Չալաբյանի «մալինովի» քարոզարշավը, Նիկոլին վնաս չէ, վնաս չէ...

Ներքաղաքական

Օրերս մամուլում շրջանառվեց տեղեկություն, որ «Հայաքվե» հասարակական-քաղաքացիական միավորումն ակտիվորեն պատրաստվում է 2026 թվականի համապետական ընտրություններին։ Ավելին՝ «Հայաքվե»-ի անդամ Մենուա Սողոմոնյանը հաստատել է տեղեկությունը եւ ընդգծել, որ պատրաստ են արտախորհրդարանական ընդդիմության դաշտում արդյունավետ համախմբման գնալ, նախընտրական դաշինք ձեւավորել, ինչի շրջանակներում տարբեր ուժերի հետ կոնտակտներ եղել են եւ կան:

Հատկանշական է, որ այդ կոնտակտների շարքում կան շշուկներ, որ համախմբվելու կունսուլտացիաներ են անցկացվում նոր ձեւավորված «Միասնության թեւեր» շարժման հիմնադիր ու առաջնորդ Արման Թաթոյանի հետ: Բայց սա դեռ մի կողմ: Նախ անդրադառնանք, թե ինչ գումարներով է Չալաբյանը ընդդիմադիր դաշտում ակտիվություն դրսեւորում եւ մի հատ էլ ընտրությունների պատրաստվում:

Կա «Արմբերրի» ՓԲ ընկերություն, որը զբաղվում է կիսաօրգանական ճանապարհով մշակվող ազնվամորու աճեցմամբ: Հիմնադրման պահից առ այսօր Ավետիք Չալաբյանը հանդիսանում է այդ ընկերության խորհրդի նախագահը եւ վերահսկող բաժնետերը: Ծանոթանալով ընկերության իրավական շահառուների հայտարարագրին՝ կարելի է տեսնել, որ Ավետիք Չալաբյանը ընկերության իրական շահառուն է՝ 62 տոկոս ուղղակի մասնակցության ուժով: Եվ ահա այս բիզնեսը ծաղկում է 2018 թվականից հետո, երբ իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը: Ավելին՝ միլիոնավոր դրամների սուբսիդիաներ է ստանում կառավարությունից:

Փաստորեն, ի՞նչ է ստացվում, Չալաբյանին կառավարությունը մեծ գումարներ է տվել, որ բիզնեսը ծաղկեցնի ու իր դեմ ընդդիմություն աշխատի՞: Այս պարագայում՝ Չալաբյանը կա՛մ ուտող-ուրացող է, կա՛մ կա դավադիր համաձայնություն՝ զուտ դիրքավորվել ընդդիմադիր դաշտում եւ, օրինակ, ընտրություններին փոշիացնել ընդդիմադիր ձայները, երրորդ տարբերակ եթե կա, ուրեմն՝ այն որեւէ տրամաբանությունից դուրս է:

Բայց հարցը միայն կառավարությունից փող ստանալն ու ընդդիմադիր աշխատելը չէ, ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում 28.08.2020-ին հրապարակված նյութից տեղեկանում ենք, որ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին եւ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերն այցելել են Կոտայքի մարզի Զորավան համայքնում գործող «Արմբերրի» ընկերություն։

«Ուրախ ենք արձանագրել, որ, համագործակցելով կառավարության եւ այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսին Միջազգային զարգացման գործակալությունն է, մենք կարողանում ենք աջակցել բիզնեսին հաջողության հասնելու հարցում։ «Արմբերրի» ընկերությունն այդ եռակողմ համագործակցության արդյունքում զարգացող բիզնեսի հիանալի օրինակ է», - ամփոփելով շրջայցի արդյունքները՝ այն ժամանակ նշել է դեսպան Լին Թրեյսին։

Համաձայնեք, որ չափազանց հուզիչ է, երբ ԱՄՆ դեսպանը գնում է Չալաբյանի «մալինայի» այգիներ եւ ասում, որ իրենք էլ են աջակցում յուր բիզնեսին: Եվ հիմա ինչ-որ մեկը կարող է պնդել, որ ԱՄՆ դեսպանության եւ Կառավարության ջանքերով բիզնես զարգացնող Չալաբյանը թունդ ընդդիմադիր է հերիք չէ, մի հատ էլ ունի, ասենք, արտաքին քաղաքականության վերաբերյալ Փաշինյան Նիկոլից տարբերվող տեսլակա՞ն: Մեկ էլ այդպես հակառուսական գաղափարախոսությամբ հայտնի «Շանթ Դաշինք»-ի հետ միավորված Արման Թաթոյանի արտաքին քաղաքական տեսլականն է «այլ»:

Տղե՛րք, առանց ձեզ էլ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է գցի արեւմտյան փոսը, ի՞նչ նեղություն եք քաշում, խառնվում եք: Թեպետ մի հարցում Չալաբյանն իսկապես անգերազանցելի է՝ ստորագրահավաք հավաքելու: Հիմա էլ «Հայաքվեն» նախաձեռնել է կենսաթոշակները 50 տոկոսով բարձրացնելու ստորագրահավաք, որին կարող է մասնակցել յուրաքանչյուր չափահաս անձ: Հետաքրքիր է՝ այդ չափահաս անձանցից հեչ ոչ ոք չի հարցնո՞ւմ՝ ի՞նչ եղավ ստորագրություններով Արցախը փրկելու հարցը, հիմա այն թղթի կտորներով, որ մարդիկ ստորագրում էին եւ մի հատ էլ վկայական ստանում, ո՞ւր գնան՝ ՄԻԵ՞Դ, Հաագայի դատարա՞ն, Ալիեւի՞, թե՞ Նիկոլի մոտ: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=330374&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ