ԱՄՆ-ում, Հայկ Ղուկասյանի սաները գրանցում են ռեկորդային հաջողություններ
MMA (ECF) վարկածով աշխարհի բացառիկ չեմպիոն, հայազգի ԷԴԳԱՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ, 42 տարեկան մարզիկ է, ով մարզվում է պրոֆեսիոնալ մարզիչ, սպորտի վարպետ, ԱրմՖայթինգ ֆեդերացիայի ղեկավար՝ ՀԱՅԿ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ մոտ:
Ղուկասյանի պրոֆեսիոնալ սպորտային տեխնիկայի, կրթելու եւ ուսանելու շնորհիվ, այսօր մենք ունենք նոր չեմպիոններ, ի դեմս Սողոմոնյանի, ով Ղուկասյանի ուսանած մարտարվեստի տեխնիկայի շնորհիվ, արդեն երրորդ անգամն է պաշտպանում ECF-ի գեր ծանր քաշային կարգի աշխարհի առաջնության գոտին: 2024 թվականի հոկտեմբերի 19-ին եղավ նրա կարգը պաշտպանելու հերթական մրցումը: Պետք է նկատել, որ էդգար Սողոմոնյանի մենամարտերը կայանում են ցանկացած մրցաշարի երեկոյի գլխավոր մենամարտում, որը սպորտ աշխարհում շատ կարեւոր հանգամանք է: Հարկ է նշալ, որ Էդգար Սողոմոնյանին հանդիսատեսը նաեւ սիրում է այն բանի համար, որ նրա մենամարտերը ավարտվում են հենց առաջին իսկ ռաունդում: Եւ դա Ղուկասյանի փոխանցած բացառիկ սպորտային հնարքների շնորհիվ: Ասվածի վառ ապացույցը, Սողոմոնյանի վարած մենամարտերի յուրաքանչյուր տեսանյութերն են, որոնք դիտելիության թվով գերազանցում են 100 հազարավոր դիտումները:
Շուրջ երեք տարվա ընթացքում, Էդգար Սողոմոնյանը ներկայանում է որպես Հայկ Ղուկասյանի սան, ով գրանցել է աննախադեպ հաջողություններ MMA մարզաձեւում:
Ղուկասյանը իր սաներին մարզում է՝ Յեսանի մարզական ակումբում, որը գործում է Գլենդել, Կ.Ա-ում եւ հագեցած է 120 մարզիկներով, որոնցից յուրաքանչյուրը խոստումնալից է եւ նրանք մշտապես բարձր են պահում Ամերիկայի Միացիալ Նահանգների եւ Հայաստանի Հանրապետության դրոշերը:
Այս սաները համարվում են առաջատարներ եւ Ղուկասյանի աշխատանիքի շնորհիվ, ունեն մեծ հնարավորություններ դառնալու ԱՄՆ-ում ճանաչված եւ պահանջված մարզիկներ:
Մեր զրուցակիցը MMA (ECF) վարկածով աշխարհի բացառիկ չեմպիոն, հայազգի Էդգար Սողոմոնյանն է, ով պատմեց իր հաջողությունների եւ մարզիչի ընտրության մասին:
-Քանի՞ տարի է, որ զբաղվուք եք MMA (ECF) մարզաձեւով եւ ի՞նչ հաջողություններ եք գրանցել այդ տարիների ընթացքում:
-Արդեն 10 տարի է ինչ զբաղվում եմ MMA մարզաձեւով եւ գրանցել եմ մեծ նվաճումներ՝ համաշխարհային ռինգում: Ունեմ երեք գոտի, որոնք պահպանել եմ ECF-ի գեր ծանր քաշային կարգի աշխարհի առաջնությունում եւ վերջին մրցումս եղել է 2024 թվականի հոկտեմբերի 19-ին, որը նունպես պսակվել է հաղթանակով:
-Երեք տարի է ինչ մարզվում եք Հայկ Ղուկասյանի մոտ: Ինչո՞վ էր պայմանավորված այդ ընտրությունը:
-Պետք է ասեմ, որ իմ մարզումները դեռ սկսվել են 2016 թվականից: 2023 թվականից որոշեցի, որ իմ մարզիչը լինի Հայկ Ղուկասյանը, քանի որ պետք է պատրաստվեի ավելի մեծ ռինգերի, իսկ նրա մարտական տեխնիկան շատ հզոր է:
-Այսինքն, Հայկ Ղուկասյանը խստապահա՞նջ է:
-Այո, նաեւ խստապահանջ: Հայկը պահանջկոտ եւ կառուցողական է: Նա երբեք խաթրով չի գնում, եթե որոշել ես մարզվել, ապա պիտի մարզվես հստակ, ռեժիմով ու կարգ կանոնով: Ես էլ կատարում եմ իմ մարզիչի հստակ առաջադրանքները եւ այսօր ունեմ այսպիսի նվաճումներ:
-Նոր մենամարտեր նախատեսվո՞ւմ են:
-Անկեղծ ասած, որոշել էի սպորտային կարիերաս ավարտել, սակայն ECF կազմակերպությունից կրկին պայմանագիր են առաջարկում: Քանի որ իմ մենամարտերը տեղի են ունենում Նյու Յորքում եւ այտեղի սպորտասեր հասարակությունը շատ է սիրում իմ մարտերը, հետեւաբար ցանկություն է հայտնել կրկին իմ մարտերը տեսնելու: Այժմ քննարկման փուլում ենք եւ իմ կազմակերպիչները դեռեւս բանակցում են: Եթե որոշում կայացվի կրկին մենամարտելու, ապա՝ աներգբա, իմ մարզիչը կրկին կլինի Հայկ Ղուկասյանը:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

