Հաղթում է ոչ թե թագավորի կամքը, այլ՝ եկեղեցական կանոնականությունը. Տեր Արարատ քահանա Պողոսյան

Հասարակություն

Տեր Արարատ քահանա Պողոսյանի հրապարակումը.

«Պետրոս Ա Գետադարձի օրոք տեղի ունեցածը բացառիկ պատմական նախադեպ է, որը հստակ ցույց է տալիս, թե ինչ անխուսափելի տխուր վերջաբան է սպասում այն առաջնորդին, որի ընտրությունն իրականացվում է ոչ թե Եկեղեցու կանոնական մարմինների, այլ քաղաքական իշխանության բռնի և ապօրինի միջամտությամբ։

1038-1039 թթ․ ներեկեղեցական իրադարձությունների զարգացումները ծանր հարված հասցրեցին թագավորական իշխանությանը, նաև՝ Եկեղեցուն։ Թագավորը, փորձելով բռնի ուժով և ապօրինաբար գահընկեց անել Պետրոս կաթողիկոսին և «Աստծո կամքին հակառակ» (Ուռհայեցի, 1973, էջ 51) գահ բարձրացնել իր «սրտի թեկնածու» Դիոսկորոսին, ոչ միայն չկարողացավ ամրացնել իր դիրքերը, այլև առաջ բերեց հոգևոր դասի լայն դժգոհությունը։ Թագավորի անմիջական միջամտությամբ աթոռազրկված Պետրոս կաթողիկոսի նկատմամբ կիրառված բռնությունը և ապօրինաբար գահ բարձրացած կաթողիկոսի հակականոնական ձեռնադրությունները փլուզեցին ներքին կայունությունը, սրեցին հարաբերությունները Եկեղեցու ու ժողովրդի հետ և վարկաբեկեցին թագավորական իշխանության հեղինակությունը՝ սասանելով երկրի թե՛ ներքին և թե՛ արտաքին անվտանգությունը։

Ի վերջո, ճնշման տակ պալատական կաթողիկոսը շուրջ մեկ տարի անց տապալվեց․ ժողովուրդը չընդունեց նրան, եպիսկոպոսները չհամաձայնեցին հիշատակել նրա անունը, իսկ հոգևորականները դիմադրեցին նրան՝ չճանաչելով նրա կաթողիկոսությունը և արարողությունների ժամանակ նրա անունը չհիշատակելով․ «Դիոսկորոսը չարչար խաբվեց և կորցրեց իր վայելած անչափ պատիվը, նրա ձեռնադրությունը ոչ ոք չճանաչեց, ինչպես օրենքն է սուրբ աթոռի, նրա անունը եկեղեցու մեջ մյուս հայրապետների շարքում չհիշվեց, քանզի արժանի չգտան նրան նման պատվի։

Նրա ձեռնադրությանը չմասնակցեցին ո՛չ եպիսկոպոսները, ոչ՛ քահանաները, ոչ էլ վանահայրերը» (Ուռհայեցի, 1973, էջ 51)։ Երբ հանրային դժգոհությունն աճեց, նույն իշխանությունը ստիպված եղավ նահանջել՝ հրաժարվելով պառակտիչ քաղաքականոթյունից ու գահը վերադարձնել Պետրոս կաթողիկոսին, որին իրենք էին անօրինաբար բռնի ուժով հեռացրել․ «Հայոց երկրի եպիսկոպոսներն ու վարդապետները եկեղեցին խռովելու պատճառով նզովեցին թագավորին, ու հայոց իշխանները, անեծքի ահից սարսափած, որոշեցին վերականգնել տեր Պետրոսին իր աթոռի վրա» (Ուռհայեցի, 1973, էջ 51)։ Իսկ Պետրոս կաթողիկոսը միայն այն պայմանով համաձայնեց վերադառնալ, որ իր վերադարձը կատարվի ոչ թե թագավորի հրամանով և ցանկությամբ, այլ կանոնական ժողովի որոշմամբ․ «Ժողովը սուր քննադատության և պարսավանքի ենթարկեց Դիոսկորոսին, պատվազուրկ արեց և հայրապետական աթոռից ցած առավ։ Նրա բոլոր ձեռնադրածներին բանադրեցին, որպեսզի այսուհետև նրանցից ոչ ոք քահանաների շարքին չդասվի» (Ուռհայեցի, 1973, էջ 52)։

Պատմական այս իրադարձությունը հստակ մի բան է ցույց տալիս. Եկեղեցու առաջնորդի վրա իշխանական ճնշումը ոչ միայն չի ապահովում իշխանությունների ուզած «հնազանդ» կաթողիկոսին, այլև բերում է հակառակ արդյունքին՝ պառակտում, ընդվզում, անվստահություն, իսկ վերջում՝ օրինական կաթողիկոսի պարտադիր վերադարձ։

Այսպիսով՝ պատմությունը հաստատում է. ով էլ լինի իշխանությունների նախընտրած «սրտի թեկնածուն», նրա գահակալությունը երկար չի տևի։ Միշտ հաղթում է ոչ թե թագավորի կամքը, այլ՝ եկեղեցական կանոնականությունը և սրբագործված ավանդությունը»։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում