Վերջին երկու դարերը թյուրքական աշխարհի համար նշանավորվել են դժվարություններով, աղետներով և բռնազավթմամբ.Էրդողան

Միջազգային

«Վերջին երկու դարերը թյուրքական աշխարհի համար նշանավորվել են դժվարություններով, աղետներով և բռնազավթմամբ»,- հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Նրա գնահատմամբ՝ ամեն ինչ արվել է թուրքերի միավորումը և մեկ սիրտ դառնալը կանխելու համար։

Էրդողանը հավելել է, որ Թուրքիայում 1940-ականներին Հանրապետական ​​ժողովրդական կուսակցության միակուսակցական կառավարման ժամանակ, արգելված էր թյուրքական աշխարհի գոյության մասին հիշատակելն անգամ։ Նա հայտարարել է, որ 1944 թվականին շատ մտավորականների, գրողների և արվեստագետների անվանել են «թուրանականներ» և խոշտանգել՝ պարզապես Թուրքիայից դուրս գտնվող իրենց հայրենակիցների նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու համար։

«Բայց նրանք դրանով չեն սահմանափակվել։ Թուրքիա փախչող ադրբեջանցի թուրքերը հանձնվել են իրենց մահապատժի ենթարկողներին՝ գիտակցելով, որ նրանց գնդակահարելու են Բորալթան կամրջին՝ պատմությունը պղծելով ամոթալի բծով, որը պատմության մեջ մտել է որպես «Բորալթանի ողբերգություն»։ Բորալթանի ողբերգությունը ԺՀԿ-ի համար սև բիծ է Թուրքիայի պատմության մեջ»,- հայտարարել է Էրդողանը։
Ըստ նրա՝ Բորալթանի ողբերգությունը խոր վերքեր թողեց թե՛ թուրք ժողովրդի, թե՛ ադրբեջանցի թուրքերի մտքերում և սրտերում, վերքեր, որոնք բուժելու համար տարիներ պահանջվեցին։
Հիշելով Ղարաբաղի համար մղվող 44-օրյա պատերազմը՝ Էրդողանը նշել է, որ այդ ժամանակ «երկրի թշնամիները զրպարտչական լուրեր էին տարածում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող աջակցության մասին»։ «Հիշե՛ք, որ Հանրապետական ժողովրդական կուսակցության արտաքին քաղաքականության պատասխանատու ներկայացուցիչը դուրս եկավ և ասաց. «Ցավոք, լուրեր են ստացվում, որ Թուրքիան զենք է մատակարարում Ադրբեջանին, և ըստ լուրերի՝ Ադրբեջան են ջիհադիստական ​​խմբավորումները ուղևորվում»։

Ճիշտ ինչպես 1945 թվականին Բորալթանի ողբերգության ժամանակ, նրանք նույն սխալը գործեցին Ղարաբաղի ազատագրական պայքարում և անպատվեցին մեր ժողովրդին»,- հայտարարել է Էրդողանը։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում