Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնում նշեցին Մոսկվայի ճակատամարտի 84-րդ տարելիցը

Մշակութային

Մոսկվայի ճակատամարտի 84-ամյակի առիթով Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնում տեղի ունեցավ թեմատիկ երեկո, որի ընթացքում ներկայացվեցին «Նրանք մոտեցրին հաղթանակը» վավերագրական ֆիլմը և «Հիշի՛ր պատերազմի մասին» գրական-երաժշտական ներկայացումը։

«Նրանք մոտեցրին հաղթանակը» ֆիլմի հերոսներն էին իսկական հերոսները՝ Հայրենական Մեծ պատերազմի հայ վետերանները, որոնք պատմում էին, թե ինչպես է իրենց համար սկսվել պատերազմը, ինչ քաջարի ուղի են անցել Խորհրդային բանակի շարքերում և որտեղ ու ինչպես են դիմավորել բաղձալի Հաղթանակը։ Նրանցից մի քանիսը ներկա էին դահլիճում և ֆիլմից հետո արժանացան ծափահարությունների և երախտիքի խոսքերի` պատերազմում ցուցաբերած իրենց սխրանքի համար։ «Անչափ շնորհակալ ենք, որ մեզ չեք մոռանում։ Հատուկ շնորհակալություն Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնին և ֆիլմը ստեղծողներին, որ կրկին անդրադարձան մեզ և որոշեցին պահպանել մեր հիշողությունները պատմության և գալիք սերունդների համար, քանի որ, ցավոք, մեր շարքերը տարեցտարի նոսրանում են», – մեզ հետ զրույցում ասաց Հայրենական Մեծ պատերազմի վետերան Հրանտ Կարապետյանը։

Երեկոյի երկրորդ մասում Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանները ներկայացրին «Հիշի՛ր պատերազմի մասին» գրական-երաժշտական բեմադրությունը, որում հնչեցին սիրված բանաստեղծություններ և երգեր Հայրենական Մեծ պատերազմի մասին։ Ներկայացման ռեժիսոր, ՀՀ վաստակավոր արտիստուհի Վերոնիկա Սարոյանի խոսքով՝ ստեղծագործական կազմը այս ներկայացումով ցանկացել է իր հիացմունքն արտահայտել պատերազմի մասնակիցներին` նրանց սխրանքի համար, ինչպես նաև իրենց հարգանքի տուրքը մատուցել նրանց, ովքեր զոհվեցին հանուն Հաղթանակի և ապագա սերունդների խաղաղ կյանքի։ «Պատերազմի թեման շատ մոտ է ինձ, հավանաբար շնորհիվ այն պատմությունների, որ լսել եմ Բեռլին հասած պապիցս։ Անշուշտ, իրենց դերն են խաղացել նաև մանկուց տեսած և լսած ֆիլմերն ու երգերը` պատերազմի մասին։ Ըստ այդմ, ես մեծ ոգևորությամբ ստանձնեցի այս բեմադրության իրականացումը, ոգեշնչելով նաև իմ գործընկեր դերասաններին։ Ի դեպ, խորհրդանշական է, որ մեր ներկայացման մեջ ներառված են նաև պատանի դերակատարներ, ինչը շատ կարևոր է մեր հայրերի ու պապերի սխրանքի մասին հիշողությունը պահպանելու համար», – ասաց մեզ Վերոնիկա Սարոյանը։

Երեկոն անտարբեր չթողեց ոչ մեկին։ «Չեմ թաքցնի, որ խորապես հուզվել էի. ամբողջ երեկոյի ընթացքում աչքերս թաց էին։ Կեցցեք, որ ստեղծում եք այդքան հուզիչ ֆիլմեր և օգնում եք պահպանել Մեծ հաղթանակում հայ ժողովրդի ավանդի մասին հիշողությունը։ Բրավո նաև արտիստներին, ովքեր հուզեցին մեզ», – երեկոյից իր տպավորություններով կիսվեց Ռուզաննա Խաչիկյանը։

Միջոցառման ավարտին, Մարշալ Բաղրամյանի անվան Հայ վետերանների միության նախագահ Սիմոն Եսայանը, շնորհավորելով բոլորին Մոսկվայի ճակատամարտի տարելիցի կապակցությամբ, նշեց. «Հայրենական մեծ պատերազմը նաև մեր պատերազմն էր, քանի որ մենք խորհրդային ազգերի մեծ ընտանիքի անդամ էինք։ Եվ հայերը հսկայական ներդրում ունեցան Մոսկվայի պաշտպանության և ընդհանրապես Հաղթանակի հասնելու գործում»։

Միջոցառումը կազմակերպել էին Մոսկվայի կառավարությունը, Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային հարաբերությունների վարչությունը, Մոսկվայի հայրենակիցների տունը և Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում