Դեկտեմբերի 16-ին Նյու Յորքում տեղի կունենա Լևոն Օգանեզովի հուղարկավորությունը
ՀասարակությունՌուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Լևոն Օգանեզովի հետ վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին Նյու Յորքում։ Այս մասին հայտարարվել է նրա Facebook-ի էջում։
«Ամսաթիվ՝ երեքշաբթի, 2025 թվականի դեկտեմբերի 16։ Ժամը՝ 11:00։ Վայր՝ Բալլարդ-Դյուրան հուղարկավորության տուն, Մեյփլ պողոտա 2, Ուայթ Փլեյնս, Նյու Յորք նահանգ», - ասվում է հայտարարության մեջ։
Օգանեզովը մահացել է դեկտեմբերի 13-ին՝ 84 տարեկան հասակում։ Մահվան մասին հայտնել է նրա զարմիկը՝ բանաստեղծ Կարեն Կավալերյանը։
https://iravunk.com/sim/?p=330271&l=am/

