«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ռուբեն Բաբայանի ասածը բռնության կոչ չէ՞, նրա նկատմամբ ինչո՞ւ վարույթ չեն սկսում. Յուրի Իգիթխանյան

Մշակութային

Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը Հանրային հեռուստատեսության եթերում Պետրոս Ղազարյանի մոտ հարցազրույցի ընթացքում ո՛չ ավել, ո՛չ պակաս հայտարարել է, թե ամբաղ-զամբաղ խոսացողների համար՝ առաջարկում է ներմուծել Իրանից պատժամիջոց՝ ճիպոտահարում: Այս ասելով՝ վերջինս նկատի ուներ կալանքի տակ գտնվող Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանին։ Իհարկե, Բաբայանի տարօրինակ մոտեցումները նորություն չեն հասարակության համար, սակայն, այդուհանդերձ, այն գտավ լայն արձագանք: Շարքային քաղաքացիներից մինչեւ մշակութային գործիչներ իրենց վրդովմունքն են հայտնում, թե ինչքան պետք է մարդ կորցնի իր սահմանները, որ նման արտահայտություն անի սրբազանի հասցեին: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է դերասան ՅՈՒՐԻ ԻԳԻԹԽԱՆՅԱՆԻ հետ, որը եւս չկարողացավ զսպել զայրութը:

«ԴԱՌՆՈՒՄ ԵՆՔ ՈՉ ԹԵ ԱԶԳ, ԱՅԼ՝ ՈՒՂՂԱԿԻ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ԻՍԿ ԱՅՍ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ՝ «ԺՈՂ ՋԱՆ»

— Վստահ ենք, որ լսել եք Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանի առաջարկը՝ ճիպոտելու Միքայել սրբազանին: Ի՞նչ կասեք նման արվեստագետին:

— Ես շոկի մեջ եմ եւ զարմանում եմ, որ դեռ զարմանում եմ: Ուղղակի, ապշում եմ, թե ինչքան կարելի է կորցնել երեսն ու ինքնությունը: Հասկանում եմ, որ Բաբայանն իրեն պահում է պրոիշխանական, որ թատրոնից չզրկեն, մնա նույն դիրքում, որում այժմ կա, բայց չի՛ կարելի շատ բաներ ուրանալ եւ մոռանալ: Շատ ցավալի է, որ մշակութային գործիչն է այդպես արտահայտվում՝ դառնալով գործիք այս վատ իրադրության մեջ:

Միշտ ասել եմ եւ հիմա էլ կրկնում եմ՝ կան ինստիտուտներ, որոնց  դիպչել չի՛ կարելի: Մենք, ցավոք, այլեւս կանգնած ենք ազգային արժեքները կորցնելու վտանգի առջեւ: Այսինքն՝ դառնում ենք ոչ թե ազգ, այլ՝ ուղղակի ժողովուրդ, իսկ այս պարագայում՝ «ժող ջան»: Շատ մտավորականներ, մշակութային գործիչներ ու մարդիկ, ովքեր նման կերպ են արտահայտվում, իհարկե, ցավոք սրտի, նպաստում են այդ ամեն ինչին: Չնայած նաեւ պիտի ասեմ, որ իմ համար այդքան էլ զարմանալի չէ: Նրանք մարդիկ են, որոնք հարմարվում են ամեն ինչի հետ:

Եթե վաղը փոխվի ամեն բան, ապա նրանք կրկին հարմարավետ կտեղավորվեն նոր իշխանության տակ եւ շատ հանգիստ դեմքով կապահովեն իրենց «փիառը»: Ես այդ անհասկանալ եռուզեռի միջով անցել եմ, որը տեւեց ընդամենը 6 ամիս, սակայն այդ ժամանակահատվածում հասցրեցի լսել եւ տեսնել շատ բան ու հասկացա, թե որքան փտած է այդ ամենը: Ինչ վերաբերում է իր ասած՝ ամբաղ-զամբաղ խոսելու համար ճիպոտի տալուն,  անգամ չգիտեմ՝ ինչպես մեկնաբանեմ: Ո՛չ բառ եմ գտնում, ո՛չ միտք:

«ՀԵՐԹ ԷԻՆ ԿԱՆԳՆՈՒՄ, ՈՐ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԺՊԻՏԻՆ ԱՐԺԱՆԱՆԱՅԻՆ»

— Պարոն Իգիթխանյան, ինչպես միշտ, այդ արտահայտությունից հետո՝ հանրային կարծիքները բաժանվեցին երկու բեւեռի: Ի՞նչ անել՝ զայրանալ, ապշել ու անցնել առա՞ջ:

— Իհարկե, կհայտնվի նաեւ մի ստվար բազմություն, որ կասի՝ այո՛, ճիշտ է ասում: Այսինքն՝ երկակի ստանդարտներ են եւ այստեղ խնդիրը խոսքի իրավունքի սահմանափակման մասին է: Ստացվում է՝ ով համաձայն չէ ներկայիս իշխանության հետ ուրեմն՝ ամբաղ-զամբաղ խոսացո՞ղ է: Ես հիմա վստահ եմ, որ իմ այս հարցազրույցի տակ կարող են գրել, որ՝ դե գնացել ես ԱՄՆ, քո համար հանգիստ ապրի, ի՞նչ ես խառնվում մեր ներքին պատմությունների մեջ: Ես ցանկանում եմ մի բան հստակեցնել բոլորի համար. պետությունն ու հայրենիքը, դրանք տարբեր են: Հայրենիքն անսասան եւ անփոխարինելի արժեք է իմ համար: Պետության այս կառավարման մոդելի հետ ես համաձայն չեմ:

Մի ամբողջ թատերական աշխարհ կփաստի, որ մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրվան նվիրված «Արտավազդ» մրցանակաբաշխությունից հետո, երբ ճաշկերույթ կազմակերպվեց քաղաքապետարանում, դեռ Տարոն Մարգարյանի օրոք, այդ նույն մարդիկ, ովքեր այսօր այսպես խոսում են, բաժակաճառեր էին ասում, ելույթներ էին ունենում եւ որոշները հերթ էին կանգնում, որ մոտենային, բաժակ խփեին եւ արժանանային նրա ժպիտին կամ երկու բառ փոխանակեին, որ ինչ-որ բան խնդրեն, մի հարց լուծեն:

Եթե Բաբայանի ասելով՝ «ամբաղ-զամբաղ խոսացողները» հակապետական բան են ասել եւ հիմա էլ, փաստորեն, պատժվում են իրենց ասածի համար, այդ դեպքում, իր ասածները նորմա՞լ է: Նույն բռնության կոչը չէ՞ սա, որն արվում է Հանրայինի եթերում: Ի՞նչ է նշանակում տասը հարված ճիպոտով, այնուհետ՝ 15, ապա նույնը հրապարակում՝ բոլորի առաջ: Դա բռնության կոչ չէ՞, բա ինչո՞ւ նրա նկատմամբ վարույթ չեն սկսում: Այսինքն՝ քայլ առա՞ջ ենք գնում, թե՞ քայլ հետ:

Մշակույթում արդեն պարզ է, որ հետ ենք գնացել: Ուզում եմ ասել, իսկապես զարմացած եմ, բայց իմ համար անսպասելի չէր տվյալ մարդու նման դիրքորոշումը՝ այն էլ այդ հեռուստաալիքի եթերում: Այդ մարդկանց հետ հույսեր կապել պետք չէ: Նրանք հարմարվողական դիրքում են, իրենց համար ամենակարեւորը լինեն թատրոնի ղեկավարի դիրքում, որ կարողանան իրենց անձնական հարցերը լուծեն: Իսկ ով այդ դիրքում չեղավ՝ զրկվեց ե՛ւ աթոռից, ե՛ւ դիրքից:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան