Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան

Տեսանյութեր

«Ռուսական գրքի տան» հիմնադիր, գործարար ՄՀԵՐ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ, որը պատեհ կամ անպատեհ առիթների ասում էր, որ իր գործունեությունը քաղաքական չէ, ավելին՝ իր նախաձեռնությունները նպատակ չունեն աջակցելու իշխանությանը կամ ընդդիմությանը, հանկարծ որոշել է ցեխ շպրտել ողջ ընդդիմության հասցեին: Սոցցանցում գովազդ միացրած իր հայտարարության մեջ, որը հասցեագրված է ընդդիմությանը, կարդում ենք հետեւյալը. «Շարունակելու եմ պնդել, որ ձեր քաղաքական հայացքները նման են գործող իշխանության քաղաքական հայացքներին։ Հետեւաբար, դուք չեք կարող ձեզ համարել ընդդիմություն Նիկոլ ՓաշինյանինԲարի եղեք ազատել ընդդիմադիր դաշտը, որ Հայաստանում ձեւավորվի իսկապես իրական ընդդիմություն, որը դեպի Արեւմուտք գնացող իշխանություններին կսկսի հակադրել Արեւմուտք չգնալը եւ Ռուսաստանի կողքին կանգնելու քաղաքական գիծը… Խորհուրդ կտամ՝ կա՛մ միացեք Նիկոլ Փաշինյանին եւ նրա հետ միասին Հայաստանը տարեք Արեւմուտք, կա՛մ հեռացեք քաղաքականությունից»։

Մհեր Ավետիսյանի հնչեցրած մտքերի վերաբերյալ «Իրավունք»-ը պարզել է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման համակարգող, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ տեսակետը:

Ծանոթ եմ այդ հայտարարությանը։ Ընդհանրապես կան մարդիկ, ովքեր Նիկոլի իշխանություն գալը ողջունել են, ձեռքը սեղմել են, փաթաթվել են, պաչպչվել են, չգիտեմ ինչ են արել, հետո կամաց-կամաց հասկացել են, որ նրա կողքին երեւալն այդքան էլ լավ չէ ու հայտարարել են, թե քաղաքականությամբ չենք զբաղվում: Հիմա ընտրությունները մոտենում են, եւ այդ մարդիկ սկսում են քաղաքական հայտարարություններ անել։

Իհարկե, կարելի է քննադատել ընդդիմությանը, բայց դրա համար դու նախ պետք է մի անգամ գոնե կտրուկ հայտարարություն արած լինես Նիկոլի հանդեպ։ Օրինակ, ասես՝ Նիկոլը դավաճան է, իսկ դուք ի՞նչ եք անում, ա՛յ ընդդիմություն: Ինչեւէ, այս պարոնը, խոսելով ընդդիմության մասին, չի նկատել, կա՛մ իրեն պետք չէր նկատել, կա՛մ ինքն ինչ-որ խանդի տեսարաններ է ցուցադրել, չգիտեմ, սակայն բոլոր դեպքերում ասեմ, որ Հայաստանում կա այն ընդդիմությունը, որն արեւմտյան ոչ մի նշույլ չունի: Օրինակ` մեր շարժումը՝ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ», որի մեջ մտնում են 4-5 կուսակցություն, տասնյակ հասարակական կազմակերպություններ եւ բազմահազար անդամներ, համակիրներ։ Մենք ոչ մի անգամ առիթ չենք տվել կասկածելու, որ մենք  գտնում ենք, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է հիմնված լինի Ռուսաստանի հետ ամենաջերմ, ամենասերտ եւ ամենավստահելի հարաբերությունների վրա։

Հիմա պարոն Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չի Հայաստանում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, որպեսզի տեղ ազատի իր համար, կա՛մ եթե տեղյակ է, ապա արդեն վաղուց, մի 4-5 տարի առաջ պետք է քայլեր ձեռնարկեր, որպեսզի աջակցեր այս ընդդիմությանը: Ինքն ասում է՝ քաղաքականությամբ չեմ զբաղվում, բայց չէ որ կարող էր աջակցել այն ընդդիմությանը, որը Հայաստանում հայամետ, ազգային ընդդիմություն է, որը տեսնում է Հայաստանի զարգացումը Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մեջ։ Բայց Մհեր Ավետիսյանը եւ իր նման շատ-շատ հայեր նաեւ Ռուսաստանում ո՛չ օգնել են, ո՛չ աջակցել են, ո՛չ փորձել են նույնիսկ մի քայլ կատարել այդ ուղղությամբ: Ավելին՝ արել են հակառակը` աջակցել են հակառուսական ընդդիմությանը, որի մասին պարոն Մհեր Ավետիսյանն էլ է ասում:

Ես շատ անուններ կարող եմ այսօր տալ, որ Ռուսաստանի հայերը աջակցել են այն մարդկանց, ովքեր բացահայտ, թե ոչ բացահայտ աշխատում են Արեւմուտքի վրա: Այնպես որ, բոլոր նրանք, ովքեր Սփյուռքից փորձում են, այսպես ասած, ամպագորգոռ հայտարարություններ անել, եթե չգիտեն` ինչ է կատարվում Հայաստանում, չգիտեն` ով ով է, ավելի լավ է լռեն։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=330253&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ