Մահացել է ՌԴ վաստակավոր արտիստ Լեւոն Օգանեզովը
ՄշակութայինԽոր վշտով հայտնում ենք, որ երեկ՝ դեկտեմբերի 13-ին, օնկոլոգիական հիվանդության դեմ երկարատեւ պայքարից հետո, կյանքից հեռացել է ՌԴ վաստակավոր արտիստ, հայազգի խորհրդային եւ ռուսական դաշնակահար, կոմպոզիտոր, դերասան, հեռուստահաղորդավար ԼԵՎՈՆ (ԼԵՈՆՏԻ) ՕԳԱՆԵԶՈՎԸ։
«Իր բազմաթիվ երկրպագուների համար նա կհիշվի իր վիրտուոզությամբ եւ փայլուն հումորով։ Մեզ համար նա հավերժ կմնա սիրելի ամուսին, հայր, պապիկ, նախապապիկ, աներ եւ լավագույն ընկեր», - այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Օգանեզովների ընտանիքը եւ տեղեկացրել, որ հրաժեշտի արարողության մանրամասները կհրապարակեն ավելի ուշ։
https://iravunk.com/sim/?p=330246&l=am/

