Իշխանություններն ամեն կերպ անտանելի պայմաններ եւ ճնշում են գործադրում քաղբանտարկյալների նկատմամբ. Գառնիկ Դանիելյան

Ներքաղաքական

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԳԱՌՆԻԿ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ, ահազանգել էր, որ Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր-ղեկավար Վահագն Չախալյանը հայտնվել է պատժախցում՝ այն բանի համար, որ իբր, վերջինս ՔԿՀ աշխատակցի հետ խոսել է անունով։ Այս ամենի մասին առավել մանրամասն «Իրավունք»-ի հետ զրույցում ներկայացրեց պատգամավորը:

«ԻՆՉ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆՈՒՄ, ԻՆՁ ՀԱՄԱՐ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է»

Արդեն մի քանի օր է, ինչ Վահագն Չախալյանի պաշտպանները բարձրաձայնում են, որ իրենց պաշտպանյալի նկատմամբ փաստացի խոշտանգում է իրականացվում, ինչի մասին Դուք եւս բարձրաձայնել էիք: Ի վերջո, ի՞նչ է պատահել եւ ի՞նչ տեղեկություններ ունեք:

— Ես իմ ֆեյսբուքյան էջում կատարել էի գրառում, որտեղ գրել էի, որ ինձ հետ կապ է հաստատել Վահագն Չախալյանի փաստաբանն ու տղան եւ ահազանգել են, որ քրեակատարողական հիմնարկում առաջացել են խնդիրներ, ինչի հետեւանքով Չախալյանին տեղափոխել են պատժախուց: Այդ ողջ ընթացքում ես կապի մեջ եմ եղել ե՛ւ տղայի, ե՛ւ փաստաբանի հետ: Այնուհետ շատ ավելի ուշ, փաստաբանն ինձ հետ կապ է հաստատել եւ ասել, որ առկա խնդիրները ստացել են որոշակի լուծումներ: Անձամբ ես չեմ այցելել Վահագն Չախալյանին, քանի որ շաբաթ-կիրակի օրերին այցելությունների խնդիր կա եւ նրան տեսակցելու արգելքը նոր է բացվել: Առաջիկայում պլանավորում ենք նրան այցելել եւ տեղում ծանոթանալ խնդրի մանրամասներին:

Պարոն Դանիելյան, իսկ խնդիրը որոշակի լուծում է ստացել ի՞նչ է նշանակում, նրան պատժախցից տեղափոխե՞լ են արդեն:

— Ծագած խնդրի որոշակի լուծման մասին ասաց փաստաբանը, որը այդ պահի դրությամբ կարգավորվել էր, սակայն կրկնում եմ՝ ես անձամբ պիտի այցելեմ, որ բոլոր մանրամասներից տեղեկանամ եւ կարողանամ Ձեզ պատասխանել: Մինչեւ իմ աչքերով նրան չտեսնեմ, ավելին ասել չեմ կարող:

Իսկ առհասարակ ի՞նչ կասեք այն մասին, որ քաղբանտարկյալներին ամեն չնչին պատճառով կարող են տանել մեկուսարան, կտտանքների ենթարկել: Սա ինչքա՞ն պետք է շարունակվի:

— Ես այս ամենին շատ վատ եմ վերաբերում եւ այն, ինչ տեղի է ունենում ինձ համար անընդունելի է: Միանշանակ մենք մեր ձեռքի տակ եղած բոլոր հնարավորությունները օգտագործելու ենք, որպեսզի կարողանանք պարզել՝ ինչ է իրականում տեղի ունեցել: Այն, որ իշխանություններն ամեն կերպ անտանելի պայմաններ եւ ճնշում են գործադրում քաղբանտարկյալների նկատմամբ, ավելի քան ակնհայտ է: Իսկ մնացած մանրամասները կարող եմ նկերկայացնել Վահագն Չախալյանին տեսակցելուց հետո:

Այն, որ իշխանությունն ամեն բան անում է, որպեսզի քրեակատարողական հիմնարկներում գտնվող քաղբանտարկյալների վիճակը հնարավորինս դառնա անտանելի, անհերքելի է՝ սկսած իրենց առողջական խնդիրներից, վերջացրած այն պայմաններով, որոնք ստեղծվում են նրանց նկատմամբ քրեակատարողական հիմնարկներում:

Օրեր առաջ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում, իմ նախաձեռնմամբ, քննարկում կազմակերպվեց, եւ ես մանրամասն ներկայացրեցի այն իրավիճակը, որը տիրում է ՔԿՀ-ներում՝ քաղբանտարկյալների եւ անազատության մեջ գտնվող այլ անձանց հետ կապված:

«ԱՆԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌՈՒՄ ԵՆ ՈՐՊԵՍ ՊԱՏԺԻ ՄԵԽԱՆԻԶՄ»

Կալանքի տակ գտնվող Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապայանի առողջական վիճակը եւս վատացել է՝ հենց այդ նույն պայմանների պատճառով: Ի՞նչ կասեք Միքայել սրբազանի հետ կապված խնդրի մասին:

— Այո, նույնը Միքայել սրբազանի մասով է: Նրա առողջության հետ կապված նույնպես կար լրջագույն խնդիրներ: Այսինքն՝ իշխանությունները կրկին պրոբլեմներ էին ստեղծում՝ սրբազանի վիրահատության եւ հետվիրահատական շրջանի հետ կապված: Դա ցույց է տալիս, որ անազատությունը կիրառում են որպես պատժի մեխանիզմ: Այսինքն՝ մարդկանց պահելով անազատության մեջ, վատ պայմաններում, փորձում են նման կերպ ավելի ճնշում գոծադրելով՝ նրանց խեղճացնել:

Վերադառնալով Վահագն Չախալյանի հետ կատարվածին՝ ըստ Ձեզ, հնարավո՞ր է, որ սա կապ ուներ վերջին դատական նիստին դահլիճից նրա հնչեցրած արտահատության հետ, որը ուղղված էր Նիկոլ Փաշինյանին:

— Ենթադրում եմ՝ այո, որովհետեւ Վահագն Չախալյանն այն մարդկանցից է, ով երբեք կոմպրոմիսի չի գնում: Այսինքն՝ երբեք չի տրվում այն ճնշումներին ու հալածանքներին, որը տրվում է իշխանության կողմից: Նա կամային բարձր հատկություններ է դրսեւորում եւ իր տեսակետն արտահայտում է թե՛ դատական նիստերի ընթացքում, եւ թե՛ իր բոլոր դրսեւորումներում: Չախալյանը եւ մնացած բոլոր 18 արդարներն այն մարդիկ են, որոնք իրենց սկզբունքային դիրքորոշումներն ունեն եւ տեղի չեն տալիս բոլոր այն ճնշումներին, հալածանքներին, որոնք կիրառվում են նրանց նկատմամբ: Այո՛, այդ սկզբունքային դիրքորոշումները կարող են պատճառ հանդիսանալ պահման պայմանների եւ այլ պատժիչ մեխանիզմների հետ կապված:

Հիշեցնենք, որ պատժախուց տեղափոխվելուց առաջ՝ Վահագն Չախալյանը փաստաբանի միջոցով հայտարարությամբ էր հանդես եկել եւ ի գիտություն հանրության տեղեկացրել, որ իր կալանքի ընթացքում իրեն պատանդ վերցրած ռեժիմի կողմից մշտապես եղել են բազմատեսակ սադրանքներ, սակայն դրանք աննախադեպ բնույթ են ձեռք բերել ս.թ. դեկտեմբերի 4-ին տեղի ունեցած դատական նիստից հետո:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում