Ռուսական բանակը լիակատար վերահսկողության տակ է վերցրել Վարվարովկա բնակավայրը
ՄիջազգայինՌուսական բանակը լիակատար վերահսկողության տակ է վերցրել Զապորոժիեի մարզի Վարվարովկա բնակավայրը, հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
ՌԴ ՊՆ-ից նաև հայտարարել են, որ «Վոստոկ» խմբավորումը մի շարք բնակավայրերում պարտության է մատնել Ուկրաինայի զինված ուժերի մի քանի բրիգադների։ Ուկրաինական ուժերի կորուստներն այս շրջանում մեկ օրում կազմել են ավելի քան 300 զինծառայող։
Ավելի վաղ ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը զեկուցել էր, որ շարունակվում են մարտերը Գուլայպոլի համար։ Իր հերթին, դեկտեմբերի 10-ին հաղորդվել էր, որ ռուսական զորքերը Արևելյան ուղղությունից ճնշում են գործադրում քաղաքում Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումների վրա, շատ լուրջ, կատաղի մարտեր են ընթանում։
https://iravunk.com/sim/?p=330231&l=am/

