Սիոն Սրբազանն ընդունում է Գարեգին Երկրորդին որպես Հայրապետ
Ես եմ որոշել Մրգաշատի Սուրբ Գեւորգ եկեղեցում պատարագ մատուցել: Առաջնորդը կարող է որոշի եւ պատարագ մատուցի թեմի որ եկեղեցում, որ ուզենա: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ասաց Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն Սրբազանը: Նշենք, որ Սիոն սրբազանը այն 10 արքեպիսկոպոսներից էր, որ հանդիպել էր Փաշինյանին, ապա պահանջել Կաթողիկոսի հրաժարականը:
Նա ասաց, որ Կաթողիկոսի անունը զեղչելու խնդիր չի եղել հոգեւորականների հետ հետ կապված, բոլորն էլ համաձայն են եղել զեղչել:
Հարցին, թե ինչու Յոթ Վերք եկեղեցում զեղչվեց անազատության մեջ գտնվող Միքայել սրբազանի անունը, նա ասաց,որ որ կանոնական խախտում չկա, այսօր էլ իր անունն է զեղչվել Սուրբ Գեւորգում:
Հարցին, թե շարունակում է արդյոք պահանջելԿաթողիկոսի հրաժարականը նա ասաց. «Արդեն հայտարարությունը կա, ինչ պիտի ասենք, ուրիշ բան չունենք ավելացնելու»:
Հարցին, թե ընդունում է արդյոք Գարեգին Բ-ին որպես Հայրապետ, Սիոն Սրբազանն ասաց. «Այո՛»:
https://iravunk.com/sim/?p=330216&l=am/

