Եկեղեցու նկատմամբ ճնշումների խորացող դրսեւորումները. նոր զարգացումներ Արմավիրի թեմում

Թեմա

Օրվա իշխանությունը վերջին շրջանում հետեւողականորեն ճնշումներ է գործադրում Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ՝ թիրախավորելով ոչ միայն առանձին հոգեւորականների, այլեւ եկեղեցական ամբողջ ինստիտուտը։ Նիկոլ Փաշինյանը տարբեր հրապարակային հայտարարություններով եւ գործողություններով բազմիցս հայտարարել է, որ նպատակ ունի հասնել Կաթողիկոսի գահընկեցությանը՝ գործի դնելով պետական կառավարման ողջ հնարավոր լծակներն ու ռեսուրսները։ Չնայած այս ճնշումներին՝ Հայ Առաքելական Եկեղեցին ցուցաբերում է արժանապատիվ եւ կանոնական դիմադրություն։

Այդուհանդերձ, արձանագրվել են նաեւ դեպքեր, երբ իշխանությունների ազդեցության եւ ճնշման պայմաններում որոշ հոգեւորականներ, Փաշինյան Նիկոլի ներկայությամբ, խախտել են եկեղեցական կանոնները։ Խոսքը վերաբերում է Պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվան չհիշատակմանը, ինչը հակականոնական է։ Նման դեպքեր արդեն արձանագրվել են Մասյացոտնի, Արագածոտնի, Վայոց Ձորի եւ Շիրակի թեմերում։ Այսօր Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Պատարագի Արմավիրի թեմի Մեծամոր խոշորացված համայնքի Այգեշատ գյուղի եկեղեցում։

Պատարագը մատուցում է թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոսը։ «Իրավունք»-ին հասած տեղեկությունների համաձայն, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն սրբազանը մի ամբողջ շաբաթ փորձել է թեմի քահանաներից որեւէ մեկին համոզել, որպեսզի Փաշինյանի ներկայությամբ մատուցեն Պատարագ՝ առանց Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվան հիշատակման։ Սակայն թեմի քահանաները, Շիրակի թեմի իրենց հոգեւոր եղբայրների օրինակով, սկզբունքային դիրքորոշում են ցուցաբերել եւ հրաժարվել են հակականոնական պատարագ մատուցելուց։ Արդյունքում, ստիպված Պատարագը մատուցվում է անձամբ թեմի առաջնորդի կողմից։

Ընդ որում, եկեղեցական ընդունված կարգի համաձայն՝ եպիսկոպոսական Պատարագի ժամանակ սովորաբար սպասավորում է որեւէ քահանա, ինչից եւս հրաժարվել են թեմի քահանաները։ Ստեղծված իրավիճակում, ինչպես նախորդ դեպքերում, օգնության է շտապել արդեն հակականոնական պատարագ մատուցած միակ քահանան` Տեր Մկրտիչը։

Այս զարգացումների ֆոնին հարկ է առանձնակի ընդգծել Արմավիրի թեմի քահանաների ցուցաբերած արժանապատիվ եւ կանոնական դիրքորոշումը, որով արդեն երկրորդ անգամ թեմական քահանաներն իրենց բողոքն ու ընդվզումն են հայտնում տասը եպիսկոպոսների որդեգրած հակականոնական ու պառակտիչ ընթացքի դեմ։ Այո՛, Արմավիրի թեմի արժանապատիվ քահանաներն իրենց հավատարմությամբ, խիզախությամբ եւ եկեղեցական կանոններին անսակարկ նվիրվածությամբ՝ եւս մեկ շառաչյուն ապտակ հասցրեցին մի քանի տիրադավ բարձրաստիճան եկեղեցականների։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում