ԱՀԱԶԱՆԳ. Արցախի հարցը փակվում է ոչ միայն քաղաքական, այլև բարոյաիրավական հարթությունում

Օրերս  ՀՀ քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացրել Արցախի ներկայացուցչության շենքում: Կատարվածն ինչպե՞ս եք գնահատում, ի՞նչ առգրավեցին շենքից, և ի՞նչ նպատակով էր խուզարկությունն իրականացվել: Ինչ էին փնտրում, ինչ հայտնաբերեցին հարցը ուղղել ենք արցախցի հայտնի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանին, ով նկատեց.
-Արցախի ներկայացուցչության շենքում իրականացված խուզարկությունը պետք չէ դիտարկել որպես առանձին իրավապահ գործողություն։ Այն ավելի լայն գործընթացի բաղադրիչ է, որի առանցքում կանգնած է իրավունքի վերաիմաստավորումը՝ քաղաքական նպատակահարմարության ենթակայությամբ։Իրավափիլիսոփայական առումով ցանկացած պետություն գոյատևում է ոչ միայն տարածքով ու իշխանությամբ, այլ՝ իրավական հիշողությամբ։ Արցախի ներկայացուցչությունը հենց այդպիսի հիշողության մարմնավորում էր․ այն հիշեցնում էր, որ կա ժողովուրդ, որի ինքնորոշման իրավունքը չի վերացել նույնիսկ բռնի տեղահանությունից հետո, որ իրավունքները չեն չեղարկվում ուժի կիրառմամբ, և որ արդարությունը չի կարող կախված լինել քաղաքական կոնյունկտուրայից։
Երբ պետությունը իրավական գործիքները կիրառում է ընտրովի, իսկ խորհրդանշական կառույցների նկատմամբ ուժային գործողությունները ներկայացվում են որպես «սովորական ընթացակարգ», իրավունքը դադարում է լինել արժեք և վերածվում է իշխանության տեխնիկական գործիքի։ Սա արդեն իրավական պետության ճգնաժամ է, որովհետև իրավունքը, զրկվելով բարոյական հիմքից, կորցնում է նաև լեգիտիմությունը։Խուզարկության պարագայում խնդիրը ոչ այնքան առգրավված նյութերն են, որքան ուղերձը․ ուղերձ, որ Արցախի հարցը փակվում է ոչ միայն քաղաքական, այլև բարոյաիրավական հարթությունում։ Սա պետական հիշողության ապամոնտաժում է, որի վտանգը տարածվում է բոլոր այն իրավունքների վրա, որոնք վաղը կարող են հակասել իշխանության ընթացիկ գծին։

-Պարոն Մարտիրոսյան, Գերմանիայում լրագրողների հետ զրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն առաջարկ է ներկայացրել Ալիևին միասին ճանապարհային քարտեզ մշակել ու զուգահեռաբար փակել Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի և «Արևմտյան Ադրբեջանի» թեմաները։ Այս հավասարության նշան դնելը ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ հետագայում արցախահայության համար:


- Նույն տրամաբանության շարունակությունն է Նիկոլ Փաշինյանի՝ Ալիևին ուղղված առաջարկը՝ «զուգահեռաբար փակել» Արցախի հայերի վերադարձի իրավունքն ու այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» թեման։ Իրավափիլիսոփայական տեսանկյունից այստեղ խախտվում է արդարության հիմնարար սկզբունքը՝ տարբեր իրավական բնույթի երևույթների արհեստական հավասարեցմամբ։
Արցախահայության վերադարձի իրավունքը բխում է միջազգային իրավունքի հիմնասյուներից՝
-ինքնորոշման իրավունք,
-բռնի տեղահանման արգելք,
-ցեղասպանության հետևանքների վերացման պարտավորություն,
-սեփական հայրենիքում անվտանգ ապրելու իրավունք։
       Սրանք ոչ թե քաղաքական պահանջներ են, այլ իրավական պարտավորություններ, որոնք չեն կարող դառնալ սակարկության առարկա։
Ի հակադրություն, «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը իրավական առումով գոյություն չունի։ Այն գաղափարախոսական կոնստրուկտ է, որի նպատակը ագրեսիայի վերաշարադրումն է՝ որպես փոխադարձ պահանջների հակամարտություն։ Այդ կոնստրուկտը որևէ պատմական, իրավական կամ նորմատիվ հիմք չունի, սակայն քաղաքականորեն օգտագործվում է՝ ապագայում նոր հավակնություններ լեգիտիմացնելու համար։Քաղաքական առումով «զուգահեռ փակման» այս մոտեցումը Ադրբեջանին տալիս է մի քանի վտանգավոր առավելություն․
նախ՝ էթնիկ զտման արդյունքը ներկայացվում է որպես ավարտված փաստ,
ապա՝ զոհի վերադարձի իրավունքը վերածվում է բանակցային մանրադրամի,
և վերջապես՝ ստեղծվում է նախադեպ, ըստ որի ուժով ստեղծված իրականությունը կարող է դառնալ իրավական նորմ։
Սա սպառնալիք է ոչ միայն արցախահայության, այլև Հայաստանի Հանրապետության պետականության համար։ Իմ կարծիքով, երբ պետությունը հրաժարվում է իրավունքի պաշտպանությունից հանուն «խաղաղության», այն իրականում հրաժարվում է սեփական անվտանգության հիմքերից։Խաղաղությունը չի կարող կառուցվել իրավունքի մերժման վրա։
Արդարությունը չի կարող ծնվել մոռացությունից։
Իսկ պետությունը, որը հրաժարվում է իր ժողովրդի իրավունքների հիշողությունից, վաղ թե ուշ կանգնում է սեփական ինքնիշխանության քայքայման առաջ։Իրավունքը չպետք է վերածվի գործարքի, իսկ արդարությունը՝ենթարկվի խեղման։Արցախը հարց չէ , որ կարելի է փակել․Արցախը վերք է, որ պետք է բուժել։Եթե այսօր հրաժարվում ենք բուժումից,վաղը կարող ենք թունավորվել,իսկ դա նշանակում է, որ կզրկվենք նաև մեր հայրենիքում առողջ  ապրելու իրավունքից։

 

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի