Ռուսները սպառնում են ամբողջությամբ շրջապատել Զապորոժեի ճակատը (Քարտեզ)

Միջազգային

Ներկա փուլում, Պոկրովսկի անկումից հետո, ուկրաինական պատերազմի հիմնական թատերաբեմը դառնում է Զապորոժեի ուղղությունը: Թեեւ հրապարակային քննարկումներում առաջին պլանում է Գուլյայպոլեի գրոհը, բայց դա «մի փոքր» իրականությունից հետ է մնում:

Գուլյայպոլեն, իհարկե, իր կարեւորությունն ունի, եւ այստեղ համառ մարտերը շարունակվում են: Ընդ որում, ռուսներն արդեն քաղաքի կեսից ավելին գրավել են, այս պահին մարտերը կենտրոնի համար են, եւ, ըստ ամենայնի, երկար չեն ձգվի:

Իրականում այս ուղղությամբ հիմնական հարցերը լուծվում են Գուլյայպոլեից հյուսիս` Բրատսկոե փոքրիկ բնակավայրում (Քարտեզ 2): Այս գյուղի ռազմավարական իմաստը հետեւյալն է: Բրատսկոեից մի փոքր հարավ` Տերնովատոեի գոտուց սկսվում է Զապորոժեում ուկրաինական պաշտպանական վերջին ամրացված գոտին: Այն ձգվում է դեպի հարավ` Յանուչար գետի արեւմտյան ափով, Գուլյայպոլեի հատվածից շրջվում է դեպի արեւմուտք` հասնելով մինչեւ Դնեպր գետը: Այսինքն, եթե ռուսները գրավում են Գուլյայպոլեն, անգամ` Օրեխովոն, դրանցից այն կողմմ, միեւնույնն է, ուկրաինական այդ պաշտպանական գիծը դեռ մնում է:

Իսկ ահա Բրատսկոեն պաշտպանական այդ գծից այն կողմ է: Այսինքն, գրավելով այդ փոքրիկ բնակավայրը, ռուսները դուրս են գալիս օպերատիվ տիրույթ` սպառնալով ուկրաինական այդ վերջին պաշտպանական գծի թիկունքին եւ դրանով զրոյացնելով դրա իմաստը (Քարտեզ 3): Եվ այն, որ ներկա փուլում Բրատսկոեի ուղղությամբ մարտերն իրենց թեժությամբ գերազանցում են անգամ Գուլյայպոլեի մարտերին, պատահական չէ:

Բայց ամեն դեպքում, ռուսներն արդեն գրավել են Բրատսկոեի հարակից բնակավայրերը` Անդրեեւկան եւ Գերասիմովկան: Ներկա պահին հարձակումն ընթանում է հենց Բրատսկոեի վրա: Գրավելով այն, կրկնենք, ռուսները դուրս են գալիս Զապորոժեի ներկայիս ողջ պաշտպանական համակարգի թիկունք` սպառնալով ամբողջական շրջապատումով: 

Նաեւ հաշվի առնելով, որ ռուսական ուժերը կտրուկ ակտիվացել են նաեւ ճակատի արեւմտյան թեւում: Գրավելով Ստեպնագորսկը, ռուսական ուժերը գրոհում են Լուկյանովսկ փոքրիկ բնակավայրը, որից հետո կհարվածեն Մագդանովկա - Պոլտավկա ուղղությամբ` անմիջական սպառնալիք ստեղծելով Օրեխովոյի թիկունքին: Սա, Օրեխովոյի եւ Գուլյայպոլեի ուղղությամբ գրոհները կաշկանդում են ուկրաինական ուժերին, հնարավորություն տալով ռուսներին` զարգացնել հիմնական հարձակումը Բրատսկոեի վրա:

https://iravunk.com/sim/?p=330204&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ