Մերց. Եվրոպան պետք է պատրաստվի «տրանսատլանտյան հարաբերություններում հիմնարար փոփոխությունների»
ՄիջազգայինՄերցը հայտարարեց Pax Americana-ի դարաշրջանի ավարտի մասին Եվրոպայի համար։ Գերմանիայի կանցլերը նշեց, որ եվրոպացիները պետք է պատրաստվեն «տրանսատլանտյան հարաբերություններում հիմնարար փոփոխությունների»։
«Pax Americana»-ն տերմին է, որը կիրառվում է Արևմտյան կիսագնդում հարաբերական խաղաղության հայեցակարգի համար, երբ Միացյալ Նահանգները համարվում էր աշխարհի առաջատար տնտեսական, մշակութային և ռազմական տերությունը, որը «պատասխանատու» էր համաշխարհային կարգի համար։
Այսինքն, Եվրոպան կամ առտնվազն Մերցն ԱՄՆ-ին այլեւս հեգեմոն չի համարում:
Սա նաեւ կասկածի տակ է դնում գոնե ներկայիս տեսքով ՆԱՏՕ-ի լինել-չլինելու հարցը` որպես «տրանսատլանտյան հարաբերություններում» ռազմական ուղղություն:
Տես նաեւ https://x.com/Iravunk_com/status/2000076850286973339/photo/1
https://iravunk.com/sim/?p=330198&l=am/

