Վալերիյ Օսիպյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի. փաստաբան

ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել իր նախկին ղեկավարի՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դեմ:

24News-ի հետ զրույցում փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն ասաց, որ դա վերաբերում է 2018-2019 թվականներին, երբ Օսիպյանը ոստիկանապետ է եղել և հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել այն ժամանակ գործող Հատուկ քննչական ծառայություն առ այն, որ Վլադիմիր Գասպարյանը չարաշահել է իր լիազորությունները:

«Հաղորդումն այն մասին է եղել, որ բնակարանային բարելավման կարիք չունեցող զինծառայողներին տրամադրել է բնակարաններ: Գործի քննության ընթացքում հաստատվել էր, որ Գասպարյանը բնակարաններով պարգևատրել էր 64 զինծառայողների։ Նրանցից որևէ մեկը չի հանդիսացել Գասպարյանի բարեկամը, մտերիմը: Շարքային ծառայողից մինչև վարչության պետեր պարգևատրվել են: Բնական պրոցես է ընթացել: Բնակարան ստացողների մեջ է եղել հենց վարչության պետի տեղակալ Վալերիյ Օսիպյանը: Մինչդեռ սեփական բնակարանն Օսիպյանն անտեսել է, և 64-ից առանձնացրել երեք բնակրան, որոնք դիտարկվել են որպես լիազորությունների չարաշահում: Բնականաբար, դատարանները պետք է կատարեին այդ հրահանգները: Ցավոք սրտի, ունենք դատավճիռ, ըստ որի Վլադիմիր Գասպարյանը չարաշահել է իր լիազորությունները և երեք ծառայողների տրամատրել բնակարաններ: Պետությունը չգնաց այդ բնակարանները բռնագանձելու ճանապարհով, այլ որոշեց Վլադիմիր Գասպարյանից բռնագանձել այդ բնակարանների գումարը»,-ասաց փաստաբանը:

Իսկ, թե ինչու՞ է Վալերիյ Օսիպյանը 64-ից միայն երեքի մասով հաղորդում ներկայացրել, փաստաբանը չկարողացավ պատասխանել:

«Օրինակ, Գարեգին Գասպարյան անունով մարդ կա, որը ոչ մի ազգակցական կապ չունի Վլադիմիր Գասպարյանի հետ, զուտ պետք էր Գասպարյան անունը հնչեցնել, կա Քնարիկ Սասունյան, ամբողջ գործի քննության ընթացքում կեղծ թեզ էր շրջանառվել, թե նա Անգելինա Գասպարյանի պրոդյուսերն է: Դա կեղծ է, որովհետև նա պրոֆեսիոնալ երգչուհի չէր և պրոդյուսեր ունենալու անհրաժեշտություն չուներ: Մինչդեռ Քնարիկ Սասունյանը և իր ամուսինը համակարգում լավ ծառայողներ էին, ամուսինը պատերազմի մասնակից էր և տվել էր ամեն ինչ, այսինք արժանի ծառայողներ էին: Վերջինը վարչության պետ Ռաֆիկ Զաքարյանն է, որի մասին ասում էին, թե իբր Գասպարյանի ընկերն է: Այսպես կեղտոտ հնարքներով փորձեցին կապել»,-նշեց Ալեքսանդր Կոչուբաևը:

Նրա խոսքով, այդ գումարները Վլադիմիր Գասպարյանը ո´չ իր, ո´չ էլ ոստիկանության գրպանից է հանել, բյուջեն հաստատվել է Կառավարությունում:

«Եթե այստեղ հանցանք կար, կար 64 դրվագով և հանցակից էր նաև կառավարությունը: Չի լինում այնպես, որ Գասպարյանը պարգևատրի և դրանով լիազորություն չարաշահի: Ինչու Օսիպյանը չի ասել, որ ինքն էլ է բնակարան ստացել և այնտեղ բնակվել մինչև ոստիկանապետ դառնալը: Նա դա ստացել է բարեխիղճ ծառայության համար: Պարոն Օսիպյանը կառավարության մաս դարձավ և գնաց այս ճանապարհով»,-ասաց Ալեքսանդր Կոչուբաևը:

Նա նշեց, որ պետության վարքը ևս անհասկանալի է, քանի որ այդ գործարքները փոխանակ ճանաչվեին անօրինական և գույքը հետ բռնագանձվեր, պետությունը փորձել է դա ներկայացնել ապօրինի գույքի բռնագանձման ներքո:

«Վլադիմիր Գասպարյանն ասում է, որ ոչ մի բարի գործ չպետք է անպատիժ մնա: Ըստ էության, պատժվեց ինքը համակարգի նվիրյալներին պարգևատրելու համար»,- ասաց փաստաբան Կոչուբաևը:

https://iravunk.com/sim/?p=330153&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ