Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը՝ ԵԽ լրագրողների անվտանգության հարթակի արձագանքի մասին

Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը հոդված է հրապարակել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից.

 

«Տեղեկացա Եվրոպայի խորհրդի լրագրողների անվտանգության հարթակի՝ մեզ կալանավորելու և AntiFake.am կայքի աշխատանքային գույքն առգրավելու մասին արված առաջին աստիճանի ահազանգի մասին, որը հնարավոր է դարձել Հայաստանի ժուռնալիստների միության գործուն ջանքերով և Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի փաստահեն զեկույցին հղում անելով։ Նախ, ցանկանում եմ արձանագրել, որ մեր օրերում ԵԽ-ից նմանատիպ արձագանք ստանալն արդեն իսկ կարելի է «հերոսություն» համարել։ Այս համատքստում ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել և՛ ՀԺՄ-ին, և՛ ՔԻՀԿ-ին, և՛ մեր թիմին արևմտյան կառույցների դռներն անդադար թակելու և մեր հանդեպ տեղի ունեցող քաղաքական հալածանքի մասշտաբները տեղ հասցնելու համար։

 

Այս արձագանքը փաստում է, որ անգամ ռեժիմի քաղաքական հովանավորները ճիշտ աշխատանքի դեպքում չեն կարող աչք փակել տեղի ունեցող հալածանքների վրա։ Սրանով եվրոպացիները նաև հնարավորություն են ստանում ռեժիմի հեռացումից հետո «face saving» անելու և ասելու, որ իրենք արձագանքել են և բնավ կապ չունեն նիկոլական իրավապահ համակարգի այլանդակությունների հետ։ ԵԽ-ի այս արձագանքը վստահաբար նաև տհաճ անակնկալ է ռեժիմի համար, որն ալեն սիմոնյանի անառողջ ամբիցիաներին տուրք տալով ոչնչի համար կալանավորել է ինձ ու Վազգենին։

 

Ինչպես ասել եմ նախկինում, հիմա էլ պնդում եմ, որ այս այլանդակության բոլոր անմիջական մասնակիցները չեն խուսափելու պատասխանատվությունից ոչ հեռավոր ապագայում, ինչում, հուսով եմ, իրենք էլ ավելի պետք է համոզվեն ԵԽ-ի սույն արձագանքը տեսնելով։ Ամենավերջում ռեժիմը երկրում տեղի ունեցող քաղաքական հալածանքների ողջ իրավական պատասխանատվությունը թողնելու է այն իրականացնող ամենաստորին օղակների վրա։

 

Եվս մեկ անգամ ընդգծելով ԵԽ արձագանքի կարևորությունը, ցանկանում եմ խոսքս ուղղել բոլոր մեր այն գործընկերներին, որոնք երբեմն հեգնում, երբեմն հանդիմանում են ինձ և իմ պես մտածողներին նմանատիպ իրավիճակներում արևմտյան կառույցներին դիմումներ, ուղերձներ կամ պահանջներ ներկայացնելու համար.

 

Հարգելի՛ գործընկերներ, մարդու իրավունքներն ու ժողովրդավարական արժեքները համոզմունքներ են, իսկ արևմտյան կառույցները՝ դրանք խթանելու և դրանց դեմ արվող ոտնձգությունները կանխելու պարտավորություն ստանձնած ինստիտուտներ։ Եվ, եթե անգամ վերջիններս ինչ-ինչ շահերից ելնելով աչք են փակում մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների ոտնահարման դեպքերի վրա, այդ արժեհամակարգն ու համոզմունքները կրողները չպետք է հիասթափվեն և դադարեցնեն պահանջները։ Ես այդ արժեհամակարգի հավատավոր հետևորդն եմ և, եթե անգամ վստահ լինեմ, որ որևէ արձագանքի չեմ արժանանալու, միևնույնն է, գոնե միայն պատմության համար անդադար խոսելու և պահանջելու եմ այդ կառույցներից իրենց պարտականությունների կատարումը։

 

Այնպես որ, Արևմուտքը դեռ շատ է խոսելու նիկոլական ռեժիմի կողմից Հայաստանում մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների ոտնահարման մասին թեկուզ և հատկապես ռեժիմի տապալումից հետո։

 

Երիցս շնորհակալ եմ ԵԽ արձագանքն իրական դարձնելու մեջ ներգրավված անձանց և կառույցներին։ Լավ եղեք, մինչ հանդիպում։

 

Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան

«Արմավիր» ՔԿՀ, 12.12.2025թ.»։

https://iravunk.com/sim/?p=330149&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ