«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Մեզ դիմած երեխաների կողքին ենք միշտ`լինի ամանոր, թե մեկ այլ տոն. Անաիս Սարդարյանն

Մշակութային

Ամանորյա հրաշքին սպասում են բոլորը՝ մեծ, փոքր, իսկ հրաշքները լինում են այնքա՜ն տարբեր` սկսած մեծ երազանքներից մինչեւ հասարակ խաղալիք: Ցավոք, ներկայիս Հայաստանում ոչ բոլորն են կարողանում իրենց երեխաների համար այդ հրաշքներն ապահովել: Թերեւս, անհատների միջոցով, որոշ չափով այդ բացը լրանում է ու այդ անհատներից մեկը դերասանուհի ԱՆԱԻՍ ՍԱՐԴԱՐՅԱՆՆ է: Թե ինչպես, «Իրավունք»-ը մանրամասներ է պարզել հենց նրանից:

—2020 թվականից մինչ օրս զոհված հերոսների երեխաների համար կազմակերպում եմ անմոռանալի եւ հետաքրքիր միջոցառումներ: Ցավոք, նման ընտանիքների թիվը գնալով շատացավ 2022-ին: 2023-ին Արցախի կորստի եւ սեպտեմբերի պատերազմի հետեւանքով կրկին թիվը ավելացավ եւ այսօր ունենք 1868-ից ավելի երեխա, որոնց համար ամանորյա նվերներ ենք պատրաստում: Ցանկանում եմ ասել, որ գումար չեմ հավաքում, չեմ էլ հավաքել եւ երբեք չեմ հավաքելու: Մենք հավաքում ենք նվերներ, որոնք հայ ժողովուրդը բերում է, իսկ մենք դա սիրով նվիրում ենք այդ ընտանիքներին՝ որպես միջնորդ: Ամանորյա միջոցառումը, ըստ նախնական պայմանավորվածության, հավանաբար, կանենք «Տաշիր» արենայում: Կլինի հետաքրքիր շոու ծրագիր՝ լի նվերներով:

Ինձ մշտապես օգնել են 500-ից ավելի կամավորներ, որոնք սովորական մարդիկ են՝ ուսանողներ, ճիշտ արժեքներով դաստիարակված երիտասարդներ: Այս պահին աշխատում են 7-ական խմբերով, որպեսզի հասցնենք: Ասեմ նաեւ, որ կամավորների թիվը գնալով ավելանում է, ինչը շատ գովելի է: Կարեւորը գնահատելն է այն, որ հերոսներն այս կյանքում մեզ տվել են ամենաթանկը՝ իրենց կյանքը: Մենք էլ պետք է ամեն բան անենք իրենց երեխաների համար, թեկուզ ֆիզիկական գործի տեսքով: Այս ամենի իմաստը նրանում է, որ զոհված ծնողի փոխարեն՝ մի բան գոնե մենք կարողանանք անել: Ներկա պահի դրությամբ, նաեւ ունենք գրանցված 200-ից ավելի արցախահայ երեխա: Հայաստանի ցանկացած անկյուններից մեզ դիմած երեխաների կողքին ենք միշտ՝ անկախ նրանից լինի Ամանոր, թե մեկ այլ տոն:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան