Ամանորն ինձ համար տոների տոնն է. Լիանա Անթառանյան

Մշակութային

Ամանորյա ներկայացումներից է սկսվում հեքիաթը: Սա է պատճառը, որ թատրոններում ամիսներ առաջ են սկսում պատրաստվել տոնական ներկայացումներին եւ թատերական աշխարհը, կարծես, նոր շունչ է ստանում։ Թե ինչպիսի ծրագրերով կներկայան Էջմիածնի Վ. Համազասպյանի անվան պետական քոլեջի «Ռեժիսուրա»  բաժնի 4-րդ` ավարտական կուրսի ուսանողներն ու Երեւանի Գ. Ստեփանյանի անվան թիվ 135 դպրոցի «Լիանա Անթառանյան» խմբակի սաները, «Իրավունք»-ը պարզել է դրամատուրգ, ռեժիսոր ԼԻԱՆԱ ԱՆԹԱՌԱՆՅԱՆԻ հետ զրույցում, ով ղեկավարում է քոլեջի ավարտական կուրսի մասնագիտական բաժինն ու թիվ 135 դպրոցի «Լիանա Անթառանյան» թատերական խմբակը։

Ամանորն ինձ համար տոների տոնն է, եւ որքան էլ տարիներն անցնում են, միեւնույնն է, ես նույն կերպ՝ հեռուներից, այն պարզ ու մանկան պես եմ սպասում ու պատրաստվում ինչպես տանն, այնպես էլ աշխատավայրում:

Ուսանողներիս մոտ աշխատանքները եռում են, նրանք իրենց նախադիպլոմային աշխատանքներն են բեմադրում՝ արձակագիր Անահիտ Ղիասյանի պատմվածքները դարձնելով պիեսներ։ Նրանցից յուրաքանչյուրը պրոֆեսիոնալ մակարդակով ( դերասանների ընտրություն, աշխատանքներ սեղանի շուրջ, նկարչական եւ երաժշտական ձեւավորում) երեք ամիս շարունակ աշխատել է իր գործի վրա՝ որպես կիսամյակային աշխատանք: Ամանորին ընդառաջ տեղի կունենա տոնակատարություն եւ կցուցադրի քոլեջի տնօրինության ու ուսանողների համար։

Իսկ դպրոցում բեմադրում եմ «Ալիսան հրաշքների աշխարհում» ներկայացումը: Ինսցենիրովկան իմն է, նորովի մոտեցմամբ, թե ինչ են մտածում արդի երեխաներն Ամանորի վերաբերյալ, ինչպես է այն անցնում նրանց համար, արդյոք Ձմեռ Պապիկը նրանց բերում է իրենց ուզած նվերները եւ այլն: Ուսուցիչներն անհամբերությամբ են սպասում պրեմիերային, դպրոցը կունենա իր ռեպերտուարը, եւ նրանք ստիպված չեն լինի իրենց աշակերտներին տանել թատրոններ, այլ սեփական դպրոցի դահլիճում, մի քանի սիանսով կդիտեն բոլորի համար սիրելի հեքիաթի նորովի բեմադրությունը։

Օգտվելով առիթից՝ շնորհավորոմ եմ գալիք 2026 Կարմիր Ձիու տարին, թող կատարվեն բոլորի բարի իղձերը:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում