«Հրեղեն ձին» իրենից բերում է մեծ էներգիա, շարժում եւ կյանքի նոր շունչ. Զարուհի Առաքելյան

Շոու բիզնես

ԻՆՉ Է ԽՈՐՀՈՒՐԴ ՏԱԼԻՍ 2026-Ի ՀԱՄԱՐ ՀԱՅՏՆԻ ՄՈԴԵԼԸ

Անկախ ցանկացած իրավիճակից, կյանքը եւ նորաձեւությունը շարունակում է առաջ շարժվել: Հագուստ, սանրվածք, հարդարանքներ եւ այլն, որոնք էականորեն փոխում են մարդու տեսքն ու դիրքը հասարակաության մեջ, այժմ դարձել են առավել ուշադրության կենտրոնում:

Թե ինչ կրել 2026-ին, խորհուրդ է տալիս մոդել ԶԱՐՈՒՀԻ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ, որը տասնյակ տարիներ ներկայացրել է հայտնի բրեդային հագուստներ: Բացի նորաձեւության երկարամյա փորձից, Զարուհի Առաքելյանը նաեւ ակտիվորեն նկարահանվում է ֆիլմերում՝ ներկայանալով տարբեր դերերում ու մշտապես համալրելով իր ստեղծագործական պորտֆոլիոն։ Նրա կերպարները հաճախ առանձնանում են նրբաճաշակությամբ, վստահությամբ եւ կերպարանափոխության ունակությամբ։

Զարուհին միաժամանակ զարդարել է ֆրանսիական մի շարք հեղինակավոր ամսագրերի էջերը, որոնց թվում են՝ Armenia Woman-ը, Gezno-ն, Moevir-ը: Նա աշխատել է որպես մոդել մի շարք հայտնի միջազգային եւ տեղական բրենդների հետ, ինչպիսիք են՝ Gekob Maeir (Հոլիվուդ) ANCIELA (Լոնդոն) եւ այլն։

«ԴԵՌ ՉԵՄ ԴԱԴԱՐԵԼ ՍԻՐԵԼ ԵՎ ԼԻՑՔԱՎՈՐՎՈՒՄ ԵՄ ԻՄ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ»

— Դուք երկար տարիներ նորաձեւոթյան ոլորտում եք եւ ներկայացնում եք տարբեր բրենդային հագուստներ, պայուսակներ: Ո՞րն է մշտապես պահանջված լինելու գաղտնիքը:

— Իմ ամբողջ մասնագիտական կյանքը կապված է նորաձեւության հետ։ Արդեն ավելի քան 20 տարի է, ինչ սիրով ու նվիրվածությամբ ներկայացնում եմ տարբեր հայտնի բրենդների հագուստներն ու աքսեսուարները։ Այդ ճանապարհը ոչ միայն մասնագիտություն է, այլեւ՝ մեծ կիրք, որը դեռ շարունակում է ինձ ոգեշնչել։ Վերջին ամիսներին դեֆիլեներ ավելի քիչ եմ ունեցել, քան ֆոտոշութերի առաջարկներ։ Սիրում եմ այս ոլորտը եւ անկախ տարիքից ու երկարամյա փորձառությունից՝ ես դեռ չեմ դադարել սիրել եւ լիցքավորվում եմ այն աշխատանքով, ինչ կատարում եմ տարիներ ի վեր։ Շատ երիտասարդներ  ուզում են դառնալ մոդել, սակայն ոչ բոլորն են հասնում իրենց երազանքին՝ կեսից նահանջում են։ Ես ունեմ կարգախոս՝ «Ամեն ինչ սկսվում է մեկ կաթիլից», եթե ջանք չես խնայում, խստապահանջ ես ինքդ քո նկատմամբ եւ ամեն նոր օր սովորույթներ եւ հմտություններ ես կիրառում, ապա հաջողությունը քեզ երկար չի սպասեցնի։

— Ինչպես ասում են աստղաբանները, 2026 թվականը «Հրեղեն Ձիու» տարի է: Ո՞ր գունային գամաների մեջ պետք է դիմավորել Ամանորը:

— «Հրեղեն Ձին» իրենից բերում է մեծ էներգիա, շարժում եւ կյանքի նոր շունչ։ Այդ պատճառով 2026-ը դիմավորելիս խորհուրդ կտամ ընտրել գույներ, որոնք, կարծես, ինքնին ունեն կրակի ուժ։ Խորը կարմիրն ու բորդոն կներկայացնեն վստահություն եւ ներքին կրակ, ոսկեգույնը` հաջողություն եւ համարձակություն։ Իսկ եթե ցանկանում եք ավելի նուրբ, բայց նույնքան ուժեղ էներգիա, ապա ընտրեք մարգարիտագույն, կրեմային կամ վանիլային երանգներ։ Սրանք այն գույներն են, որոնք ոչ միայն հագուստ են, այլ ամբողջ տարվա համար դրական մաղթանք, շարժում, ինքնավստահություն ու մի քիչ էլ խորհրդավոր շքեղություն։

«ԱՌՈՂՋ ՄԱՇԿԸ ԿՄՆԱ ՏԱՐՎԱ ԳԼԽԱՎՈՐ «ԹՐԵՆԴԸ»

— Զարուհի, 2026 թվականին ո՞ր ոճային հագուստներն են համարվելու առավել թրենդային:

— 2026-ը նորաձեւության մեջ բերում է ե՛ւ հարմարավետություն, ե՛ւ շքեղություն։ Ամենահայտնի ուղղություններից կլինեն օվերսայզ բաճկոններն ու զգեստները: Թեթեւ մետաքսե եւ ատլասե զգեստներ, վերնաշապիկներ ու շրջազգեստ: Լակոնիկ կոստյումներ կանանց համար՝ լայն տաբատներով՝ վերեւում պարզ, ներքեւում՝ ընդգծված ձեւավորումներ, ասիմետրիկ կտրվածքներ, թափանցիկ շերտեր: Մոնոխրոմ ոճը գլուխ է բարձրացնելու: Նաեւ պարտադիր է գլխարկներն ու մեծ աքսեսուարները։

— Ինչպիսի՞ դիմահարդարում խորհուրդ կտաք «Իրավունք»-ի կին ընթերցողներին:

— 2026-ի դիմահարդարումն առանձնանալու է բնական շքեղությամբ։ Խորհուրդ կտամ ընտրել մաքուր ու թափանցիկ տոնային հիմք, շեշտել աչքերը՝ բաց շագանակագույն կամ սուրճի երանգներով, իսկ տոնական օրերին՝ մուգ կապույտ երանգով կամ սպիտակ գծերով անցնել: Օգտագործել մեղմ շրթներկ կամ բնական վարդագույն երանգներ։ Եվ, իհարկե, առողջ մաշկը կմնա տարվա գլխավոր «թրենդը»։

— Առջեւում ի՞նչ նոր նախագծեր ունեք:

— Շատ հետաքրքիր տարի է սպասվում։ Այժմ պատրաստվում եմ մի քանի նոր համագործակցությունների։ Շուտով արդեն կկիսվեմ մանրամասներով, եւ վստահ եմ, դա հաճելի անակնկալ կլինի իմ հետեւորդների եւ նորաձեւության սիրահարների համար։ Իսկ ձեր ընթերցողներին կմաղթեմ, որ գալիք տարին բերի այնպիսի լուսավոր էներգիա, որ յուրաքանչյուր քայլ դառնա հաջողության սկիզբ, իսկ յուրաքանչյուր ժպիտ՝ նոր դռների բացման բանալին։

Թող 2026-ը նվիրի ինքնավստահություն, որը չի խամրում, սեր, որը ուժ է տալիս, եւ գեղեցկություն, որը ոչ միայն արտաքին է, այլ անդրադարձ՝ ձեր հոգու հավասարակշռության։ Թող, որ բոլորի երազանքները լինեն այնպես վառ, ինչպես հայացքը, եւ այնպես իրականանան, ինչպես վճռականությունը։ Ու թող այս տարին հայ ազգի համար լինի կանացիության, ուժի եւ ներքին փայլի ամենագեղեցիկ շրջափուլը։ Շնորհավոր գալիք Ամանոր:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=330126&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ