Վստահ եմ՝ «Մանկական Եվրատեսիլ»-ում հաղթելու է Ալբերտը. Անիտա Հախվերդյան

Մշակութային

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՐԱՏԵՍԻԼՅԱՆ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ Է ԳՐԱՆՑԵԼ

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում դեկտեմբերի 13-ին տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ» երգի 23-րդ մրցույթը՝ «Միավորված երաժշտությամբ» կարգախոսի ներքո: Հիշեցնենք, որ Իսպանիայի Մադրիդ քաղաքում կայացած «Մանկական Եվրատեսիլ 2024»-ին հաղթել էր Վրաստանի ներկայացուցիչ Անդրիա Պուտկարաձեն՝ միջազգային այս մրցույթը բերելով իր հայրենիք:

Հայաստանի այս տարվա պատվիրակն ընտրվել է Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում: 80-ից ավելի հայտ էր ստացվել, բայց բախտը ժպտաց 12-ամյա Ալբերտ Արմենակյանին, որը եվրատեսիլյան բեմում կներկայանա «Brave Heart» («Քաջ սիրտ») երգով: Ընդ որում՝ այս երգն արդեն գերազանցել է 1 միլիոն դիտումը՝ դառնալով «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի մինչ այս պահն ամենադիտված տեսահոլովակը։

«Brave Heart» երգը երազելու կարողությունը չկորցնելու կոչ է։ Երգը հիշեցնում է, որ երազանքները կյանքի ամենակարեւոր գույներից են: Երգի երաժշտության հեղինակը կոմպոզիտոր, դաշնակահար Լիլիթ Նավասարդյանն է, խոսքերի հեղինակը՝ երգահան Անիտա Հախվերդյանը, անիմացիոն տեսահոլովակի մտահղացման եւ սցենարի հեղինակը՝ Դավիթ Ծերունյանը, կերպարի նկարիչը Սիրարփի Չիբուխչյանն է, անիմացիայի հեղինակներն են Արման Բերբերյանը եւ Վիլեն Գայֆեջյանը, տեսահոլովակում նկարահանված տեսարանների օպերատորն է Սուրեն Թադեւոսյանը։

«ՄԵԿՆԵԼՈՒ ԵՄ ԹԻՖԼԻՍ, ՈՐՊԵՍԶԻ ԱՋԱԿՑԵՄ ՄԵՐ ԱԼԲԵՐՏԻՆ»

«Մանկական Եվրատեսիլ 2025»-ին ընդառաջ «Իրավունք»-ը զրուցել է «Brave Heart» երգի խոսքերի հեղինակ ԱՆԻՏԱ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԻ հետ:

— Կպատմե՞ք, թե ինչպես ծնվեց Ալբերտի համար գրված եվրատեսիլյան երգը, որը կարճ ժամանակում այդքան սիրվեց հանդիսատեսի կողմից։

— Ես միացել եմ երգի ստեղծման վերջին փուլին: Կար արդեն որոշակի գործիքավորում, մասամբ տեսաշարը կար, եւ կար մի քանի երգի տեքստի տարբերակ: Ընտրվեց իմ առաջարկած տեքստը: Երկու օրում գրվեցին խոսքերը եւ անմիջապես հաջորդող օրերին Ալբերտն արդեն ձայնագրվեց: Ընթացքում երաժշտության հեղինակ Լիլիթ Նավասարդյանի եւ պրոդյուսեր Դավիթ Ծերունյանի ստեղծագործական խիտ ու հաճելի պրոցեսն էր ընթանում:

Որպես ներկայացված երգի խոսքերի հեղինակ՝ ի՞նչ սպասումներ ունեք այս տարվա «Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանի մասնակցությունից։

— Ես մեկնելու եմ Թիֆլիս, որպեսզի աջակցեմ մեր Ալբերտին եւ առաջին անգամ իմ կյանքում, այնքան վստահ եմ, որ հաղթելու է Ալբերտը:

«ԱՆԿԱԽ ԱՄԵՆ ԻՆՉԻՑ ԱԼԲԵՐՏԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է»

— Ի՞նչ կասեք մրցույթին մասնակցող այլ երկրների պատվիրակների երգերի մասին: Ձեր գնահատմամբ՝ ովքե՞ր կարող են համարվել Ալբերտի հիմնական մրցակիցները եվրատեսիլյան բեմում։

— «Եվրատեսիլ»-ում կանխատեսումներ անելը, չգիտեմ որքանով է ճիշտ, բայց հետաքրքիր եւ ուրախալի է այն, որ մեր մասնակիցը առաջատարն է, եւ իրեն մրցակից գուցե հենց կրկին հայազգի՝ Ուկրաինայի ներկայացուցիչ աղջիկն է: Ասում են, որ նաեւ Լեհաստանն էլ է համարվում մրցակից: Գուցե պայքարն այս երեք մասնակիցների միջեւ լինի:

— Ի դեպ, ինչպե՞ս կգնահատեք Սոֆյա Ներսիսյանի կատարումն ու երգը, որը ներկայացնելու է Ուկրաինան «Մանկական Եվրատեսիլ 2025»-ում:

— Ուկրաինայի ներկայացուցիչ հայազգի անուշ աղջիկն արտակարգ երգում է ու մեծի պես պատրաստված է՝ մարտական տրամադրված: Այնուամենայնիվ, անկախ ամեն ինչից Ալբերտը լավագույնն է:

Ընդհանրապես՝ ի՞նչ թույլ կամ ուժեղ կողմեր եք նկատել մասնակից երկրների ընտրած երգերի, առկա տենդենցների առումով:

— Եթե խոսքը լիներ մեծերի «Եվրատեսիլ»-ի մասին, կպատասխանեի այս հարցին, բայց «Մանկական Եվրատեսիլ»-ում նման որակում տալը հեշտ բան չէ: Ամեն դեպքում, կկրկնեմ, որ մեր մասնակիցը շատ պատրաստված է եւ հրաշալի է կատարում իր վրա դրված պատասխանատվությունը:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում