ԵՎՐՈՊԱՆ ՍԿՍԵԼ Է ԹՐԱՄՓԻՑ ՀԱՐՎԱԾՆԵՐ ՍՏԱՆԱԼ ԱՄԵՆՕՐՅԱ ՌԵԺԻՄՈՎ

Վերլուծություն

­Մինչ Նի­կոլ Փա­շին­յա­նը ջեր­մո­րեն հան­դի­պում էր Ս­պի­տակ տան «աչ­քի գրո­ղը» դար­ձած Մեր­ցի հետ (Տես նաեւ https://iravunk.com/?p=330115&l=am") Թ­րամ­փը հասց­րեց «քյու­ֆուր-քյա­ֆար­նե­րի» հեր­թա­կան խմբա­քա­նակն ու­ղար­կել նրան է´լ, Մակ­րոն-Ս­թար­մե­րին է´լ, եվ­րաա­ռաջ­նորդ Ուր­սու­լա­յին է´լ, դե, Զե­լենս­կին էլ ար­դեն ան­պա­կաս է: Բայց որ նրանց հա­մար ա­մե­նա­վատն է, այդ ցու­ցադ­րա­կան ողջ դժգո­հութ­յու­նը Թ­րամ­փը հա­մե­մեց միան­գա­մայն խոր­քա­յին եւ լուրջ գոր­ծո­ղութ­յուն­նե­րով, ո­րոնց հան­դեպ եվ­րո­պա­ցի­նե­րը հաս­տատ չեն կա­րող ան­տար­բեր մնալ:

­Նախ, բուն եվ­րո­պա­կան հար­թա­կում, երբ «կաշ­վից դուրս են գա­լիս», թե ինչ­պես խլեն ռու­սա­կան սա­ռեց­ված փո­ղե­րը, որ Զե­լենս­կուն գո­նե մեկ-եր­կու տա­րի էլ կտվե­լու հնա­րա­վո­րութ­յուն տան (մին­չեւ կմո­տե­նան ա­մե­րիկ­յան նոր ընտ­րութ­յուն­նե­րը), Բել­գիան, ո­րը միշտ էլ շատ լավ է հաս­կա­նում, թե ու­ժա­յին բա­ղադ­րի­չը որ­տեղ է, հասց­րեց հեր­թա­կան «թի­կուն­քից հար­վա­ծը»: Նախ, Բել­գիա­յի վար­չա­պե­տը Եվ­րա­հանձ­նա­ժո­ղո­վի ա­ռա­ջար­կը՝ ռու­սա­կան ակ­տիվ­նե­րը Ուկ­րաի­նա­յի հա­մար օգ­տա­գոր­ծե­լու մա­սին, ան­վա­նել է գո­ղութ­յուն։ Խոս­քը նոր պլա­նի մա­սին է, ո­րով փոր­ձում են ա­ռանց ԵՄ երկ­րե­րի ո­րոշ­ման, ինչ-որ սո­ղան­ցքով հենց Եվ­րա­հանձ­նա­ժո­ղո­վի մի­ջո­ցով լու­ծել այդ հար­ցը՝ պարտ­քա­յին բե­ռը թող­նե­լով ողջ Եվ­րոպա­յի վրա: Եվ ա­հա, Բել­գիա­յի կա­ռա­վա­րութ­յան ղե­կա­վա­րը սպառ­նում է Եվ­րա­հանձ­նա­ժո­ղո­վի դեմ դա­տա­կան ​​հայց ներ­կա­յաց­նե­լը, ե­թե ռու­սա­կան ակ­տիվ­նե­րի օգ­տա­գործ­ման վե­րա­բեր­յալ հնա­րա­վոր ո­րո­շու­մը չներ­կա­յաց­վի եվ­րո­պա­կան երկր­նե­րի հաս­տատ­մա­նը: Իսկ ներ­կա­յաց­նե­լու դեպ­քում, բո­լո­րը վստահ են, որ առն­վազն վար­չա­պետ Օր­բա­նը վե­տո կկի­րա­ռի: Նույն ո­ճի մեջ էր նաեւ բել­գիա­կան Euroclear-ի (որ­տեղ պահ­վում է սա­ռեց­ված մի­ջոց­նե­րի մեծ մա­սը) ղե­կա­վար Ուր­բե­նը՝ ռու­սա­կան ակ­տիվ­նե­րի օգ­տա­գոր­ծու­մը հա­մա­րե­լով ա­նօ­րի­նա­կան, եւ այդ փո­ղե­րը վերց­նե­լը՝ բռնագ­րավ­ման մի ձեւ։ «Սա խա­թա­րում է Եվ­րո­պա­յի նկատ­մամբ վստա­հութ­յու­նը եւ կ­հան­գեց­նի ԵՄ բո­լոր երկր­նե­րի ֆի­նան­սա­վոր­ման տո­կո­սադ­րույք­նե­րի բարձ­րաց­մանը»,- ա­սել է Ուր­բե­նը:

Այդ ուղ­ղութ­յամբ հեր­թա­կան շատ հստակ մե­սի­ջը ե­կավ նաեւ ԱՄՆ-ից՝ այդ փո­ղե­րը պետք է օգ­տա­գործ­վեն Ուկ­րաի­նա­յի վերա­կանգն­ման հա­մար, եւ չփոր­ձեք ձեռք տալ:

­Բայց, թե­րեւս, Եվ­րո­պա­յի հա­մար շատ ա­վե­լի լուրջ ազ­դակ էր լու­րը, որ հան­րա­պե­տա­կան ​​կոնգ­րե­սա­կան Թո­մաս Մաս­սին ներ­կա­յաց­րել է օ­րի­նա­գիծ՝ ԱՄՆ-ի ան­դա­մակ­ցութ­յու­նը ՆԱՏՕ-ին դա­դա­րեց­նե­լու մա­սին: «Սա­ռը պա­տե­րազ­մի ա­վար­տից ի վեր դա­շին­քը կորց­րել է իր ար­դիա­կա­նութ­յու­նը։ Միաց­յալ Նա­հանգ­նե­րը պետք է դուրս գա ՆԱՏՕ-ից եւ­ այդ գու­մարն օգ­տա­գոր­ծի մեր եր­կի­րը պաշտ­պա­նե­լու հա­մար»,- բա­ցատ­րում է իր ա­ռա­ջար­կը Մաս­սին: Չ­նա­յած, ի­րա­կա­նութ­յու­նը ե­րե­ւի մի փոքր այլ է: Մաս­սին Թրամ­փի գա­ղա­փա­րա­կան թի­մա­կիցն է՝ ու­նե­նա­լով մո­տա­վո­րա­պես նման դեր՝ անհ­րա­ժեշ­տութ­յան պա­հին պաշ­տո­նա­կան տեսք տալ այն գա­ղա­փար­նե­րին, ո­րը Ս­պի­տակ տու­նը կցան­կա­նար ոչ ու­ղիղ իր մի­ջո­ցով օ­րա­կարգ պա­հել: Դա, ի­հար­կե, հաս­կա­նում են նաեւ Եվ­րո­պա­յում՝ սկսե­լով մտա­ծել, որ երբ, ինչ­պես լոն­դոն­յան աղ­մուկ հա­նած հան­դի­պում էր, «ճա­կա­տա­յին գրո­հի» են գնում Թ­րամ­փի դեմ, հե­տե­ւան­քը կա­րող է դառ­նալ նրա այդ միջ­նոր­դա­վոր­ված սպառ­նա­լի­քի ի­րա­կա­նա­ցու­մը: Այ­սինքն, շա­րու­նա­կե­լո՞ւ են պայ­քա­րել Թ­րամ­փի ուկ­րաի­նա­կան ծրագ­րի դեմ, ի­րենց ո­րո­շե­լիքն է, բայց նաեւ, որ դրա պա­տաս­խա­նը գնա­լով միայն ա­վե­լի է սրվե­լու, եւ ով ի­մա­նա, ծայ­րա­հեղ նյար­դայ­նութ­յան պա­հին ԱՄՆ նա­խա­գա­հը ի­րոք չի՞ ո­րո­շի դուրս գալ ՆԱՏՕ-ից: Մեկ է, դրա­նից հե­տո էլ ԱՄՆ-ն­ իր եվ­րո­պա­կան բա­զա­նե­րի հիմ­նա­կան մա­սը, ո­րոնք երկ­կող­մա­նիութ­յան սկզբուն­քով են գոր­ծում, կպա­հի: Բայց ա­հա, ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրս գա­լը կդառ­նա այդ կա­ռույ­ցի վեր­ջը, եւ է­լի ստիպ­ված են լի­նե­լու վա­զել Թ­րամ­փի մոտ՝ ռազ­մա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յուն խնդրե­լու, միայն թե ա­մեն մեկն իր հա­մար:

Էլ ա­վե­լի ա­ռաջ գնաց Politico-ն՝ տե­ղե­կաց­նե­լով Թ­րամ­փի մեկ այլ միան­գա­մայն հնա­րա­վոր դար­ձած հա­վա­նա­կան քայ­լի մա­սին: Այն է՝ ԱՄՆ-ն­ ար­դեն այս պա­հին է քննար­կում G7-ին այ­լընտ­րանք ստեղ­ծե­լու գա­ղա­փա­րը։ Այն է՝ ստեղ­ծել Core 5 (C5, մի­ջուկ 5) կա­ռույց՝ հինգ երկր­նե­րից բաղ­կա­ցած հա­մա­կարգ՝ Ռու­սաս­տա­նի, ԱՄՆ-ի, Չի­նաս­տա­նի, Հնդ­կաս­տա­նի եւ Ճա­պո­նիա­յի (որ­տեղ վար­չա­պետն ար­դեն Թ­րամ­փի հա­մա­խոհն է) մաս­նակ­ցութ­յամբ: Ե­թե նման մի բան լի­նի, ա­պա դա ոչ թե պար­զա­պես G7-ին, այլ նույ­նիսկ՝ ՄԱԿ-ի Անվ­տան­գութ­յան խորհր­դին այ­լընտ­րանք, ա­վե­լին՝ փո­խա­րի­նող կա­րող է դառ­նալ: Ընդ ո­րում, սա շատ ա­վե­լի ռեալ կար­տա­հայ­տի աշ­խար­հում ստեղծ­ված ի­րա­կան ու­ժա­յին բա­լան­սը: Այս հնգյա­կը, ի­հար­կե, ռազ­մա­քա­ղա­քա­կան եւ տնտե­սա­կան ի­մաս­տով ներ­կա աշ­խար­հի ան­վի­ճե­լի ա­ռա­ջա­տարն է, որն այդ հաշ­վին, ի տար­բե­րութ­յուն ՄԱԿ-ի ոչ ֆունկ­ցիո­նալ դար­ձած ԱԽ-ի եւ ողջ ՄԱԿ-ի, ի­րա­կա­նում «հարց լու­ծող» հա­մա­կարգ կա­րող է դառ­նալ՝ ա­պա­հո­վե­լով գլո­բալ կա­յու­նութ­յուն:

Ու եվ­րո­պա­ցի­նե­րի հա­մար ա­մե­նա­վատն այն է, որ ինչ­պես ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի հնա­րա­վոր դուրս գա­լու, այն­պես էլ նոր գլո­բալ իշ­խող հա­մա­կարգ ստեղ­ծե­լու սխե­մա­ներն ամե­նե­ւին էլ ֆան­տաս­տի­կա­յի ժան­րից չեն: Դեռ հա­զիվ էր Թ­րամփն իշ­խա­նութ­յան ե­կել, որ ծա­վալ­վե­ցին Վա­շինգ­տոն-Մոսկ­վա-­Պե­կին եռ­յա­կի կող­մից նոր «Պոտս­դա­մի կոն­ֆե­րան­սի» անց­կաց­ման թե­ման: Հե­տո խո­սակ­ցութ­յուն­ներ ե­ղան նաեւ, որ գի­գան­տի վե­րած­ված Հնդ­կաս­տա­նը չի կա­րող ան­մասն լի­նել: Դե, ե­թե կա Հնդ­կաս­տա­նը, ու­րեմն, մի­գու­ցե նաեւ կենտ թվի հա­մար պետք է նաեւ գու­մա­րել Թ­րամ­փի ներ­կա մեր­ձա­վոր­նե­րից մե­կին՝ ի դեմս տնտե­սա­կան ծան­րակ­շիռ դիր­քե­րը պահ­պա­նած Ճա­պո­նիա­յի: Ն­ման է, որ այդ­պի­սի հնա­րա­վոր զար­գա­ցում­նե­րի հա­վա­նա­կա­նութ­յու­նը գնա­հա­տում է նաեւ Եվ­րո­պան՝ հաս­կա­նա­լով լի­դե­րա­յին դիր­քե­րը կորց­նե­լու վտան­գը: Բայց նաեւ, ա­ռանձ­նա­պես, Թ­րամ­փի ա­սա­ծով, «լավ խա­ղաթղ­թեր» պար­զա­պես չու­նեն. ան­գամ սե­փա­կան երկր­նե­րում 15-20 տո­կո­սա­նոց վար­կա­նիշ ու­նե­ցող Ս­թար­մե­րի, Մակ­րո­նի եւ Մեր­ցի պո­տենց­իալն ի­րոք փոքր է, ե­թե ան­գամ բազ­միցս կո­ռուպ­ցիոն մե­ղադ­րանք­ներ ստա­ցած Ուր­սու­լան նրանց կող­քին կանգ­նի:

Չ­նա­յած, ե­թե Նի­կոլն ու­զում է ԵՄ մտնել, դա ե­րե­ւի նրանց փրկութ­յո՞ւնն է, ով ի­մա­նա:

Տես նաեւ https://t.me/iravunk/62026 

https://iravunk.com/sim/?p=330116&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ