ՆԻԿՈԼԻՆ ԴԵՌ ՊԱՀՈՒՄ ԵՆ ԵՎՐԱԳԼՈԲԱԼԻՍՏԱԿԱՆ «ԱՍԵՂԻ ՎՐԱ»

Վերլուծություն

­Մինս­կի խմբի փաս­տաթղ­թե­րի հրա­պա­րա­կու­մը (մաս­նա­կի) Փա­շին­յա­նի կո­ղմից, այդ թվում, այն վեր­ջին ա­ռա­ջարկ­նե­րը, ո­րոնց հա­ջոր­դեց պա­տե­րազ­մը, բնա­կան է, հնա­րա­վո­րութ­յուն տվեցին, որ թե­մա­յին անդ­րա­դառ­նա ՀՀ եր­րորդ նա­խա­գահ Սերժ Սարգս­յա­նը, ով, հաս­կա­նա­լի է, մինչ 2018թ.-ի իշ­խա­նա­զավ­թումն այդ գոր­ծըն­թաց­նե­րի հիմ­նա­կան մաս­նա­կից­նե­րից էր: Եվ այն դե­տալ­նե­րը, ո­րոնք ըն­կած էին այդ գոր­ծըն­թա­ցի հիմ­քում, եւ նա­խօ­րեին հան­գա­մա­նո­րեն ման­րա­մաս­նեց եր­րորդ նա­խա­գա­հը, հնա­րա­վո­րութ­յուն են տա­լիս ա­վե­լի լավ պատ­կե­րա­ցում կազ­մել ոչ միայն այն մա­սին, թե, վեր­ջա­պես, ին­չու հա­սանք 2020թ. պա­տե­րազ­մին, այլ, ա­նուղ­ղա­կիո­րեն, նաեւ հե­տա­գա ի­րա­դար­ձութ­յուն­նե­րին՝ Ար­ցա­խի հա­յա­թա­փու­մից մին­չեւ ներ­կա գոր­ծըն­թաց­նե­րը:

ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐԱՆ

ՀՀ եր­րորդ նա­խա­գահն իր մեկ­նա­բա­նութ­յուն­նե­րում նախ ֆիք­սում է, որ հենց «ադր­բե­ջա­նա­կան կողմն է առն­վազն 2008 թվա­կա­նից ընդ­հուպ 2018 թվա­կա­նը հրա­ժար­վում>> կար­գա­վոր­մանն ուղղ­ված ՄԽ-ի եւ դրա շրջա­նակ­ներ­ում ար­ված «բո­լոր ա­ռա­ջարկ­նե­րից, քննա­դա­տում հա­մա­նա­խա­գահ­նե­րին եւ նույ­նիսկ կոչ ա­նում լու­ծա­րել խում­բը»: Ընդ ո­րում, ա­ռաջ ընկ­նե­լով, հի­շեց­նենք, որ ար­դեն 2019թ.-ին, երբ ներ­կա­յաց­վեց վեր­ջին ա­ռա­ջար­կը, Ա­լիե­ւը սկսեց հրա­պա­րա­կավ դրա­կան ար­տա­հայտ­վել այդ մա­սին:

Ա­վե­լին, ըստ Ս. Սարգս­յա­նի. «Հ­րա­ժար­վե­լով հա­մա­նա­խա­գահ երկր­նե­րի գրե­թե բո­լոր ա­ռա­ջարկ­նե­րից, նա­խա­ձեռ­նութ­յուն­նե­րից կամ մշտա­պես հետ­քայլ կա­տա­րե­լով ար­դեն ձեռքբեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րից՝ Ադր­բե­ջա­նը հա­կա­մար­տութ­յան կար­գա­վոր­ման նկատ­մամբ մո­տե­ցում­նե­րում գործ­նա­կա­նում հա­կադր­վեց ոչ միայն Հա­յաս­տա­նին, այլեւ` մի­ջազ­գա­յին հան­րութ­յա­նը»: Բայց նաեւ՝ մին­չեւ վերջ դեմ չգնա­լով ՄԽ-ին, չնա­յած սպառ­նա­լիք­նե­րին՝ դուրս չգա­լով բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցից՝ «Վա­խե­նա­լով բաց առ­ճա­կա­տու­մից հա­կա­մար­տութ­յան կար­գա­վոր­ման միջ­նոր­դութ­յան մի­ջազ­գա­յին ման­դատ ու­նե­ցող հա­մա­նա­խա­գահ երկր­նե­րի՝ ՄԱԿ-ի Անվ­տան­գութ­յան խորհր­դի ե­րեք մշտա­կան ան­դամ­ներ Ռու­սաս­տա­նի, ԱՄՆ-ի եւ Ֆ­րան­սիա­յի հետ, հա­մա­պա­տաս­խա­նա­բար վա­խե­նա­լով նաեւ ողջ մի­ջազ­գա­յին հան­րութ­յան հետ բաց ըն­դհա­րու­մից»: Ըստ այդմ, ան­ցել էր նման ռազ­մա­վա­րութ­յան՝ բազ­մա­կի սադ­րանք­նե­րով ստի­պել «Եր­եւա­նին հրա­ժար­վել բա­նակ­ցութ­յուն­նե­րից, որ­պես­զի Հա­յաս­տա­նի վրա բար­դի խա­ղաղ գոր­ծըն­թա­ցի ձա­խող­ման մեղ­քը»: Ի­մաս­տը դեռ այն ժա­մա­նակ էր հաս­կա­նա­լի՝ ՄԽ հա­մա­նա­խա­գահ երկր­նե­րից ե­կած ճնշում­ներն ու­ղղոր­դե­լով Հա­յաս­տա­նի դեմ, Ադր­բե­ջա­նի հա­մար բա­ցի ագ­րե­սիվ քայ­լե­րի ճա­նա­պարհ՝ «ե­թե Հա­յաս­տա­նը չի ցան­կա­նում բա­նակ­ցել, ու­րիշ ի՞նչ ա­նեմ սկզբուն­քով»: Դ­րա­նով նաեւ կաշ­կանդ­վա­ծութ­յուն ա­ռա­ջաց­նե­լով հա­մա­նա­խա­գահ երկր­նե­րի մոտ:

Եվ ա­հա, նման հնա­րա­վո­րութ­յուն Բա­քուն ստա­ցավ 2018թ. իշ­խա­նա­փո­խութ­յու­նից հե­տո: «Հա­յաս­տա­նի նոր իշ­խա­նութ­յուն­նե­րը 2018-ի մա­յի­սից հե­տո հայ­տա­րա­րե­ցին, թե ո­րո­շել են բա­նակ­ցութ­յուն­նե­րը սկսել «ի­րենց կե­տից», գործ­նա­կա­նում հրա­ժար­վե­լով նա­խորդ տա­րի­նե­րի բա­նակ­ցա­յին աշ­խա­տան­քի արդ­յունք­նե­րից, բայց ըստ ո­րում չկա­րո­ղա­նա­լով նույ­նիսկ հա­մա­նա­խա­գահ­նե­րին բա­ցատ­րել, թե որ­տեղ է այդ «ի­րենց կե­տը»»,- նշում է եր­րորդ նա­խա­գա­հը: Արդ­յուն­քում. «Այդ­ժամ Եր­եւա­նը մի­ջազ­գա­յին հան­րութ­յան աչ­քում դար­ձավ բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի ոչ կա­ռու­ցո­ղա­կան կողմ: Իսկ այն բա­նից հե­տո, երբ Հա­յաս­տա­նի նոր տի­րա­կա­լը, «ի­րեն գժի տեղ դրած», սկսեց կաս­կած­ներ հայտ­նել, թե հա­կա­մար­տութ­յու­նը կա­րե­լի է լու­ծել բա­նակ­ցութ­յուն­նե­րի մի­ջո­ցով, Բա­քուն ստա­ցավ այն, ին­չը նրան չէր հա­ջող­վում տա­րի­ներ շա­րու­նակ. որ­պես կա­զուս բել­լի՝ պա­տե­րազ­մի սան­ձա­զերծ­ման ա­ռիթ, մե­ղադ­րել Հա­յաս­տա­նին բա­նակ­ցութ­յուն­նե­րից հրա­ժար­վե­լու մեջ»: 

­Վեր­ջին փաս­տա­թուղ­թը, ո­րը «Կա­զա­նի գա­գաթ­ա­ժո­ղո­վից հե­տո հա­մա­նա­խա­գահ­նե­րի ստո­րագ­րած ա­ռա­ջին պաշ­տո­նա­կան (այլ ոչ թե «non paper») փաս­տա­թուղ­թը՝ նույն­պի­սի ա­ռա­ջար­կութ­յուն­նե­րով, ինչ­պի­սիք ներ­կա­յաց­վել էին 2019 թվա­կա­նի ապ­րի­լին ա­ռանց հա­մա­նա­խա­գահ­նե­րի ստո­րագ­րութ­յան», Փա­շին­յա­նին ներ­կա­յաց­վեց 2019թ. հու­նի­սին: Շատ է խոս­վել, չկրկնենք, թե ինչ էր այն են­թադ­րում, որ­քա­նով էր այն ան­գամ կոնկ­րետ ի­րա­վի­ճա­կում ձեռն­տու, էլ չա­սած, ե­թե փոր­ձենք հա­մե­մա­տել ներ­կա հա­յա­թափ­ված Ար­ցա­խի հետ: Ա­լիե­ւը, հի­շեց­նենք, այդ ժա­մա­նակ քա­նիցս հրա­պա­րա­կավ կողմ ար­տա­հայտ­վեց դրան: Նի­կո­լը՝ ոչ, եւ դ­րա­նով նա Հա­յաս­տա­նը հա­մա­նա­խա­գահ­նե­րի հա­մար դարձ­րեց ոչ թե միայն այդ ա­ռա­ջար­կը, այլ ՄԽ-ի տա­րի­նե­րի աշ­խա­տան­քը մեր­ժող՝ «զրո­յից բա­նակ­ցող» կողմ: Հե­տե­ւան­քը պա­տե­րազմն էր, եւ այն, ինչ ու­նենք այ­սօր:

­Հա­ջորդ դրվագն ար­դեն ՄԽ-ի հետ կապ չու­նի: Խոս­քը նո­յեմ­բե­րի 9-ի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­նն­երի մա­սին է, ո­րը նույն­պես, միան­շա­նակ, այդ ի­րա­վի­ճա­կում Հա­յաս­տա­նի (Ար­ցա­խի) հա­մար է­լի ա­ռա­վե­լա­գույնն էր՝ Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կի ո­րոշ­ման ան­ժամ­կետ հե­տաձ­գում, ճա­նա­պարհ­նե­րի գոր­ծար­կում եւ այդ­պես շա­րու­նակ: Ա­ռա­վել եւս, ե­թե 2021թ.-ին հաս­տատ­վեր նաեւ փոխ­վար­չա­պետ­նե­րի ե­ռա­կողմ խմբի կազ­մած փա­թե­թը կո­մու­նի­կա­ցիա­նե­րի գոր­ծարկ­ման եւ հա­րա­կից այլ ծրագ­րե­րի մա­սով: Ու այս դեպ­քում եւս Ադր­բե­ջա­նը կա­րո­ղա­ցավ հան­դես գալ որ­պես կա­ռու­ցո­ղա­կան կողմ, Հա­յաս­տա­նը՝ գոր­ծըն­թա­ցը մեր­ժող: Արդ­յուն­քը` Ար­ցա­խի վերջ­նա­կան հա­յա­թա­փումն էր:

ԱՅՑ «ԸՆԿԵՐՈՋԸ»

Այս­պի­սով, ի­րա­վի­ճա­կը, որն այ­սօր ու­նենք, ու­ղիղ հե­տե­ւանքն է այն բա­նի, որ 2018թ.-ից սկսած Հա­յաս­տա­նի կուր­սը, այդ թվում՝ բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցում գլխի­վայր շուռ ե­կավ: Մի­գու­ցե դեռ կան մար­դիկ, ո­րոնք կփոր­ձեն ներ­կա իշ­խա­նութ­յուն­նե­րին ար­դա­րաց­նել, թե՝ 2019-20-ին նոր մար­դիկ էին, լավ չհաս­կա­ցան, սխալ­վե­ցին: Բայց տես­նե­լով նման «սխա­լի» հե­տե­ւան­քը, երբ դա կրկնում ես նաեւ 2021-22թ.-ից հե­տո, ա­պա ար­դեն «ան­փոր­ձութ­յուն» տեր­մի­նին կա­րող է փո­խա­րի­նել միայն «դի­տա­վո­րութ­յու­նը»:

­Բայց վատ­թա­րա­գույ­նը. որ այդ ամ­բող­ջա­կան գոր­ծըն­թացն այս պա­հին էլ է շա­րու­նակ­վում, դա չնկա­տե­լը պար­զա­պես հնա­րա­վոր չէ: Այ­սինքն, որ Հա­յաս­տա­նը ներ­կա ի­րա­վի­ճա­կին է հա­սել Բ­րի­տա­նիա­յի ազ­դե­ցութ­յան եւ տա­րաբ­նույթ մակ­րոն­նե­րի ան­մի­ջա­կան ջան­քե­րով, կա­րե­լի է այլ մո­տե­ցում­ներ չփնտրել: Մո­տա­վո­րա­պես այն­պես, ինչ­պես այդ կար­գի սխե­մա­նե­րով ներ­կա վի­ճա­կին են հասց­րել եւ պա­հում են Ուկ­րաի­նան:

Եվ ա­հա, Նի­կո­լի` նա­խօ­րեին Գեր­մա­նիա կա­տա­րած այցն ու դրա շրջա­նակ­նե­րում ա­րած հայ­տա­րա­րութ­յու­ննե­րը ե­կան հու­շե­լու, որ նա դեռ մնում է եվ­րո­պա­կան «ա­սե­ղին նստած»: Նախ այն, որ նա շտա­պեց վա­զել Բեռ­լին այն պա­հին, երբ Մեր­ցը նոր էր վե­րա­դար­ձել լոն­դոն­յան վեր­ջին ա­վանտ­յու­րիս­տա­կան այ­ցից, դժվար է պա­տա­հա­կա­նութ­յուն հա­մա­րե­լը: Ա­ռա­վել եւս, հաշ­վի առ­նե­լով այն ի­րո­ղութ­յուն­նե­րը, որ այս պա­հին ստեղծ­վել են ար­դեն ոչ թե Եվ­րո­պա-­Ռու­սաս­տան, այլ՝ Եվ­րո­պա-ԱՄՆ հա­րա­բե­րութ­յուն­նե­րում (ո­րին դեռ կհաս­նենք):

­Պատ­կե­րը սա է. Նի­կո­լին այդ­քան ո­գե­ւո­րած «Թ­րամ­փի ու­ղի» «կա­ռու­ցող» Թ­րամփն ար­դեն ա­մե­նա­վեր­ջին բա­ռե­րով է ան­պատ­վում ներ­կա եվ­րա­լի­դեր­նե­րին եւ նույն Մեր­ցին: Ա­վե­լին, դա, ի դեմս ԱՄՆ նոր Ազ­գա­յին անվ­տան­գութ­յան ռազ­մա­վա­րութ­յան, նաեւ պաշ­տո­նա­պես է սկսում ստա­նալ ԱՄՆ-ԵՄ «ա­մուս­նա­լու­ծութ­յան» տեսք: Նույն ա­մե­րի­կա­ցի­ներն ար­դեն պաշ­տո­նա­պես են սկսում խո­սել ԵՄ-ի լու­ծար­ման անհ­րա­ժեշ­տութ­յան մա­սին, ան­գամ ԵՄ-ի ներ­սում են սկսել ներ­կա եվ­րա­լի­դեր­նե­րին ան­վա­նել «կո­ռում­պաց­ված­ներ», «գո­ղեր» եւ այլն: Ու ա­հա այդ նույն պա­հին Նի­կո­լը ոչ միայն այ­ցի է գնում Մեր­ցի մոտ, այլ ե­րե­ւի այդ հան­դի­պու­մից չա­փա­զանց «ո­գե­ւոր­ված» կամ, մի­գու­ցե, հրա­հան­գա­վոր­ված, սկսում է ամ­բող­ջա­կան ճա­ռեր ա­սել «դե­պի ԵՄ» իր քա­ղա­քա­կա­նութ­յան մա­սին: Թե՝ «ԵՄ ան­դամ դառ­նա­լը նպա­տակ է», բայց ինքն էլ հաս­կա­նա­լով՝ «Եր­կու տար­բե­րակ կա. մեզ կամ կըն­դու­նեն, կամ չեն ըն­դու­նի ԵՄ։ Ընդ ո­րում, կա­րող է լի­նել այն­պես, որ ԵՄ–ն չի ու­զում այլեւս ընդ­լայն­վել»: Բայց նաեւ, որ այս ըն­թաց­քում «կա մի կետ, երբ պետք է ո­րո­շում կա­յաց­նել» ԵԱՏՄ-ից դուրս գա­լու մա­սին: «Ե­թե այ­սօր չկա այդ ո­րո­շու­մը կա­յաց­նե­լու անհ­րա­ժեշ­տութ­յուն, ին­չի՞ հա­մար կա­յաց­նենք։ Երբ կգա այն պա­հը, որ ե­կել, հա­սել ենք այդ կե­տին եւ պետք է ո­րոշում կա­յաց­նենք, այդ ժա­մա­նակ կկա­յաց­նենք»: Այ­սինքն, ԵԱՏՄ-ն­ էլ պետք է քո քմա­հա­ճույք­նե­րո՞վ շարժ­վի, թե երբ են քո ա­ռաջ դուռ բա­ցե­լու, բայց ե­թե չբա­ցեն, ինչ կա, կմնաս այս կող­մում: Ու ի­րա­կա­նում հենց Մոսկ­վա­յին հաս­ցեագր­ված, նման ծաղ­րից հե­տո ա­վե­լաց­նում է, թե՝ գնում եմ Ռու­սաս­տան՝ ԵԱՏՄ-ի մի­ջո­ցառ­ման:

­Լավ, բա ի՞նչ է ա­նե­լու, ե­թե ներ­կա մեծ խա­ղե­րի արդ­յուն­քում ԵՄ-ն հայտն­վի եր­րորդ-չոր­րոր­դա­կան դիր­քե­րում կամ առ­հա­սա­րակ, որ­պես միա­վոր, դա­դա­րի գո­յութ­յուն ու­նե­նալ: Այդ դեպ­քում Նի­կո­լի հա­մար նո­րից ԵԱՏՄ-ն դառ­նա­լու է «միակ սե՞ր», թե՞ կփոր­ձի ա­մե­րի­կա­ցի­նե­րի թե­ւի տակ տեղ գտնել: Բայց այդ դեպ­քում էլ Թ­րամ­փը չի՞ հարց­նի՝ այ Նի­կոլ, էդ ի՞նչ էիր ա­նում Մեր­ցի ու «քյար­թու լի­բե­րաստ» Շ­տայն­մա­յե­րի մոտ: Այն, որ այս ռիսկն ի­րա­կա­նում կա, կար­ծում ենք, Փա­շին­յա­նը եւս շատ լավ է հաս­կա­նում: Բայց հաս­կա­նա­լով, երբ վա­զում է Մեր­ցի մոտ, դա մեկ բան է ակ­նար­կում՝ չէր կա­րող չվա­զել: Այ­սինքն, նաեւ 2019-20թթ., ա­սենք նաեւ 2021-22 թվա­կան­նե­րին չէր կա­րող այլ քա­ղա­քա­կա­նութ­յուն վա­րել: Բայց որ նաեւ Մեր­ցից հե­տո վա­զում է Մոսկ­վա, չմո­ռա­նա­լով Թ­րամ­փին Նո­բել­յան մրցա­նա­կի ներ­կա­յաց­նե­լու դի­մում գրել, նշա­նա­կում է, որ այդ մյուս ուղ­ղութ­յուն­նե­րը եւս չի կա­րող հաշ­վի չառ­նել:

Ամ­բողջ հարցն այն է, թե այս­պես դեռ որ­քան ժա­մա­նակ կձգի: Չ­նա­յած` հաշ­վի առ­նե­լով այն շտա­պո­ղա­կա­նութ­յու­նը, ո­րը տա­րաբ­նույթ հո­խոր­տանք­նե­րի եւ ճնշում­նե­րի տես­քով եւ բազ­մա­պատկ­ված տեմ­պե­րով գա­լիս է Ա­լիե­ւից, այն տպա­վո­րութ­յունն է ա­ռա­ջա­նում, որ ան­գամ Բաք­վում են սկսել հակ­վել այն մտքին, որ Նի­կո­լը հա­զիվ թե եր­կար ձգի. պետք է ա­մեն բան ա­րագ վեր­ջաց­նել:

Tes naeu https://t.me/iravunk/62025 

 

https://iravunk.com/sim/?p=330115&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ