Վրթանես սրբազանը ՊՆ-ից ստացած բնակարանի պատճառո՞վ է միացել տիրադավերին

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ ապստամբած, Նիկոլ Փաշինյանին միացած և դրանով «տիրադավ» անվանումը ստացած 10 բարձրաստիճան հոգևորականների թվում է նաև Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Մամուլում բազմիցս գրվել էր, որ նրանցից յուրաքանչյուրի հետ ուժային կառույցների աշխատակիցները «մանրամասն» աշխատանքներ են տարել՝ հիշեցնելով աշխարհիկ և ոչ աշխարհիկ «մեղքերը»։ Ու եթե նրանցից մեծամասնության պարագայում անակնկալ չէր «տիրադավ» դառնալու որոշումը, ինչպես, օրինակ, Նավասարդ Կճոյանի կամ Վազգեն Միրզախանյանի դեպքում, ապա Արցախի թեմի առաջնորդի պարագայում բոլորը շոկի մեջ էին՝ հաշվի առնելով թե’ իր նախկին ելույթները Նիկոլ Փաշինյանի և իշխանությունների դեմ, թե’ արցախցի լինելու հանգամանքը։

24News-ի աղբյուրները, սակայն, հայտնում են, որ Վրթանես եպիսկոպոսի պարագայում էլ նրա որոշումը պայմանավորված է եղել «այլ ազդակով»։ Այսպես, 2007-2021 թթ-ին Վրթանես սրբազանը եղել է ՀՀ Զինված ուժերի հոգեւոր առաջնորդ, ինչի շնորհիվ էլ ՊՆ-ից ստացել է բնակարան Երևանում։ Երբ Պարգև սրբազանի՝ ԱՄՆ հեռանալուց հետո 2021-ին Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից նշանակվել է Արցախի թեմի առաջնորդ, Վրթանես սրբազանը շարունակել է պահել ՊՆ-ից ստացած բնակարանը և օգտագործել այն, ամենայն հավանականությամբ հենց այդտեղ էլ բնակվում է։ Մեր աղբուրները պնդում են, որ հոգևորականին ուղիղ ասել են, որ եթե նա չմիանա Վեհափառի դեմ այս շարժմանը, ապա կզրկվի բնակարանից, ինչից հետո էլ նա հայտնվել է «տիրադավերի» շարքում։

24News-ն, իհարկե, փորձեց Վրթանես սրբազանից ճշտել այս տեղեկության իսկությունն ու իմանալ նրա կարծիքը, սակայն հոգևորականը ոչ մի զանգի չի պատասխանում։ Մենք նաև պաշտոնական հարցում ուղարկեցինք ՀՀ ՊՆ, սակայն այնտեղից մեզ տեղեկացրին, որ կպատասխանեն 30-օրյա ժամկետում։ Պատասխանը ստանալուց հետո մենք այն կրկին կհրապարակենք։

 

https://iravunk.com/sim/?p=330088&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ