Ողջ պետական ռեպրեսիվ համակարգը օգտագործում է, բայց պարտվում է.Աղազարյանը Վեհափառի դեմ արշավի մասին

Հանդիպում

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ճանապարհային այն քարտեզը, որով պետք է գնան, երբ արդեն հեռացրած կլինեն Վեհափառին: Ըստ այդմ՝ կնշանակվի կաթողիկոսի տեղապահ, գործող եկեղեցական կանոնների համաձայն, ու տեղապահի առաջնային գործը, ըստ Փաշինյանի, պետք է լինի նոր կանոնագրքի մշակումը: Ի վերջո, կհաջողի՞ Փաշինյանին ստիպողաբար հեռացնել Վեհափառ հորը ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի կարծիքով՝ ոչ.

– Ես լավ չեմ պատկերացնում, թե Նիկոլ Փաշինյանն ինչպես պետք է հասնի Վեհափառի հեռանալուն: Իմ համոզմամբ՝ Փաշինյանը չի էլ ուզում մաքրագործել Եկեղեցին, չնայած իր կամքից անկախ այդ բանն արեց, որովհետև այն տասը հոգին, որոնք գնացել էին իր հետ հանդիպման, բացահայտվեցին: Նիկոլ Փաշինյանը չի կարող հեռացնել Վեհափառին, որովհետև չունի այդ մեխանիզմը, եթե միայն Վեհափառն ինքը չհեռանա, բայց, ինչպես երևում է, Վեհափառն իր դիրքում է ու շատ խոհեմ է իրականացնում իր հոտի ղեկավարումը: Շատ ճիշտ է անում Վեհափառը, որ այդ տասը սրբապիղծներին կարգալույծ չի անում, որովհետև դա հենց Փաշինյանի ուզածն է: Դա հիմք կհանդիսանա Փաշինյանի համար ստեղծել «Հայաստանյայց Առաքելական Եկեղեցի», Նիկոլ Փաշինյանի բուն նպատակն է ստեղծել Եկեղեցի՝ իր ցնորական՝ չորրորդ հանրապետությանը համապատասխան: 

– Ստացվում է, որ Վեհափառի այսպես կոչված մարտավարությունը դուք բարձր եք գնահատում ու ճիշտ համարում:

– Շատ բարձր եմ գնահատում, ճիշտն ասած՝ ես նրա մասին մեծ կարծիքի չեմ եղել, ընդհանրապես հոգևորականների մասին միշտ մեծ կարծիքի չեմ եղել, բայց կոնկրետ պահին ես հանդես եմ գալիս ՀՀ քաղաքացու, պատգամավորի դիրքերից, որի համար առաջնային է Սահմանադրության պահպանման հարցը: Բայց, բոլոր դեպքերում, ահագին բան սովորեցինք Նիկոլ Փաշինյանի շնորհիվ՝ խորացանք Եկեղեցու կանոնների մեջ, թերությունները տեսանք, բայց այս նաև, կրկնում եմ, որ Վեհափառը իր դիրքին շատ համապատասխան պահվածք ունի՝ հանդարտ, անշտապ: Ակնհայտ է, որ Վեհափառը բոլորի Վեհափառն է, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի, նաև իմ՝ անհավատիս, ու բոլորիս իր պահվածքով դաստիարակում է: 

– Նիկոլ Փաշինյանը ի վերջո չի՞ կարողանա հեռացնել Վեհափառին: 

– Փաշինյանը երբ սկսեց այս արշավը, իր թիմակիցներով ասում էին, թե Վեհափառի հեռացումը օրերի հարց է, բայց, բարեբախտաբար, նա մինչ օրս իր տեղում է, ու, այնուամենայնիվ, Փաշինյանի արշավը դրական է այն իմաստով, որ մարդիկ լիքը բան սովորեցին, ու այդ տասը հոգին բացահայտվեցին, իսկ Կաթողիկոսն իր դիրքում է, փառք Աստծո:

– Իսկ բացառո՞ւմ եք, որ Կաթողիկոսին կարող են կալանավորել, որովհետև արդեն ունենք չորս կալանավորված արքեպիսկոպոս:

– Չեմ կարող բացառել, բայց դրանից ոչինչ չի փոխվի, որովհետև Փաշինյանի նմանատիպ գործողությունները ժողովրդի մեջ բացասական ընկալում են ունենում, չեն ընդունվում:

– Պարո՛ն Աղազարյան, ինչպե՞ս եք վերաբերվում ամեն կիրակի տարբեր եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությանը պատարագի, որի տեքստը խմբագրվում է ըստ Փաշինյանի պահանջի:

– Կոնկրետ Գյումրիում դա մասնակցություն չէր, ես դա համարում եմ ասպատակություն, պարտադիր չէ մարդկանց թալանես կամ բռնաբարես, որ դա ասպատակություն համարվի, նրա արածը ասպատակություն էր: Եթե ուզում է հաղորդակցվել Աստծո հետ, նախ թող իր տանը դա անի, եթե պարտադիր եկեղեցի է ուզում, թող գնա Հովհաննավանք, ինչու անպայման պետք է գնա Շիրակ: 

Փառք ու պատիվ Շիրակի թեմի հոգևորականներին, խոնարհվում եմ բոլորի առաջ՝ իրենց տղամարդկային կեցվածքի համար։ Փաշինյանը փորձում է այդ կերպ ցույց տալ, թե իրեն աջակցողներ կան, բայց մենք ամեն կիրակի նույն դեմքերն ենք տեսնում, նույն մեծաթիվ ոստիկանական ու ԱԱԾ-ական տղաներին: Նա ողջ պետական ռեպրեսիվ համակարգը օգտագործում է, բայց, չնայած դրան, պարտվում է: 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում