Ոչ մի շարքային ադրբեջանցի ՀՀ չի գալու, գալու են հատուկ պատրաստված խմբեր. ադրբեջանագետ

Ներքաղաքական

Օրերս Գերմանիայում իր հանդիպումների ժամանակ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ շատ վտանգավոր հայտարարություն էր արել՝ ասելով, որ առաջարկում է Ադրբեջանին ընդունել համատեղ ճանապարհային քարտեզ՝ փակելով «Արևմտյան Ադրբեջան» և «Ղարաբաղի հայերի վերադարձ» թեմաները։ Նա նաև նշել էր, որ պետք է հասկանալ այս թեմաների պատճառահետևանքային կապը։ Կուզեմ մի քանի կետով անդրադառնալ այս հայտարարությանը ու դրանից բխող վտանգներին։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

 

«Պատճառահետևանքային կապի մասով կամ թե ինչպես ի հայտ եկավ այս թեման՝

 

Դրա պատասխանը լավագույնս տվել է Իլհամ Ալիևը 2022 թվականի դեկտեմբերի 24-ի իր ելույթով՝ բառացի ասելով.

 

«Այս տարածքում Հայաստան երբեք չի եղել։ Այսօրվա Հայաստանը մեր հողն է… Այժմ, երբ Ղարաբաղյան հակամարտությունը լուծվել է, սա է մեր օրակարգում եղած խնդիրը։ Իհարկե, վաղաժամ էր խոսել դրա մասին նախքան Ղարաբաղյան հակամարտության լուծումը։ Բայց մենք չպետք է ժամանակ վատնենք։ Պետք է մշակվի վերադարձի հայեցակարգ…»։

 

Այս հարցը շրջանառության մեջ է մտել Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց երկու ամիս անց։ Ադրբեջանցի բազմաթիվ պաշտոնյաներ շատ ուղիղ տեքստով ասել են, որ չէին կարող նման հարցեր բարձրաձայնել, քանի դեռ կար ԼՂ հիմնահարցը։ Կարծում եմ՝ ուղիղ խոսքը պետք է, որ բարդ չլիներ հասկանալ։ Այս զավթողական հայեցակարգը ԼՂ հարցում Փաշինյանի վարած «ֆանտաստիկ» քաղաքականության հետևանք է։

 

«Փախստականների իրավունքի» մասով՝

 

Արդեն տևական ժամանակ հստակ փաստերով ներկայացնում եմ, որ սա զավթողական հայեցակարգ է, չկա այստեղ իրավունքի թեմա։ Խոսույթը հետևյալն է. «հայկական պետությունը ձևավորվել է պատմական ադրբեջանական հողերի վրա, որոնք խլել են ադրբեջանցիներից»։ Այս խոսույթով կրթվում է մի ողջ սերունդ՝ դպրոցում, համալսարաններում, կազմակերպվում են շարադրության մրցույթներ։ Այս ամենը թափ է առել վերջին երեք տարվա ընթացքում։ Սա կարելի էր ու դեռ կարելի է համառ, կազմակերպված ու շատ խելացի աշխատանքով դարձնել Ադրբեջանի մեծագույն գլխացավանքը։

 

Այն ինչ կարող է դառնալ գլխացավանք Ադրբեջանի համար, Փաշինյանի ձեռամբ դառնում է գլխացավանք մեզ համար՝

 

Փաստացի, Փաշինյանը հերթական անգամ այն, ինչ կարելի է ուղղել Ադրբեջանի դեմ, ուղղում է մեր դեմ։ Անգամ միջազգային դատարաններն են մերժել Ադրբեջանի բարձրացրած «իրավունքի» թեման, ուստի դա նույն հարթության մեջ դնելով՝ ամրագրված ու միջազգայնորեն հաստատված Արցախի հայերի իրավունքների հետ, որոնք ենթարկվել են ագրեսիվ պատերազմի, էթնիկ զտման ու բռնի տեղահանման, նշանակում է հերթական անգամ «արջի ծառայություն մատուցել» Ալիևին։ Այս առաջարկով, որն, ասեմ, ադրբեջանական մեդիայում արդեն մերժվել է, միմիայն կոծկվում են Ադրբեջանի իրական զավթողական նպատակները, ավելին՝ դրանց տրվում է վտանգավոր «լեգիտիմություն»։

 

Փաշինյանի փորձարկումների համար չափազանց թանկ գին ենք վճարում․

 

Հարցեր լուծելու բացառիկ անկարողությունը Փաշինյանին մղում է հերթական փորձարկումների։ Նման փորձարկումների համար մենք շատ թանկ գին վճարեցինք Արցախի հարցում։ Հիմա, եթե այս մարդը շարունակի ղեկավարել, նա իրոք այս հարցը դարձնելու է օրակարգային մեզ համար։ Ասել եմ՝ ոչ մի շարքային ադրբեջանցի ՀՀ չի գալու, ՀՀ գալու են հատուկ պատրաստված խմբեր՝ հստակ զավթողական ծրագրերով։ Սա չափազանցություն չէ։ Սա իրենց բաց աղբյուրների վերլուծության հիման վրա արված եզրակացություն է։ Այս ամենը կարելի է կանխել ժամանակին, խելքով ու աշխատանքով։ Ներկայիս իշխանությունը դա չի անելու։ Բայց պետականամետ իշխանության ձևավորման պարագայում այս հարցը միանգամայն լուծելի է․ իրավունքն ու փաստերը մեր ձեռքին են»,- գրել է նա:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում