Մի՞թե թատրոնում ամենաանպետքական հաստիքը ռեժիսորինն էր. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Պարզվում է, որպեսզի Նիկոլ Փաշինյանի համար «Բենթլի Կճոյանը» կրկին դառնար Գերաշնորհ սրբազան հայր՝ ընդամենը պետք էր, որպեսզի հպատակվեր իրեն եւ միանար հակաեկեղեցական արշավին: Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Արարատյան հայրապետական թեմի փոխանորդ Տ. ՆԱՎԱՍԱՐԴ արքեպիսկոպոս ԿՃՈՅԱՆԻ դեմ առերեւույթ ապօրինի ծագման գույքի բռնագանձման հայցը: Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից: Ի՞նչ է ստացվում, 2023 թվականին դատախազությունը սկսում է ուսումնասիրել Նավասարդ սրբազանի գույքը։ 2024-ի սեպտեմբերին դատարանը մերժում է դատախազության հայցն ընդդեմ Կճոյանի։ 2025-ի սեպտեմբերին դատախազությունը նորից Կճոյանի դեմ հայց է ներկայացնում եւ նորից մերժում, ինչը լրիվ «պատահականորեն» համընկնում է Կճոյանի եւ Փաշինյանի համատեղ ողջագուրանքների հետ՝ պատարագների ժամանակ: Էլ շանտաժն ինչպե՞ս է լինում, հո պոզ ու պոչ չէ՞ր ունենալու: Ահա, թե ինչ գին արժեր Նավասարդ արքեպիսկոպոսի առերեւույթ ուրացումը:

Իսկ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ՝ Երեւանի քաղաքապետ դարձած ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԸ լուծարել է Պատանի հանդիսատեսի թատրոնի ռեժիսորի հաստիքը։ Երեւանի քաղաքապետարանից տեղեկացրել են, որ գործող թատրոնում ռեժիսորի հաստիքը կրճատելով՝ հնարավորություն է ընձեռվելու բեմադրությունների իրականացման համար հրավիրել այլ ռեժիսորների, տարբեր ձեռագրեր ունեցող բեմադրիչների։ Ախր, ինչպես ասես, որ հանրամատչելի լինի նաեւ քաղաքապետարանի պաշտոնյաների համար: Ինչպես կասեր, այս իշխանության սիրելի երգիչ Թաթա Սիմոնյանը, սա նույն է, որ Նոր տարին գա՝ առանց Ձմեռ պապ, ասես հարսանիք՝ առանց փեսա, առանց հարս, առանց պար: Լավ, մի՞թե թատրոնում ամենաանպետքական հաստիքը ռեժիսորինն էր: Թե՞ կոնկրետ անձից ազատվելու համար է քաղաքապետարանը հաստիքներ կրճատում:

Ի դեպ, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու եւ հոգեւորականների դեմ իրականացվող իշխանական «դիվերսիան» ամբողջական չէր լինի, եթե դրան ակտիվ մասնակցություն չունենար Նիկոլ Փաշինյանի զուգընկեր Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձեւ է» արշավի «դասախոս», Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար ՌՈՒԲԵՆ ԲԱԲԱՅԱՆԸ՝ իր մտքի «գոհարներով»: «Ովքեր ուզում են քաղաքականությամբ զբաղվել, պետք է եկեղեցուց դուրս գան», - լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել է Բաբայանը: Իսկ թե ինչու նա ամբողջ կյանքում զբաղվեց քաղաքականությամբ, սորոսական հիմնադրամներում հոգաբարձու, բայց այդպես էլ Տիկնիկային թատրոնից դուրս չեկավ, սա թերեւս բրիտանացի գիտնականները միայն կարող են պատասխանել: «Սկսած ՔՊ-ական պաշտոնյաներից, վերջացրած այսպիսի խուրդա քարոզիչներով ու ֆեյքերով համառորեն՝ ամենօրյա ռեժիմով այն թեզն են առաջ տանում, թե «հոգեւորականները չպիտի զբաղվեն քաղաքականությամբ»։ Եթե չոր իրավական տեսանկյունից նայենք, ապա դա հակասահմանադրական պնդում է։ Սահմանադրությունում չկա որեւէ արգելք հոգեւորականների՝ քաղաքականությամբ զբաղվելու մասով։ Միջազգային իրավունքի տեսակետից էլ է այդ պնդումը քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների ոտնահարում։ Այդ իրավունքները ամրագրված են մի շարք միջազգային փաստաթղթերում, որի տակ ստորագրել է Հայաստանը», - ընդգծում է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ ի գիտություն Բաբայանի եւ բաբայանանմանների։

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը 

https://iravunk.com/sim/?p=330053&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ