Կաթողիկոսական ընտրություններին անձամբ իմ նկատմամբ ճնշում չի եղել. Անիսոնյան

Հանդիպում

«Իրավունք TV»-ի տաղավարում օրերս «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման համակարգող, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ հյուրընկալել է Ռուսաստանում հրապարակվող ռուսալեզու եւ Երեւանում արդեն նաեւ հայերեն  լույս տեսնող «Նոյյան տապան» թերթի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր ԳՐԻԳՈՐԻ ԱՆԻՍՈՆՅԱՆԻՆ: Զրույց-քննարկումից մի հատված ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը:

«ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ» ԵՎՐՈՊԱՆ ԱՄԵՆ ԻՆՉ ՏԵՍՆՈՒՄ Է ՈՒ ՉԻ ՄԻՋԱՄՏՈՒՄ»

ԲաբուխանյանԳրիգորի Յուրեւիչ, հայ-ռուսական խոշոր եւ ազդեցիկ լրատվամիջոցի՝ «Նոյյան տապան»-ի ղեկավարն եք, որն ունի հաջողված թերթ, ուժեղ կայք եւ հեռուստատեսություն: Հնարավորն անում եք, որ մեր ժողովուրդը պատվով ներկայանա ռուսաստանյան տեղեկատվական հարթակում: Իսկ Դուք ինքներդ Ռուսաստանից հայացք նետելով՝ ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում առկա իրողությունները:

Անիսոնյան - Հիմա Հայաստանում քաղաքական առումով ամեն ինչ այնքան խառն է, որ ես նույնիսկ չգիտեմ՝ որտեղից սկսել։ Օրինակ` տպավորություն կարող է լինել, որ սա տնտեսական հարց է, բայց իրականում քաղաքականություն է։ Նկատի ունեմ վերջին համաձայնագիրը Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ՝ հացահատիկի մատակարարման վերաբերյալ։ Ենթադրենք՝ այդ երրորդ-չորորդ կարգի հացահատիկը հասավ Հայաստան, բայց հարցն այստեղ որակի մասին չէ: Խնդիրը լոգիստիկայի՝ փոխադրումների մեջ է։ Իլհամ Ալիեւը «ձեռքերը լայն բացել» եւ առաջարկում է ղազախական հացահատիկը տեղափոխել Ադրբեջանով։ Այսօր մի բեռնատար կգա, վաղը՝ մյուսը։ Լավ որակով, թե՝ վատ, միեւնույնն է: Բայց դրանով մենք հրաժարվում ենք ռուսական հացահատիկից։ Մինչդեռ այսօր Հայաստանի հացահատիկի պահանջարկի 99 տոկոսն ապահովում է Ռուսաստանը, 1 տոկոսը՝ տեղական արտադրությունը։ Եթե Ղազախստանը սկսի մատակարարել, ուրեմն՝ Ռուսաստանը այդ շուկան կկորցնի։ Լավ, երկու երկրներն էլ ԵՏՄ անդամ են, հասկանալի է։ Բայց վաղը պարոն Ալիեւը կարող է պարզապես փակել այդ ճանապարհը եւ ասել՝ գիտեք, ընկերներ, դուք չեք կատարել այս կամ այն պայմանը, ու ես արգելափակում եմ ճանապարհը:

Բաբուխանյան - Ինչպես եղավ 1992 թվականին. ճանապարհը փակեցին եւ սկսվեց սով

Անիսոնյան - Եվ մարդիկ նորից սկսելու են հավաքել պայուսակներն ու գնալ՝ ոմանք Ռուսաստան, ոմանք ԱՄՆ, ոմանք Եվրոպա։ Այն գաղափարը, որը մշակվել էր թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից դեռ 90-ականներին, նրանք քայլ առ քայլ իրականացնում են: Կարծում եմ՝ հայ-ղազախական հացահատիկային տարբերակը ուղղակի հենց դրան էլ տանելու է: Ես ոչինչ չունեմ Ղազախստանի դեմ։ Ընդհակառակը՝ մենք պետք է շնորհակալ լինենք բարեկամ Ղազախստանից՝ Հայաստան ապրանք մատակարարելու համար։ Բայց խնդիրը Ղազախստանը չէ, այլ փոխադրումն է։ Ուստի՝ որեւէ բան անելուց առաջ Հայաստանի կառավարությունը նախ պետք է շատ ուշադիր մտածի։

Եվ երկրորդ՝ եթե անդրադառնանք, թե ինչպիսին եմ ես տեսնում Հայաստանը, պետք է ասեմ, որ շատ հիասթափված եմ: Այսօր Հայաստանը վերածվել է, կարելի է ասել, փոքրիկ տոտալիտար պետության։ Թեպետ իշխանությունն ամեն անկյունից «ժողովրդավարության» մասին է աղաղակում։ Նրանք դատում են իրականում անմեղ մարդկանց՝ միայն նրա համար, որ նրանք համաձայն չեն կառավարության առաջարկած դրույթներին։ Դա պարզապես անհավանական է։ Եվ ամենակարեւորն այն է, որ «ժողովրդական» Եվրոպան ամեն ինչ տեսնում է, կարդում ու անհաղորդ մնում, չի միջամտում: Օրինակ, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ինչո՞ւ են կալանավորել եւ թույլ չեն տալիս անգամ, որ բժիշկները մտնեն նրա խուց: Այս մասին ահազանգում էր նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանը: Արդեն որերորդ ամիսն է կալանքի տակ է գործարար Սամվել Կարապետյանը՝ միայն նրա համար, որ ասաց, թե եկեղեցին պաշտպանելու են իրենց ձեւով: Չէ որ այդ «մեր ձեւը» չի նշանակում, որ լինելու էին ռադիկալ կամ հակաեկեղեցական քայլեր էին անելու, «մեր ձեւով»-ում տարբեր մոտեցումներ կարող էին լինել: Անհասկանալի է:

Ես դեռ խոսում եմ վերջին կալանավորումների մասին, մինչդեռ արդեն 4 տարի է` կալանքի տակ է գտնվում Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Միքայել Արզումանյանը: Նրան անազատության մեջ են պահում, ու այդ գործով մինչեւ հիմա որոշում չկա: Այսինքն՝ ո՛չ արդարացում կա, ո՛չ էլ մեղադրական վճիռ։ Մարդը չգիտի, թե որքան դեռ պիտի նստի՝ եւս 10 տարի՞ սպասելով դատավճռի։ Նրանք չեն կարողանում ներկայացնել որեւէ հստակ ապացույց՝ մեղավո՞ր է, թե՞ ոչ։ Ասում են՝ հրաման է տվել «հետ քաշվելու», հնարավոր է, որ գեներալը դա արել է զինվորների կյանքերը փրկելու համար կամ հակառակը՝ նա իսկապես մեղավոր է եղել։ Դե պարզեք: Այս բոլոր գործերը օդում կախված են. մի մասը կալանավորված է, մի մասը ազատ է արձակվել, հետո նորից կբանտարկվի: Եվ ինձ թվում է՝ սա կապված է այն հանգամանքի հետ, որ այս մարդիկ համաձայն չեն ներկայիս կառավարության օրակարգերի հետ։ Նրանք քաղաքական բանտարկյալներ են, ինչպես ասում են՝ «խղճի գերիներ»։

«ԵԿԵՂԵՑԻՆ ԵՎ ԻՐ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՊԻՏԻ ԻՐԵՆՔ ԼՈՒԾԵՆ ԻՐԵՆՑ ՆԵՐՔԻՆ ՀԱՐՑԵՐԸ»

Բաբուխանյան - Այո՛։ Այսօր բանտերում են գեներալներ, բիզնեսմեններ, քաղաքական գործիչներ՝ նրա համար, որովհետեւ արել են քաղաքական հայտարարություններ: Բայց ամենաարտառոցն ու անընդունելին այն է, որ այսօր կալանքի տակ են նաեւ արքեպիսկոպոսներ: Երբեւէ չլսված մի բան: Ի՞նչ կասեք այս մասին:

Անիսոնյան Նախ պաշտոնապես ասեմ, որ մեր լրատվամիջոցը՝ մեդիա հոլդինգը, ընդդիմություն չէ: Մենք ընդդիմադիր չենք, անկախ ենք։ Հրապարակում ենք նաեւ քաղաքականությունից դուրս նյութեր։ Մեզ մոտ ընդդիմադիրներ չկան։ Ընդդիմադիրն այն մարդն է, ով ուզում է փոխարինել այսօրվա իշխանությանը, բայց մենք նման նպատակ չունենք, իշխանության չենք ձգտում: Մենք հավատում ենք նրան, ինչ տեսնում ենք եւ բարձրաձայնում ենք այն սխալները, որոնք կան: Այո՛, երբեմն բավականին կոշտ ենք արտահայտվում, ինչպես եղել է նաեւ նախորդ երեք նախագահների օրոք՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի: Մենք նրանց նույնպես քննադատել ենք։ Բայց էլի եմ շեշտում՝ երբեւէ ընդդիմություն չենք եղել։ Մենք միշտ եղել ենք հայ-ռուսական հարաբերությունների կողմնակիցը:

Հիմա վերադառնալով Ձեր հարցին` ասեմ` փաստը, որ այսօր արքեպիսկոպոսներ են բանտում, հարված է սեփական «Ես»-ին։ Ես նկատի ունեմ այն մարդկանց, ովքեր նրանց այնտեղ են ուղարկել։ Ես չեմ խոսում միայն մեկ մարդու՝ վարչապետի մասին, այլ բոլոր նրանց մասին, ովքեր կիսում են այդ մոտեցումը։ Նրանք գնացին իրենք իրենց դեմ, գնացին Աստծո դեմ։ Եվ գուցե այդ հոգեւորականներից ոչ բոլորը, բայց մեկը մի սխալ է գործել։ Գուցե ինչ-որ կանոն է խախտել, գուցե սխալ բան է արել, բայց դա կառավարության գործը չէ: Եկեղեցին եւ իր հոգեւորականները պիտի իրենք լուծեն իրենց ներքին հարցերը։ Իսկ կառավարությունը պետք է ղեկավարի պետությունը եւ չմիջամտի եկեղեցու գործունեությանը, ինչպես եկեղեցին էլ չի միջամտում պետության գործերին, եթե պետությունում ամեն ինչ կարգին է։

ԲաբուխանյանԸնդ որում, Սահմանադրության համաձայն, Հայ Առաքելական եկեղեցին ունի առանձնահատուկ կարգավիճակ։ Մեր Սահմանադրությունը հստակ նշում է, որ Հայ Առաքելական Եկեղեցին ունի հատուկ դեր հասարակության մեջ, այնպես որ, սա պարզապես ճաշակի հարց չէ։ Իսկ այդ հատուկ դերի սահմանները հեշտ չէ նշել, թե որտեղ է սկսվում եւ որտեղ՝ ավարտվում։ Բնականաբար, այն ավարտվում է այնտեղ, որտեղ գործում է քրեական օրենսգիրքը։ Եթե հոգեւորականը վնաս է տալիս քրեական օրենքին՝ դա այլ բան է։ Բայց բոլորին էլ ակնհայտ է, որ հոգեւորականները՝ եպիսկոպոսներ, արքեպիսկոպոսներ, ոչ մի քրեական օրենք չեն խախտել։ Նրանք, ուղղակի, մարդիկ են, որոնք խանգարում են Փաշինյանի պլաններին՝ Հայաստանին Թուրքիայի կողմն ուղղելու հարցում։ Այո՛, նրանք համաձայն չեն այդ ուղեգծին։ Նրանք չեն կարող մոռանալ Ցեղասպանությունը, որովհետեւ մեր եկեղեցին  Ցեղասպանության բոլոր զոհերին սրբադասել է։ Եթե նրանք սրբեր են՝ եկեղեցու օրենքով, ապա ինչպե՞ս կարող ենք մոռանալ Ցեղասպանությունը։ Նույնիսկ՝ եկեղեցական տեսանկյունից, դա անհնար է։

Անիսոնյան - Այս առումով ուզում եմ նշել, որ սա շատ նման է Ուկրաինայի եկեղեցու այսօրվա իրավիճակին։ Այո՛, Ուկրաինայի եկեղեցին բաժանվեց երկու մասի։ Բացի այդ, հին եկեղեցու մի մասը դարձավ «անօրինական»։ Պատկերացնո՞ւմ եք, այն եկեղեցին, որն օրինական էր, դարձավ ոչ օրինական։ Իսկ դրա փոխարեն ստեղծվեց նոր եկեղեցական կառույց՝ Ստամբուլում՝ Կոնստանդնուպոլսում։ Նույն գործընթացն այսօր տեղի է ունենում Հայաստանում։ Որոշ հոգեւորականներ, որոնք խոսում են եկեղեցու ներկայիս ղեկավարության դեմ, ինչ-որ պատճառով, հիմա ըստ «նոր կանոնների», իրավունք ունե՞ն ղեկավարել եկեղեցին։ Իսկ մարդիկ ընտրե՞լ են ամբողջ այդ նոր եկեղեցական ղեկավարությանը: Մինչդեռ 400 մարդ մասնակցել է Կաթողիկոսի ընտրություններին: Ես եղել եմ այդ իրադարձությունների մասնակիցներից մեկը։ Դա 1999 թվականին էր, եւ  շատ ծանր օր էր։ Նույն օրը, երբ խորհրդարանում կրակոցներ էին հնչում։ Ես չեմ կարող մոռանալ այդ օրը։ Ասածս այն է, որ ես շատ լավ գիտեմ, թե ինչպես են այս բոլոր գործընթացները կատարվում։ Եվ այս ամենը, ինչ այսօր տեղի է ունենում եկեղեցու շուրջ, իրականում հարձակում է հայ ժողովրդի եւ մեր ինքնության վրա։

«ԿԱԹՈՂԻԿՈՍԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՍԿԱՊԵՍ ԻՐԱԿԱՆ ԵՆ ԵՂԵԼ»

ԲաբուխանյանԼինելով կաթողիկոսական ընտրությունների մասնակիցներից մեկը՝ կպատմե՞ք, թե ինչ է եղել իրականում: Ժամանակին ասում էին, թե Վազգեն Սարգսյանը ճնշում էր գործադրում ընտրությունների վրա՝ ստիպելով որոշ ընտրողների փոխել իրենց դիրքորոշումը։ Այդ մասին վերջերս ակնարկեցին նաեւ կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոսները՝  իրենց հայտարարությամբ:

Անիսոնյան - Ճիշտն ասած՝ հիմա դժվար է 100 տոկոս վստահությամբ ասել՝ եղել են ճնշումներ, թե՝ ոչ։ Բայց անձամբ իմ նկատմամբ ոչ մի ճնշում չի եղել։ Պարզապես, գիտեմ, որ իրավիճակը շատ հետաքրքիր էր այն իմաստով, որ երկու թեկնածուներն էլ՝ Գարեգին Բ-ն եւ նրա մրցակից արքեպիսկոպոս Պոզապալյանը, ստացել էին շատ մոտ քվեներ։ Եթե չեմ սխալվում՝ Գարեգին Բ-ն հաղթեց մոտ 7 քվե առավելությամբ։ Այսինքն՝ դա հաստատում է, որ ընտրություններն իսկապես իրական էին։

Բաբուխանյան – Նաեւ ասում են, որ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանն է այդ ընտրություններում լուրջ դերակատարություն ունեցել: Մարդ, որն այսօր աջակցում է Նիկոլին՝ եկեղեցին ոչնչացնելու գործում: Եվ Վազգեն Սարգսյանը հենց նրա միջոցով էր փորձում ազդել ընտրության վրա։ Դուք նրան տեսե՞լ եք ընտրությունների ժամանակ:

Անիսոնյան - Ես նրան չեմ տեսել: Հնարավոր է՝ եղել է, հնարավոր է՝ ոչ, բայց ես նրան չեմ տեսել։ Բայց ուզում եմ մեկ բան ասել՝ Արամ Սարգսյանի դիրքորոշումները միշտ եղել են դիստրուկտիվ Հայաստանի նկատմամբ: Իսկ նա ինչպիսի՞ վարչապետ էր, ի՞նչ կապ ուներ նա Վազգենի հետ՝ չգիտեմ անկեղծ։ Բայց այդ պահից ի վեր Հայաստանում, կարելի է ասել, «հրաշքներ» են տեղի ունենում:

Բաբուխանյան - Մարդիկ, ովքեր աջակցում են հայ-ռուսական հարաբերություններին, օրինակ՝ Սամվել Կարապետյանը՝ այսօր բանտում է։ Գյումրու քաղաքապետը՝ Վարդան Ղուկասյանը, եւս, որովհետեւ հանդես եկավ Ռուսաստան-Բելառուս Միութենական պետությանը Հայաստանի միանալու օգտին: Ընդ որում՝ բանտարկվում են նրանք, ովքեր կարծում են, որ Հայաստանը Եվրամիություն պետք է մտնի, դրա համար օրենքներ են ընդունում: Մինչդեռ  հենց Եվրամիություն մտնել է ենթադրում սուվերենության նվազեցում: Ինչո՞ւ այն դեպքում, երբ ինչ-որ մեկն ասում է՝ ԵԱՏՄում պետք է մնալ, նրան բանտարկում են, իսկ երբ նույն մարդիկ ընդունում են եվրոպական օրակարգ, համարվում է նորմալ։ Սա կրկնակի ստանդարտների դասական օրինակ է։ Ձեր կարծիքով՝ որտե՞ղ Հայաստանին ավելի լավ կլինի։

Անիսոնյան - Գիտեք, պարզապես պատմական փաստ է, որ Հայաստանը չի կարող գոյատեւել առանց Ռուսաստանի հետ դաշինքի։ Ոչ թե որովհետեւ դա լավ է, կամ` վատ, այլ որովհետեւ պատմականորեն այդպես է ձեւավորվել։ Պատմականորեն՝ Իրանն ու Ռուսաստանը դաշնակիցներ են եղել, Հայաստանը եւ Ռուսաստանը դաշնակիցներ են եղել, Ռուսաստանն ու Թուրքիան չեն եղել դաշնակիցներ եւ չեն էլ կարող լինել: Այժմ, հնարավոր է, հարաբերությունները լավ են, բայց դաշնակից լինել չեն կարող։ Ոչ թե միայն այն պատճառով, որ 13 պատերազմ է եղել, այլ որովհետեւ նույնը կարող է կրկնվել վաղը: Սա իմ անձնական կարծիքն է, բայց այն քաղաքականապես շատ լավ հիմնավորված է։ Այստեղ բազմաթիվ գործոններ կան՝ նաեւ աշխարհաքաղաքական։ Եվ փաստն այն է, որ Թուրքիան միշտ եղել է, մեղմ ասած, մրցակից Ռուսաստանի համար։ Եվ ինչի՞ մասին ենք խոսում. Նաեւ Մեծ Բրիտանիան՝ միշտ եղել է Ռուսաստանի եւ ամենակարեւորը՝ Հայաստանի հիմնական հակառակորդներից մեկը։ Ես վստահ եմ, որ հայերի ցեղասպանության իրանացումից իրենք անմասն չեն եղել: Գերմանիան էլ է մասնակցել: Այնպես որ, եթե անգամ Հայաստանը ԵՄ մտնի, որոշ ժամանակ հետո, դուրս է գալու: Պարզապես, անիմաստ ժամանակ կծախսի, նույնիսկ եթե տեւի տասնյակ տարիներ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=330051&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ