Զախարովա. ՀՀ-ն շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ, որը պահպանում է բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտավորությունները
ՄիջազգայինՀայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ, որը պահպանում է բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտավորությունները: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Սպուտնիկ Արմենիայի հարցին։
Նրա խոսքով՝ կազմակերպությունում գործընկերների ակտիվ, նորմալ, լիարժեք աշխատանքի վերսկսման համար խոչընդոտներ չկան։
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ մասնակցության որոշակի սառեցմանը, ապա միավորման նորմատիվ-իրավական բազայում նման ձև նախատեսված չէ։
https://iravunk.com/sim/?p=330035&l=am/

