Ծաղկաձորում կիրականցվի տարածաշրջանի համար եզակի նախագիծ

Բարձր սպասարկման ստանդարտներ սահմանելը և ապահովելը շուտով իրականություն կդառնա Հայաստանում նոր կոնցեպտ առաջարկող Pallada բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրում:

Best Western Hotels միջազգային հյուրանոցային ցանցի տարածաշրջանային պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դուբբելինգը և New City Projects ընկերության գործադիր տնօրեն Վահե Դավթյանը  դեկտեմբերի 10-ին ստորագրեցին համագործակցության պայմանագիր՝ Ծաղկաձորի սրտում կառուցվող պրեմիում դասի Pallada համալիրի կառավարման և հանրությանը ներկայացման ուղղությամբ: Այդ մասին է տեղեկացնում New City Projects -ի հանրային կապերի պատասխանատու Դիանա Հարությունյանը:

Միջոցառման ընթացքում կողմերը ներկայացրին Pallada նախագծի տեսլականը՝ շեշտելով, որ բարձր սպասարկման ստանդարտների ներդրումն արդեն սկսված է, և շուտով այն կդառնա Հայաստանի թե՛ զբոսաշրջային, թե՛ ներդրումային և թե՛ բնակելի համալիրների  ոլորտներում նոր որակի խորհրդանիշ։

Ներկայացվեց, որ Ծաղկաձորի կենտրոնական Ծաղկունյաց հրապարակի հարևանությամբ կառուցվող Pallada-ն տարածաշրջանի համար եզակի նախագիծ է։ Այն միավորում է ամենօրյա կյանքի հարմարավետությունը, առողջարար միջավայրը, հանգիստն ու ակտիվ ժամանցը՝ առաջարկելով լեռնային հանգստի նոր մշակույթ։ Համալիրը բաղկացած է լինելու 8 մասնաշենքից, որտեղ յուրաքանչյուր բնակարան նախագծված է որպես լիարժեք հյուրանոցային սենյակ՝ ապահովված համապատասխան սպասարկման ստանդարտներով։ Best Western Hotels-ի ներգրավվածությունը ապահովելու է այդ ստանդարտների միջազգային համապատասխանությունն ու շարունակական վերահսկումը։

Նախագիծը նախատեսված է ամբողջ տարվա ընթացքում լիարժեք հանգստի, ակտիվ ժամանցի և առողջարար կյանքի հնարավորություններ ապահովելու համար՝ դարձնելով այն ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ ներդրողների համար գրավիչ ուղղություն։ Այն յուրահատուկ բնակելի համալիր է, որը կատարյալ ընտրություն է թե՛ մշտական բնակության, թե՛ հանգստի համար։

Համալիրում նախատեսված 137 բնակարանը կգործեն որպես Best Western Premier, իսկ 43 բնակարանը՝ որպես Best Western apartments։ Մնացած 600-ից ավելի բնակարանները կգործեն որպես Best Western Residences բնակելի հատված՝ կառավարման և սպասարկման գործառույթներով, որոնք վստահվելու են փորձառու  կառավարչական ընկերության։

Պայմանագրի ստորագրումն ընդգծեց Best Western Hotels֊ի հետաքրքրվածությունը Հայաստանի զբոսաշրջության զարգացմամբ, ինչպես նաև New City Projects-ի շարունակական հանձնառությունը՝ բարձրակարգ, միջազգային չափանիշներով նախագծեր իրականացնելու գործում։

New City Projects-ի համար Pallada-ն ավելին քան կառուցապատման հերթական ծրագիր է, այլ կարևոր ներդրումային նախաձեռնություն, որը նպատակ ունի բարձրացնել Ծաղկաձորի զբոսաշրջային գրավչությունը, առաջարկել նոր որակ ու նոր միջավայր ամբողջ տարածաշրջանի համար։

Best Western Hotels-ի հետ համագործակցությունը կերաշխավորի միջազգային ստանդարտներին համապատասխան սպասարկում, շարունակական որակի վերահսկում և համալիրի հետագա կայուն զարգացում։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                    

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)