«Ժուչոկները» դարձել են մեր առօրյայի անբաժանելի մաս. գաղտնալսում են և՛ ընդդիմադիրներին, և՛ յուրայիններին. Վարդանյան

Ներքաղաքական

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանի հրապարակումը.

«Դեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների միջազգային օրն է՝ հիմնված իրավունքների և ազատությունների մասին համամարդկային արժեհամակարգի և երազանքների վրա: Թե ինչպես են պաշտպանվում մարդու իրավունքների մասին երազանքները և սկզբունքները մեր երկրում, դատեք ինքներդ.

  • Հայաստանում բազմաթիվ մարդիկ ենթարկվում են քաղաքական հետապնդման: Ամեն անգամ, երբ փորձում եմ ամբողջականացնել հետապնդման ենթարկվողների թիվը, հայտնվում են նոր հրապարակումներ՝ նոր քրեական վարույթների, նոր հետապնդումների մասին: Իսկ որքան մարդիկ են անցնում գործերով, որոնց մասին հանրությունը չգիտի, որոնց մենք չենք ճանաչում:
  • Հայաստանում մի քանի տասնյակ մարդ կալանավայրերում է: Կալանավորված են կամ հետապնդվում են ոչ թե հանցանքի, այլ՝ իրենց գաղափարների, խոսքի ու դիրքորոշման համար:
  • Կալանավորված են բարձրաստիճան հոգևորականներ՝ չորս եպիսկոպոս, ինչն աննախադեպ է եկեղեցու հանդեպ խորհրդային ռեպրեսիաներից  հետո:
  • Հայաստանին հսկայական աջակցություն ցուցաբերած բարերարներից մեկը Երևանի կալանավայրում է, մյուսը՝ Բաքվի բանտում: Իսկ Բաքվում ռազմագերու կարգավիճակում հայտնվածների մասին իշխանության ներկայացուցիչներից ասում են՝ ո՞վ էր իրենց ստիպել գնային Բաքվի բանտ:
  • Կալանավորվում են իրավապաշտպան-փաստաբանները: Փորձ է արվում ստեղծել մթնոլորտ, որտեղ կզսպվի իրավապաշտպանների ակտիվությունը:
  • Մարդիկ բերման են ենթարկվում, իսկ հետո կալանավորվում են հավաքների ազատության իրենց իրավունքից օգտվելու և այս իշխանության որոշումների հետ զանգվածային անհամաձայնություն արտահայտելու համար՝ զանգվածային անկարգություն, խուլիգանություն և արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հոդվածներով։
  • Մարդիկ հայտնվում են իրավապահների ուշադրության կենտրոնում ընդամենը արտաբերած խոսքի կամ գրառման համար:
  • Գրաքննվում է մարդկանց գրառումները սոցիալական ցանցերում, գրաքննվում է նույնիսկ պատարագը:
  • Մարդկանց գաղտնալսում և տեսագրում են օրինական և հակաօրինական բոլոր եղանակներով: Ժուչոկները դարձել են մեր առօրյայի անբաժանելի մաս: Գաղտնալսում են և ընդդիմադիրներին, և յուրայիններին: Ապօրինի ձեռք բերված ձայնագրությունները օգտագործվում են շանտաժի, մարդկանց վարկաբեկելու, քրեական գործեր հարուցելու նպատակով:
  • Ոտնձգության են ենթարկվում լրատվամիջոցներն ու լրագրողները:
  • Եկեղեցին քանդելը դարձել է այս իշխանության իդեա ֆիքսը: Ոտնահարվում է եկեղեցու անկախությունը և եկեղեցու ինքնավարությանը միջամտելու արգելքը:
  • Խախտվել է խաղաղ համակեցության իրավունքը: Հասարակության մեջ նոր բաժանում է մտցվել: Այլևս արդի չէ «սև-սպիտակ», «նախկին-ներկա», «եվրոպամետ-ռուսամետ» տարանջատումը: Ցավոք, այսօր հասարակությունը բաժանվել է պայքարողների և կոլաբորացիոնիստների, առայժմ լռողների։

Այսպիսին է մարդու իրավունքների միջազգային օրը հայաստանյան իրականությունում: Մենք դեկտեմբերի 10-ը դիմավորում ենք իրավունքների տոտալ խախտումների և արժեզրկման պայմաններում: Բայց մենք կարող ենք տեր կանգնել մեր իրավունքներին: Ընդամենը պետք է օգտվել այսպիսի իշխանություն չունենալու իրավունքից»:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում