Այս շաբաթ պարզ կլինի՝ ուկրաինական պատերազմը կկանգնի՞, թե` կշարունակվի

Վերլուծություն

Ա­մեն դեպ­քում, ինչ­պես ողջ աշ­խար­հում, այն­պես էլ հա­րավ­կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նում, ան­կախ այն բա­նից, թե ով­քեր ինչ ծրագ­րեր են մշա­կում, ա­մեն ինչ մնում է կախ­ված ռուս-ա­մե­րիկ­յան հնա­րա­վոր պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի (կամ՝ չպայ­մա­նա­վոր­վե­լու) հար­ցից: Իսկ դրա ին­դի­կա­տո­րը, ի­հար­կե, ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յունն է, որ­տեղ ներ­կա փու­լում ու­շագ­րավ զար­գա­ցում­ներն ա­մե­նօր­յա ռե­ժի­մով են:

Այս­պես, նա­խօ­րեին Լոն­դո­նում կա­յա­ցավ եվ­րո­պա­կան մեծ եռ­յա­կի ա­ռաջ­նորդ­նե­րի՝ Ս­թար­մե­րի, Մակ­րո­նի եւ Մեր­ցի հան­դի­պում-գա­գա­թա­ժո­ղո­վը Զե­լենս­կու հետ: Հան­դի­պու­մը կարճ տե­ւեց. Մակ­րոնն ու Մեր­ցը բա­վա­կա­նին շուտ հե­ռա­ցան, Զե­լենս­կին՝ մի փոքր անց. ե­րե­ւի Ս­թար­մե­րը նրան ա­ռան­ձին ա­սե­լիք ու­ներ: Ու այդ­պես էլ մաս­նա­կից­նե­րը ոչ մի հրա­պա­րա­կա­յին մեկ­նա­բա­նութ­յուն չտվե­ցին, թեեւ ա­սե­լու, ա­ռա­վել եւս՝ քննար­կե­լու ա­ռանձ­նա­պես բան էլ չկար: Պետք է ըն­դա­մե­նը ո­րո­շեին՝ ինչ է ա­նե­լու Զե­լենս­կին, երբ Թ­րամ­փի ճնշում­նե­րը գնա­լով միայն ա­վե­լա­նում են: Իսկ դրա հիմ­քում շատ պարզ այլ հարց կա. պատ­րա՞ստ են փող տալ Զե­լենս­կուն, ո­րի միակ տե­սա­նե­լի, բայց նաեւ շատ վտան­գա­վոր աղբ­յու­րը ռու­սա­կան սա­ռեց­ված 300 մի­լիարդ դո­լա­րը գո­ղա­նալն է: Ու այն, որ այդ­քան ա­րագ հե­ռա­ցան, գա­լիս է հու­շե­լու, որ ինչ-որ նոր բան այդ­պես էլ օ­րա­կար­գում չի հայտն­վել: Չ­նա­յած, ա­մեն բան հու­շում է, որ նոր խոս­տում Զե­լենս­կին, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, ստա­ցել է:

Այս­պես, ըստ «Թայմս»-ի՝ Եվ­րո­պան պատ­րաստ­վում է մոտ ա­պա­գա­յում Ռու­սաս­տա­նի սա­ռեց­ված ակ­տիվ­նե­րից 115 մի­լիարդ եվ­րո վերց­նել: Աղբ­յու­րի փո­խանց­մամբ, Ս­թար­մե­րը դա բա­ցատ­րել է նրա­նով, որ հա­կա­մար­տութ­յան դա­դա­րեց­ման բա­նակ­ցութ­յուն­նե­րը հա­սել են «կրի­տի­կա­կան փու­լի»։ Նաեւ, որ հար­ցը քննարկ­վել է Զե­լենս­կու, Մակ­րո­նի եւ Մեր­ցի հետ՝ Լոն­դո­նում կա­յա­ցած հան­դիպ­ման ժա­մա­նակ։

Արդ­յուն­քում, լոն­դոն­յան հան­դի­պու­մից հե­տո Զե­լենս­կին շա­րու­նա­կեց խո­սել Դոն­բա­սից դուրս չգա­լու մա­սին. «Վա­շինգ­տո­նը ցան­կա­նում է գտնել փոխ­զի­ջում­ներ, բայց տա­րածք­նե­րի հար­ցում դրանք չկան»: Թեեւ ար­դեն ակն­հայտ է, որ Թ­րամ­փի հիմ­նա­կան պա­հան­ջը ներ­կա պա­հին հենց դա է: Ա­վե­լին, Axios-ի պնդմամբ՝ Թ­րամ­փի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը՝ Ո­ւիտ­կո­ֆը եւ Քուշ­նե­րը, դեռ Զելենս­կու՝  Լոն­դոն մեկ­նե­լու նա­խօ­րեին են նրա հետ հե­ռա­խո­սազ­րույ­ցում փոր­ձել վերջ­նա­կան «ա­յո» ստա­նալ։ Ա­վե­լին, ուկ­րաի­նա­ցի ինչ-որ պաշ­տոն­յա­ներ լրատ­վա­մի­ջո­ցին հայտ­նել են, որ ԱՄՆ Թ­րամ­փի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի՝ Մոսկ­վա մեկ­նե­լուց հե­տո տո­նայ­նութ­յու­նը չա­փա­զանց կոշ­տա­ցել է, եւ հի­մա միակ պա­հանջն է՝ վեր­ջա­պես «ա­յո» կամ «ոչ» ա­սե­լը: Իսկ երբ լոն­դոն­յան հան­դի­պու­մից հե­տո Զե­լենս­կին դեռ շա­րու­նա­կում է «պոչ խա­ղաց­նել», ա­պա դա, նման է, որ Վա­շինգ­տո­նում հակ­ված են ըն­կա­լել` որ­պես մեր­ժում:

Ա­մեն դեպ­քում, Վա­շինգ­տոնն այս պա­հին ար­դեն ակ­նար­կում է, որ Թ­րամ­փը, բա­ցի Զե­լենս­կուց «հիաս­թափ­վե­լուց», ինչ­պես նա ար­տա­հայտ­վել էր եր­կու-ե­րեք օր ա­ռաջ, ար­դեն նաեւ սկսում է դրա­նից բխող ա­պա­գան նկա­րագ­րել: Այս­պես, ըստ ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտա­կան ​​ներ­կա­յա­ցու­ցիչ Ո­ւի­թա­քե­րի, Թ­րամ­փը կա­րող է պար­զա­պես հրա­ժար­վել Ուկ­րաի­նա­յում հա­կա­մար­տութ­յու­նը կար­գա­վո­րե­լու իր ջան­քե­րից: Թ­րամփն էլ ե­րեկ ա­վե­լի ա­ռաջ գնաց. Զե­լենս­կուն հա­մե­մա­տեց շրջիկ կրկե­սի ղե­կա­վա­րի հետ, պա­հան­ջեց ընտ­րութ­յու­ներ անց­կաց­նել, իսկ վեր­ջում մի քա­նի օր տվեց՝ վերջ­նա­կան պա­տաս­խա­նի հա­մար: Մի խոս­քով, Զե­լենս­կին, նման է, որ տե­ղը տե­ղին կա­տա­ղեց­րել է Թ­րամ­փին:

Այս­պի­սով, ա­մեն բան շա­րու­նա­կում է մնալ կախ­ված այն հար­ցից, թե Եվ­րո­պան Զե­լենս­կուն փող կտա՞ հե­տա­գա պա­տե­րազ­մի հա­մար: Զե­լենս­կու հա­մար դա իր եւ շրջա­պա­տի «կա­շի­նե­րը փրկե­լու» միակ մի­ջոցն է, հա­նուն ո­րի, ինչ­պես ան­գամ ուկ­րաի­նա­կան աղբ­յուր­ներն են վստահ, կգնա Ուկ­րաի­նա­յում զո­րա­կո­չա­յին տա­րի­քը մին­չեւ 18 տա­րե­կան­ներ նվա­զեց­նե­լու քայ­լին: Ին­չը, ի դեպ, հա­մա­ռո­րեն պա­հան­ջում է մեկ այլ գլո­բա­լիս­տա­նա­կան դրա­ծո՝ գլ­խա­վոր հրա­մա­նա­տար Սիրս­կին: Դա հնա­րա­վո­րութ­յուն կտա եւս մի քա­նի հար­յուր հա­զար հա­մալ­րում ստա­նալ, ու­ղար­կել «մսա­ղաց», թեեւ կան­խավ են­թադ­րե­լի արդ­յուն­քով: Ա­մեն դեպ­քում, ուկ­րաի­նա­կան տե­ղե­կաց­ված աղբ­յուր­նե­րից մե­կը վստա­հեց­նում է, որ ներ­կա պա­հին Զե­լենս­կին, ել­նե­լով այդ սպա­սում­նե­րից, այդ­պես էլ խայ­տա­ռակ­ված Եր­մա­կի փո­խա­րեն նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մի նոր ղե­կա­վար չի նշա­նա­կում շատ պարզ պատ­ճա­ռով: Այն է՝ բրի­տա­նա­կան հիմ­նա­կան գոր­ծա­կա­լի հա­մա­րում ու­նե­ցող Եր­մա­կը շա­րու­նա­կում է ստվե­րից կա­տա­րել այդ ֆունկ­ցիան, կա­ռա­վա­րել բո­լոր գոր­ծըն­թաց­նե­րը: Իսկ ա­հա գրա­սեն­յա­կի ցան­կա­ցած նոր ղե­կա­վար, ա­ռա­վել եւս, ե­թե նշա­նակ­վի ԱՄՆ-ի պա­հան­ջած մար­դուն, շատ ա­րագ կխառ­նի բո­լոր հաշ­վարկ­նե­րը: Բայց սա, ի դեպ, նաեւ Մոսկ­վա­յի հա­մար ցան­կա­լի տար­բե­րակն է: Նախ, ե­թե ան­գամ նոր մո­բի­լի­զաց­ված­ներ լի­նեն, դրանք լիո­վին ան­պատ­րաստ տարր են, ուկ­րաի­նա­կան բա­նա­կում ու հա­սա­րա­կութ­յան մեջ մեծ ա­ջակ­ցութ­յուն է ստա­նում դա­սալ­քութ­յան գոր­ծո­նը: Մի խոս­քով, Մոսկ­վան կստա­նա ողջ Նո­վո­ռո­սիան վերց­նե­լու շանս: Ա­մեն դեպ­քում, ներ­կա պա­հին ռու­սա­կան ու­ժե­րը շա­րու­նա­կում են ակ­տիվ հար­ձա­կում­նե­րը: Ա­վե­լին, սպաս­վում է, որ մոտ օ­րերս, երբ վեր­ջա­պես կլուծ­վի Միր­նոգ­րա­դի «կաթ­սա­յի» հար­ցը, որն ար­դեն սահ­մա­նա­փակ­վում է մի քա­նի թա­ղա­մա­սով, հար­ձակ­ման տեմ­պե­րը եւ ուղ­ղութ­յուն­նե­րը կհաս­նեն նոր մասշ­տաբ­նե­րի:

Մ­յուս տար­բե­րա­կով, մեծ հարց է, թե եվ­րա­լի­դեր­նե­րին կհա­ջող­վի՞ ա­ռաջ տա­նել ռու­սա­կան ակ­տիվ­նե­րը գո­ղա­նա­լու սխե­ման, ե­թե նաեւ Վա­շինգ­տոնն էլ է լավ հաս­կա­նում, որ դա Թ­րամ­փի ծրա­գի­րը ձա­խո­ղե­լու՝ գլո­բա­լիստ­նե­րի գործ­նա­կա­նում միակ քայլն է: Ա­մեն դեպ­քում, ան­գամ ա­մե­րիկ­յան մի շարք աղբ­յուր­ներ են ակ­նար­կում, որ ներ­կա փու­լում Վա­շինգ­տո­նի հիմ­նա­կան ճնշումն ան­գամ ոչ թե Զե­լենս­կու հե­ռա­նալ-չհե­ռա­նա­լու կամ ստո­րագ­րել-չստո­րագ­րե­լու ուղ­ղութ­յամբ է, այլ ուղղ­ված է ա­ռա­ջին հեր­թին Բել­գիա­յին (ռու­սա­կան փո­ղե­րի հիմ­նա­կան մա­սը հենց այս­տեղ է)՝ ստի­պե­լով, նաեւ հե­տե­ւանք­ներն ի ցույց դնե­լով՝ հետ պա­հել նման քայ­լից:

Ու, թե­րեւս, ար­դեն այս շա­բաթ­վա ըն­թաց­քում կլի­նի հար­ցի պա­տաս­խա­նը՝ պա­տե­րազ­մը կկանգ­նի՞, թե՝ կշա­րու­նակ­վի:

https://iravunk.com/sim/?p=329973&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ