«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնը հրաժարվել է ընդունել հիվանդին, նա մահացել է. «Փաստինֆո»

Հասարակություն

Մեր օրերում, ցավոք, լինում են դեպքեր, երբ բուժաշխատողները մոռանում են իրենց երդումը՝ խաղալով մարդկային կյանքերի հետ։ Օրեր առաջ նման դեպք է տեղի ունեցել Երևանում՝ պատճառով դառնալով երիտասարդ կնոջ մահվան։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ երիտասարդ կինը  ունեցել է  երիկամային անբավարարություն ու ծանր վիճակով շտապօգնությունը տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ», որտեղ նախկինում բուժօգնություն է ստացել, սակայն այստեղ հրաժարվել են հոսպիտալացնել՝ պատճառաբանելով, թե տեղ չունեն, որի հետևանքով հիվանդը գնացել է տուն ու մահացել։

«Փաստինֆո»-ն կապ է հաստատել Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի հետ՝ դեպքի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար, որտեղից պնդել են, թե  հիվանդանոցը երբևէ չի մերժում։ Մերժում է միայն այն դեպքերում, եթե համապատասխան ծառայություն կամ բժիշկ չունի, մնացածը ամբողջությամբ կարգավորվում է իրավական ակտերով։ Այսինքն՝ կամայական որևէ բան տեղի չի ունենում։

Փաստն այն է, որ  հիվանդին չեն ընդունել, փաստն այն է, որ հիվանդը մահացել է, փաստն այն է, որ բուժաշխատողները, այդ թվում՝ շտապօգնության, իրենց թույլ են տվել բուժաշխատողին ոչ հարիր, այդ թվում՝ կոպիտ վարքագիծ, իսկ հետո էլ  ասում են, թե ինչո՞ւ են բուժաշխատողների նկատմամբ, մասնավորապես, կանչերի դեպքում,  քաղաքացիները կոպիտ լինում։ Բռնությունն ամենևին չենք արդարացնում, սակայն Առողջապահության նախարարությունը մտածելու շատ բան ունի՝ բուժանձնակազմին թերևս պետք է վարքականոն սովորեցնել։ 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում