Տո, դու ո՞վ ես, դու հեչ քո տան մեջ չես կարող կարգ ու կանոն հաստատել. Պողոսյան

Ներքաղաքական

Գյումրիում տեղի ունեցած դեպքերը կրկին վերածվեց հանրային դժգոհության լայն ալիքի, ու ազգային-եկեղեցական ինքնության գոյամարտն էլ ավելի թեժացավ: Այս մասին «Իրավունքը» զրուցել է գյումրեցի ընդդիմադիր գործիչ, իրավապաշտպան ԿԱՐԱՊԵՏ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ՝ պարզելու հանրային տրամադրությունների, եկեղեցու նկատմամբ իշխանական ճնշման փորձերի եւ քաղաքական ճգնաժամի խորքային պատճառների վերաբերյալ նրա գնահատականները։

Ցավոք, Գյումրիի քաղաքապետը կալանավորված է, հոգեւոր առաջնորդը՝ նույնպես, սակայն գյումրեցիներին չկարողացան կոտրել, եւ չգտնվեց Շիրակի թեմում գեթ մեկ քահանա, որը Նիկոլ Փաշինյանի պատվերով «պատարագ» կմատուցեր եւ կզեղչեր Վեհափառ Հայրապետի ու թեմի առաջնորդի անունը: Ինչո՞ւ որոշ այլ թեմերում այդքան հեշտ ընկրկեցին:

— Այդ հարցին չեմ կարող պատասխանել, բայց ասեմ, որ մի քանի օր առաջ, երբ շփվում էի ծանոթ-անծանոթ քաղաքացիների հետ, մի բան հասկացա, որ բոլորն արդեն վերջնական հոգնել են: Բոլորի համար այս մարդը դարձել է սարսափելի ատելի, որովհետեւ նա կպավ մեր բոլոր սրբություններին՝ մեր հայրենիքին, բանակին, մեր ընտանիքներին, դարերերով եկած մեր արժեհամակարգին ու հիմա էլ ցանկանում է Հայ Առաքելական եկեղեցին վերափոխել ու դարձնել ինչ-որ մի աղանդավորական կառույցի մակարդակի բան: Բայց դա հնարավոր չէ: Եկեղեցին 2000 տարվա պատմություն ունի: Դեռեւս Քրիստոսի ծնունդից հետո՝ առաջին դարում, Հայ Առաքելական եկեղեցին ստեղծել են Քրիստոսի առաքյալները՝ Թադեոսն ու Բարդումիոսը, եւ 2000 տարի եկեղեցին ամեն տեսակի բռնակալի, պղծի եւ դավերի է տեսել, սակայն կանգուն է մնացել, որպես ամուր ինստիտուտ եւ ամենակարեւորը՝ որպես հայապահպան կարեւորագույն հենասյուներից մեկը: Ու այսօր ինչ-որ դրսի մի գործակալ ասում է , որ ինքը համաձայն չէ, որ կարգը պետք է մատուցվի այսպես կամ այնպես: Տո, դու ո՞վ ես, դու հեչ քո տան մեջ չես կարող կարգ ու կանոն հաստատել կամ թելադրել: Դու ո՞վ ես, որ գաս եկեղեցի ու կարգ թելադրես:

Անգամ Խորհրդային տարիների ամենածանր ռեպրեսիաների շրջանում չի փակվել ոչ մի եկեղեցի: Հայաստանում, գոնե 100 տարիների ընթացքում, երկու եկեղեցիներ են եղել, որոնք անընդմեջ բաց են եղել: Դա Մայր տաճարն է եւ Գյումրու Յոթ վերք եկեղեցին, իսկ մենք ի՞նչ տեսանք, որ սրանք եկել եւ փակել էին եկեղեցու դռները ու շրջապատել ոստիկաններով: Ես երախտապարտ եմ Շիրակի թեմի քահանաներին, տեսուչին՝ Նարեկ սրբազանին, որ իրենք ուղղակի համեստորեն, բայց միաժամանակ լուռ մարտիկի նման պահեցին, պաշտպանեցին Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմը: Իսկապես, սա հաղթանակ էր, եւ հույս ունեմ, որ Հայաստանյաց տարածքում ամենուր այլեւս կսկսեն նույն կերպ վարվել, քանի որ եթե հնարավոր էր տարբեր պետական մակարդակներում ինչ-որ խաղեր խաղալ, ապա չէր կարելի եւ դատապարտելի էր այդ ամենին խառնել նաեւ Հայ Առաքելական եկեղեցուն: Սա իսկապես պղծություն էր:

Դուք մշտապես բարձրաձայնում եք երկրում առկա խնդիրների մասին: Այս ամենի ելքն ինչպե՞ս եք տեսնում:

Գյուրիում տեղի ունեցած դեպքերից հետո, երբ քահանաները հրաժարվեցին զեղչել Վեհափառի անունը, այնուհետ Յոթ վերք եկեղեցին սրբամաքրեցին, դա լավագույն օրինակն է: Տեսեք, թե ինչ տեղի ունեցավ. բոլորն ամուր մնացին իրենց տեղերում՝ քաղաքացին՝ իր, եկեղեցականը՝ իր: Ամեն մեկը, լուռ իրականացրին իրենց գործը եւ իրականացրին ի նպաստ հայության եւ մեր հավատքի: Որեւէ մեկը ոչինչ չարեց սեփական հավակնությունների համար: Ժողովուրդն էլ ընդառաջ գնաց այդ ամենին՝ հասկանալով, որ այստեղ խնդիրը ոչ թե ինչ-որ մեկի կողմից դիվիդենտ շահելն է, հաջողություններ կամ ձեռքբերումներ ունենալն է, այլ հասկացան, որ այստեղ պետք է պահել սկզբունքը: Մենք գուցե այսօր խնդիր ունենք մեր հանրության հետ ճիշտ խոսելու: Գուցե այսքան խոսելուց, մենք ինչ-որ տեղ չենք կարողացել ճիշտ խոսք մատուցել: Այ, երբ կկարողանանք հասարակության հետ անկեղծ խոսենք ու, միեւնույն ժամանակ, ամեն մեկս մեր անձնական հավակնությունները մի կողմ կդնենք, միանշանակ մեզ կհաջողի այս երկիրը նախ մաքրել, իսկ հետագայում արդեն մաքրագործել:

Վաղուց եմ ասել, այստեղ այլեւս քաղաքականություն չկա, այստեղ կա ազգային կռիվ կամ, ինչպես մեծերն էին ասում, հայի-թուրքի կռիվ: Եվ այս կռվի մեջ մենք բացարձակ իրավունք չունենք յուրային եւ ոչ յուրային ընտրելու: Մենք ընդամենը պետք է հասկանանք եւ ընտրենք, թե որս ինչ կարող է անել մարտի դաշտում՝ երկրի կայունության համար: Որս ինչով կարող ենք ի նպաստ գործել՝ հանուն մեր հայրենիքի փրկության: Մենք, այսօր իսկապես ոչ միայն Արցախն ենք կորցրել, այլ մենք արդեն կանգնած ենք ողջ Հայաստանը կորցնելու վտանգի առաջ:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում