«Դավաճանել են իրենց իսկ քարոզած արժեքներին». Հայկ Մամիջանյան

Ներքաղաքական

Հայաստանում 5 տասնյակից ավելի քաղբանտարկյալ կա, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, ով, բազմաթիվ գործիչների հետ միասին, մասնակցում էր քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիային։

Ակցիան ընթանում էր Երևանի Ազատության հրապարակում։ Օրն էլ պատահական չէր ընտրված. այսօր դեկտեմբերի 10-ն է, մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը։

Հայաստանում մարդու իրավունքների նկատմամբ ոտնձգությունները, սակայն, շարունակվում են։ Ինչպես նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը, Հայաստանում թիրախավորվում են ոչ միայն իշխանության ընդդիմախոսները, այլև լրատվամիջոցները։

«Հենց Անտիֆեյքի» դեպքը ոչ միայն Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին, այլ նաև լրատվական ծառայությանը թիրախավորելու փորձ էր. «Անտիֆեյքի» տեխնիկան առգրավվեց, սակայն աջակիցների միջոցներով նորից տեխնիկա ձեռք բերվեց»,- հիշեցրեց Մամիջանյանը։

Նա նշեց նաև՝ թեպետ միջազգային կառույցները տեղյակ են Սամսոնյանի ու Սաղաթելյանի, ինչպես նաև նրանց հիմնադրած «Անտիֆեյք» հարթակի հետ կատարվածի մասին, սակայն արձագանքը ավելի մեծ պիտի լինի, դա է ակնկալվում Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում տիրող խայտառակ վիճակի պայմաններում.

«Վերջին շրջանում, սակայն, միջազգային կառույցների զգալի հատվածը աշխարհաքաղաքական շահերը նախընտրում է արժեքահեն քաղաքականությանը, այսինքն՝ այն արժեքներին, որոնք իրենք դավանում էին, որոն քարոզում էին։ Իրենք են դավաճանել այդ արժեքներին և չեն խոսում մարդու իրավունքների ակնհայտ խախտումների, ակնհայտ քաղաքական հետապնդումների, քաղբանտարկյալների մասին»։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում