Լուկաշենկոն երկարաձգել է Բելառուս մուտքի վիզայի ազատ ռեժիմը 38 եվրոպական երկրի համար
ՄիջազգայինԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մինչև հաջորդ տարվա դեկտեմբերի 31-ը երկարաձգել է 38 եվրոպական երկրի քաղաքացիների համար Բելառուս մուտքի վիզայի ազատ ռեժիմը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հաղորդում է Pul Pervogo տելեգրամյան ալիքը, որը կապված է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայության հետ։
«Բելառուսի Հանրապետության նախագահի որոշմամբ՝ 38 եվրոպական երկրի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի ռեժիմը երկարաձգվել է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը», – ասվում է հայտարարության մեջ։
https://iravunk.com/sim/?p=329922&l=am/

