Եթե այս իշխանությունը վերընտրվի, եկեղեցու ջախջախումն իրականություն կդառնա. Արմեն Բադալյան

Ներքաղաքական

«Ի­րա­վունք»-ը զրու­ցել է քաղ­տեխ­նո­լոգ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԻ հետ՝ անդ­րա­դառ­նա­լով ե­կե­ղե­ցու շուրջ տի­րող ի­րա­վի­ճա­կին:

— Այն քաո­սը, ո­րը ստեղծ­վել է ե­կե­ղե­ցու եւ հո­գե­ւո­րա­կա­նութ­յան շուրջ, ինչ­պե՞ս կո­րա­կեք: Ի վեր­ջո, սա իշ­խա­նութ­յան քմա­հա­ճույքն է՞, թե՞ ար­տա­քին հրա­հանգ են կա­տա­րում:

— Այս­տեղ ո՛չ քմա­հա­ճույք կա, ո՛չ էլ` պատ­վեր: Իշ­խա­նութ­յուն­նե­րի տե­սանկ­յու­նից` սա շատ տրա­մա­բա­նա­կան քայլ է, ո­րով­հե­տեւ Հայ Ա­ռա­քե­լա­կան սուրբ ե­կե­ղե­ցին ազ­գա­յին, հայ ինք­նութ­յու­նը պահ­պա­նող կա­ռույց է: Եվ չմո­ռա­նանք՝ այն փաս­տը, որ այն ու­նի Ար­ցա­խի թեմ, ին­չը, բնա­կա­նա­բար, դուր չի գա­լիս Ադր­բե­ջա­նին: Քա­նի որ այս պա­հի դրութ­յամբ, հա­սա­րա­կութ­յան գի­տակ­ցութ­յան ամ­բող­ջո­վին փո­փո­խութ­յուն է ի­րա­կա­նաց­վում, ա­պա ե­կե­ղե­ցին չի կա­րող ան­մասն մնալ այս ի­րա­դար­ձութ­յուն­նե­րից եւ, բնա­կա­նա­բար, ե­կե­ղե­ցին նույն­պես իշ­խա­նութ­յուն­նե­րի կող­մից պետք է փո­փո­խութ­յուն­նե­րի են­թարկ­վի, որ­պես­զի հա­մա­պա­տաս­խա­նի գլո­բա­լիս­տա­կան պա­հանջ­նե­րին: Այ­սինքն, պետք է ու­նե­նանք մի հա­սա­րա­կութ­յուն, ո­րը կա­ռաջ­նորդ­վի ֆես­տի­վալ­նե­րով, եվ­րո­պա­կան ար­ժեք­նե­րով, իսկ ազ­գա­յին ինք­նութ­յուն` որ­պես այդ­պի­սին, չի ու­նե­նա: Դա հա­մաեվ­րո­պա­կան ար­ժե­քա­յին հա­մա­կար­գում է տե­ղա­վոր­վում, իսկ ե­կե­ղե­ցին չի տե­ղա­վոր­վում դրա մեջ:

­Սա չի նշա­նա­կում, որ ե­կե­ղե­ցին հա­կաեվ­րո­պա­կան է, պար­զա­պես, այն ազ­գա­յին է եւ ազ­գա­յի­նը չի տե­ղա­վոր­վում հա­մաեվ­րո­պա­կան ար­ժե­քա­յին հա­մա­կար­գի մեջ: Բ­նա­կա­նա­բար, ել­նե­լով նրա­նից, որ այ­սօր­վա իշ­խա­նութ­յուն­նե­րը հենց Եվ­րա­միութ­յան գա­ղա­փա­րա­կից գոր­ծա­կա­լա­կան ուժն են եւ ոչ թե թուր­քա­կան, ինչ­պես Հա­յաս­տա­նում շա­տերն են նշում, նա ի­րա­կա­նաց­նում է այս վե­րա­ֆոր­մա­տա­վո­րու­մը: Հի­մա կհա­ջո­ղի, թե՝ ոչ, չեմ կա­րող ա­սել: Մին­չեւ 2026 թվա­կա­նի հու­նի­սի 7-ը դժվար հա­ջո­ղի, քա­նի որ ե­կե­ղե­ցին կդի­մա­նա, սա­կայն ե­թե այս իշ­խա­նութ­յու­նը ինչ-որ կերպ խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­նե­րին վե­րընտր­վի, ա­պա ե­կե­ղե­ցու ջախ­ջա­խու­մը հու­նի­սի 7-ից հե­տո ըն­կած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում, ամ­բող­ջա­կա­նա­պես ի­րա­կա­նութ­յուն կդառ­նա:

«ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑԻՑ ԴԱՐՁՆԵԼ ՀՀ ԿԱՌՈՒՅՑ»

— Այ­նու­հան­դերձ ու­նե­ցանք Գ­յում­րու նա­խա­դե­պը, երբ Շի­րա­կի թե­մի ողջ հո­գե­ւո­րա­կա­նութ­յու­նը հրա­ժար­վեց պա­տա­րագ մա­տու­ցել եւ զեղ­չել Վե­հա­փա­ռի ա­նու­նը, ա­պա ա­կա­նա­տես ե­ղանք, թե ինչ­պես են Յոթ վեր­քում կա­տա­րում մաք­րա­գործ­ման ա­րա­րո­ղութ­յուն: Սա կա­րո՞ղ է օ­րի­նակ ծա­ռա­յել մնա­ցած թե­մե­րի, ե­կե­ղե­ցի­նե­րի ու հո­գե­ւո­րա­կա­նութ­յան հա­մար:

— Ո՛չ, չի կա­րող: Այս­տեղ ոչ թե գոր­ծում է գա­ղա­փա­րա­կան պա­հը, այլ, ինչ­պես ա­սում են, լրատ­վա­մի­ջոց­նե­րը, կոմպ­րո­մատ­նե­րը: Իսկ կոմպ­րո­մա­տի դեպ­քում, չես կա­րող ինք­նու­րույն գոր­ծել: Այն բո­լոր ե­կե­ղե­ցա­կան­նե­րը, ո­րոնք ան­ցել են իշ­խա­նութ­յան կող­մը, ոչ թե հա­նուն գա­ղա­փա­րի են ան­ցել, այլ նրանց վրա կոմպ­րո­մատ կա: Այս­տեղ այլ խնդիր էլ կա, որ ե­կե­ղե­ցին, ին­քը հա­մա­մարդ­կա­յին, հա­մա­հայ­կա­կան կա­ռույց է, բայց նաեւ Հա­յաս­տա­նի եւ սփյուռ­քա­հա­յութ­յա­նը պա­ռակ­տե­լու հա­մար՝ փոր­ձում են հա­մա­հայ­կա­կան կա­ռույ­ցից դարձ­նել Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան կա­ռույց, ո­րը են­թա­կա է իշ­խա­նութ­յա­նը, ինչ­պես տե­ղի ու­նե­ցավ Ուկ­րաի­նա­յում: Այդ պատ­ճա­ռով էր, որ վեր­ջերս վար­չա­պե­տի կող­մից շրջա­նա­ռութ­յան դրվեց մի գա­ղա­փար, որ ե­կե­ղե­ցում հնչի պե­տա­կան հիմ­նը, դրվի Ե­ռա­գույ­նը: Գու­ցե վաղն էլ պա­հան­ջեն, որ պե­տա­կան զի­նան­շա­նը դրվի կամ պե­տա­կան գոր­ծիչ­նե­րի նկար­նե­րը փակց­վի՝ վար­չա­պետ, ԱԺ նա­խա­գահ, նա­խա­գահ եւ այլն: Այ­սինքն՝ ե­կե­ղե­ցին բեր­վի եւ դարձ­վի մո­տա­վո­րա­պես ՀՀ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցի: Մինչ­դեռ ե­կե­ղե­ցին կապ չու­նի պե­տա­կան իշ­խա­նութ­յան հետ, քա­նի որ Սահ­մա­նադ­րութ­յան 7-րդ հոդ­վա­ծը ար­գե­լում է իշ­խա­նութ­յուն­նե­րին մի­ջամ­տել կրո­նա­կան կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րի ներ­քին գոր­ծե­րին:

Անդ­րա­դառ­նա­լով հո­գե­ւո­րա­կան­նե­րին՝ ա­սեմ, որ ո­րոշ­նե­րը, ո­րոնց վրա կան կոմպ­րո­մատ­ներ, կա­րող են միա­նալ իշ­խա­նութ­յա­նը, իսկ նրանք, ո­րոնց վրա չկա կոմպ­րո­մատ կամ իս­կա­պես գա­ղա­փա­րա­կան ա­ռու­մով չեն կի­սում իշ­խա­նութ­յան դիր­քո­րո­շու­մը, ինչ­պես ե­ղավ Շի­րա­կի թե­մում, նրանք չեն միա­նա:

«ԵՄ-Ն ԿԱԼԱՍՍԻ ԲԵՐԱՆՈՎ ԱՍԱՑ՝ ՀՀ-ՈՒՄ ՄՈԼԴՈՎԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ»

— Այս քաո­սի հան­գու­ցա­լու­ծումն ինչ­պե՞ս եք տես­նում: Ինչ­պես ա­սա­ցիք, ստիպ­ված պետք է սպա­սենք մինչ ընտ­րութ­յուն­նե՞­րը:

— Դա ընդ­դի­մութ­յու­նը պետք է ո­րո­շի: Մի քա­նի օր ա­ռաջ, Եվ­րա­միութ­յան ղե­կա­վա­րութ­յու­նը՝ ԵՄ ար­տա­քին գոր­ծե­րի եւ անվ­տան­գութ­յան հար­ցե­րով բարձր ներ­կա­յա­ցու­ցիչ Կա­յա Կա­լաս­սի բե­րա­նով ա­սաց, որ Հա­յաս­տա­նում մոլ­դո­վա­կան տար­բե­րակ են ի­րա­կա­նաց­նե­լու: Շա­տե­րը մոլ­դո­վա­կան տար­բե­րա­կը մի քիչ այլ կերպ են ըն­կա­լում, քա­նի որ ման­րա­մասն չեն ու­սում­նա­սի­րել: Ի­րենց թվում է մոլ­դո­վա­կան տար­բե­րա­կը միայն դրսից ձայ­ներ բե­րե­լով իշ­խա­նութ­յան հա­մար ա­ռա­վե­լութ­յուն ստա­նալն է: Ո՛չ, մոլ­դո­վա­կան տար­բե­րա­կի էութ­յու­նը, դա ցան­կա­ցած տեխ­նա­լո­գիա­նե­րի, նաեւ ոչ ազ­նիվ ընտ­րա­կան տեխ­նա­լո­գիա­նե­րի կի­րառ­մամբ, իշ­խա­նութ­յան վե­րար­տադ­րումն է: Այ­սինքն՝ պետք կլի­նի կկեղ­ծեն, վար­չա­կան ռե­սուրս կկի­րա­ռեն եւ այլն: Դա ըն­դա­նուր կոչ­վում է մոլ­դո­վա­կան տար­բե­րակ: Հի­մա այդ տար­բե­րա­կի մի­ջո­ցով, Եվ­րա­միութ­յու­նը նպա­տակ ու­նի իշ­խա­նութ­յուն­նե­րին պա­հել: Պետք է մի բան հստակ հաս­կա­նալ՝ շատ կա­րե­ւոր տար­բե­րութ­յուն կա Ազ­գա­յին ժո­ղո­վի եւ Տե­ղա­կան Ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րի ընտ­րութ­յուն­նե­րի մի­ջեւ: ՏԻՄ ընտ­րութ­յուն­նե­րում ընդ­դի­մա­դիր ես, կամ այլ ու­ժի ներ­կա­յա­ցու­ցիչ, մրցա­կիցդ ՔՊ կու­սակ­ցութ­յունն է, իսկ ԱԺ-ն­ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ընտ­րութ­յուն­ներ են, որ­տեղ մրցա­կի­ցը ոչ թե ՔՊ-ն­ է, այլ Եվ­րա­միութ­յունն է՝ Թուր­քիան, Ադր­բե­ջա­նը, Իս­րա­յե­լը, Մեծ Բ­րի­տա­նիան, գլո­բա­լիստ­նե­րը եւ այլն:

­Հի­մա սրա հան­գու­ցա­լու­ծու­մը ո՞րն է լի­նե­լու: Ընդ­դի­մութ­յու­նը պետք է մտա­ծի խա­ղի կա­նոն­նե­րի մա­սին, քա­նի որ նա չի կա­րող մրցել ու­րի­շի խա­ղի կա­նոն­նե­րով ու հաղ­թել այդ խա­ղում, ե­թե նախ­կին այլ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն չկա: Բայց դրսից մտել ու փոր­ձել ու­րի­շի խա­ղով հաղ­թա­նակ տա­նել, չեն կա­րող, ո­րով­հե­տեւ խա­ղի կա­նոն­նե­րը, հենց ի­րենք են թե­լադ­րում: Պետք է այլ խա­ղի կա­նոն­նե­րով ա­ռաջ­նորդ­վել, մինչ­դեռ տպա­վո­րութ­յուն է, որ ընդ­դի­մութ­յու­նը ցան­կութ­յուն չու­նի: Այն­պի­սի տպա­վո­րութ­յուն է, կար­ծես իշ­խող քա­ղա­քա­կան ու­ժը պայ­քա­րում է իշ­խա­նութ­յուն մնա­լու, իսկ ընդ­դի­մա­դիր ու­ժե­րը՝ ընդ­դի­մութ­յուն մնա­լու հա­մար:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում