ԶԵԼԵՆՍԿԻՆ, ՆՄԱՆ Է, ՈՐ ԿԶԲԱՂԵՑՆԻ ՍԱՀԱԿԱՇՎԻԼՈՒ «ԿՈՂՔԻ ԽՈՒՑԸ», ՆԻԿՈԼԸ՝ ԴԵՌ ԿՏԵՍՆԵՆՔ

Վերլուծություն

Ի­հար­կե պա­տա­հա­կան չէ, որ ԱՄՆ-ի՝ օ­րերս պաշ­տո­նա­պես հաս­տատ­ված եւ ներ­կա­յաց­ված Ազ­գա­յին անվ­տան­գութ­յան նո­րաց­ված՝ թրամփ­յան ռազ­մա­վա­րութ­յու­նը հսկա­յա­կան աղ­մուկ է բարձ­րաց­րել ողջ աշ­խար­հով մեկ: Չ­նա­յած այդ փաս­տաթղ­թում նե­րառ­ված դրույթ­նե­րը միան­գա­մայն սպա­սե­լի էին, բայց դրա­նով հան­դերձ, այն շո­կա­յին ռեակ­ցիան, որ այն ա­ռա­ջաց­րեց մաս­նա­վո­րա­պես Եվ­րո­պա­յում, խո­սում է, որ եվ­րագ­լո­բա­լիստ­նե­րը, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, հույ­սեր ու­նեին, որ Թ­րամ­փը կխու­սա­փի ծայ­րա­հե­ղութ­յուն­նե­րից: Բայց…

ԻՆՉ ԱԶԴԱՐԱՐԵՑ ՎԱՇԻՆԳՏՈՆԸ

­Նախ հաս­կա­նանք, թե ին­չի մա­սին է խոս­քը: Ազ­գա­յին անվ­տան­գութ­յան ռազ­մա­վա­րութ­յուն աս­ված փաս­տա­թուղթն ա­մեն մի պե­տութ­յան (հատ­կա­պես՝ գեր­տե­րութ­յուն­նե­րի) հա­մար այն հիմքն է, ո­րի վրա կա­ռուց­վում է ա­մեն բան: Սկ­սած պե­տա­կան ար­տա­քին եւ ներ­քին քա­ղա­քա­կա­նութ­յու­նից, պե­տա­կան անվ­տան­գա­յին հա­մա­կար­գից, վեր­ջաց­րած բա­նա­կով, դաշ­նա­կից­նե­րի եւ հա­կա­ռա­կորդ­նե­րի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րով եւ այդ­պես շա­րու­նակ: Ու հաս­կա­նա­լի է, այդ փաս­տա­թուղթն էլ ա­վե­լի ծան­րակ­շիռ գոր­ծոն է դառ­նում ա­ռանց չա­փա­զան­ցութ­յան՝ ողջ աշ­խար­հի հա­մար, երբ խո­սում ենք ԱՄՆ-ի կար­գի երկ­րի մա­սին. այն գործ­նա­կա­նում իր ազ­դե­ցութ­յունն է թող­նում ողջ աշ­խար­հի վրա:

Եվ ա­հա, նո­րաց­ված ռազ­մա­վա­րութ­յամբ ԱՄՆ-ն հե­տեւ­յալ տես­լա­կան­ներն է սահ­մա­նում:

­Նախ` Եվ­րո­պան պետք է ինք­նուրույն սկսի լու­ծել իր անվ­տան­գա­յին, պաշտ­պա­նութ­յան խնդիր­նե­րը, ընդ ո­րում` հիմ­նա­կա­նում սե­փա­կան գրպա­նի հաշ­վին:

Երկ­րո­դը` Ռու­սաս­տա­նի հետ ռազ­մա­վա­րա­կան զի­նա­դա­դա­րը ԱՄՆ-ի հա­մար ու­նի ա­ռաջ­նա­յին նշա­նա­կութ­յուն:

Եր­րոր­դը` դ­րա հա­մար պետք է կանգ­նեց­նել ՆԱՏՕ-ի տե­ղա­շարժն ա­րեւ­մուտք:

­Հա­ջոր­դը` Մեր­ձա­վոր Ար­եւելքն ԱՄՆ-ի հա­մար այ­լեւս գե­րիշ­խող ուղ­ղութ­յուն չէ:

­Վեր­ջա­պես` Հնդ­կա-խա­ղա­ղօվ­կիա­նոս­յան տա­րա­ծաշր­ջա­նը դառ­նում է ԱՄՆ-ի հիմ­նա­կան շա­հե­րի գո­տին:

Կրկ­նենք. սրանք միան­գա­մայն սպա­սե­լի դրույթ­ներ են, ին­չի մա­սին պար­բե­րա­բար խո­սե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք: Ու այս ա­մե­նը տա­նում է հե­տեւ­յալ պարզ գոր­ծըն­թաց­նե­րին: Նախ, ԱՄՆ-ի հա­մար ոչ միայն ա­ռաջ­նա­յին, այլ մի փոքր էլ ու­շա­ցած է դար­ձել ուկ­րաի­նա­կան հա­կա­մար­տութ­յան կանգ­նե­ցու­մը եւ ՆԱՏՕ-ի հար­ցում եվ­րո­պա­կան ա­խոր­ժակ­նե­րի զսպու­մը: Այ­սինքն, պետք է ո­րո­շա­կի բա­լան­սա­վոր­ված վի­ճակ ստեղ­ծել 5-6 հա­զար մի­ջու­կա­յին մար­տագլ­խիկ ու­նե­ցող Ռու­սաս­տա­նի հետ: Բայց քա­նի դեռ կա ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մը, այդ հար­ցում խնդիր­ներ կան: Այ­սինքն, այս պա­հին ԱՄՆ-ի հա­մար ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յամբ կա եր­կու տար­բե­րակ. հաս­նել փաս­տաթղ­թա­վոր­ված խա­ղա­ղութ­յան, ո­րն ըն­դու­նե­լի կհա­մա­րի Մոսկ­վան: Սա, հաս­կա­նա­լի է, Վա­շինգ­տո­նի հա­մար նա­խընտ­րե­լի լու­ծումն է, քա­նի որ կա­րող է հետ­պա­տե­րազմ­յան ի­րո­ղութ­յու­նեն­րը կառ­ո­ւցել` նաեւ իր սե­փա­կան շա­հե­րը հնա­րա­վո­րինս ա­ռաջ տա­նե­լով: Այդ թվում` Մոսկ­վա­յի հետ այլ ուղղ­վա­ծութ­յան հա­րա­բե­րութ­յուն­նե­րում: Երկ­րոր­դը` կա­րող է հրա­ժար­վել ա­մեն մի մաս­նակ­ցութ­յու­նից՝ սկսած Կիե­ւին ֆի­նան­սա­վո­րել-զի­նե­լուց, վեր­ջաց­րած միջ­նոր­դութ­յու­նից: Ու հաշ­վի առ­նե­լով, որ ա­ռանց ԱՄՆ-ի Եվ­րո­պան պար­զա­պես ի զո­րու չէ բա­վա­րա­րել Կիե­ւի պա­հանջ­նե­րը, են­թադ­րե­լի է, որ պա­տե­րազ­մի ա­մե­նա­հա­վա­նա­կան հան­գու­ցա­լու­ծումն է դառ­նա­լու ռուս­նե­րի շատ ա­վե­լի ա­րագ ա­ռա­ջըն­թա­ցը, նոր տա­րածք­ներ վե­րահս­կո­ղութ­յան տակ վերց­նե­լը եւ վեր­ջում՝ Ուկ­րաի­նա­յի կա­պի­տուլ­յա­ցիան: Սա Վա­շինգ­տո­նի քիչ ցան­կա­լի տար­բե­րակն է, քա­նի որ այդ դեպ­քում Ռու­սաս­տա­նի հետ ա­պա­գա հա­րա­բե­րութ­յուն­նե­րում ԱՄՆ-ն շատ ա­վե­լի թույլ դիր­քե­րից է հան­դես գա­լու: Գու­մա­րած, քա­նի դեռ Եվ­րո­պա­յում ներ­կա­յիս գլո­բա­լիստ­ներն են, ո­րոն­ցից ա­մեն ան­հա­վա­նա­կան բան կա­րե­լի է սպա­սել, կա ռիսկ, որ կհաս­նեն Ռու­սաս­տա­նի հետ ու­ղիղ բախ­ման: Իսկ այդ դեպ­քում ԱՄՆ-ն հայտն­վե­լու է բա­վա­կա­նին բարդ հար­ցի ա­ռաջ՝ ինչ­պե՞ս վար­վել:

­Կարճ ա­սած՝ «Ռու­սաս­տա­նի հետ ռազ­մա­վա­րա­կան զի­նա­դա­դար» հաս­կա­ցութ­յու­նը Վա­շինգ­տո­նի հա­մար ներ­կա փու­լում ու­նի ա­րա­գո­րեն եւ Կիե­ւի վրա ցան­կա­ցած ճնշում­նե­րով պա­տե­րազ­մը կանգ­նեց­նե­լը, եւ, բնա­կան է, որ դա հնա­րա­վոր է ա­նել բա­ցա­ռա­պես Ու­կա­րի­նա­յի հաշ­վին: Հա­ջոր­դը Ռու­սաս­տա­նի հետ բիզ­նես-հա­րա­բե­րութ­յուն­նե­րի կառ­տու­ցումն է, ո­րը Մոսկ­վա­յին հետ կպա­հի ԱՄՆ-ի հետ հե­տա­գա սրա­ցում­նե­րի գնա­լու ցան­կութ­յու­նից:

­Բայց նաեւ, Ռու­սաս­տա­նը միան­գա­մայն հստակ շա­հեր ու­նի Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում եւս, եւ հա­նուն «ռազ­մա­վա­րա­կան զի­նա­դա­դա­րի», ԱՄՆ-ն­ այս ուղ­ղութ­յամբ եւս պետք է ի­րա­վի­ճա­կը բե­րի բա­լան­սա­վոր­ված վի­ճա­կի: Եվ սրա­նում հիմ­նա­կան պա­րա­մետ­րը ձեռ­քե­րը Ի­րա­նից հետ քա­շելն է: Ա­սենք, ա­ռաջ ընկ­նե­լով նշենք, որ սա նաեւ Փա­շին­յա­նի եւ Ա­լիե­ւի հա­մար է լուրջ ազ­դակ:

ԱՄՆ-Ի ՌԵԶԵՐՎՆԵՐԸ ՉԵՆ ԲԱՎԱՐԱՐՈՒՄ

Այն, որ Վա­շինգ­տո­նի հա­մար «Ռու­սաս­տա­նի հետ ռազ­մա­վա­րա­կան զի­նա­դա­դա­րը» այդ­քան կա­րե­ւոր­վում է, ի­հար­կե, լավ օ­րից չի գա­լիս: Դա, խո­շոր հաշ­վով, հու­շում է, որ ԱՄՆ-ի ռե­զերվ­նե­րը չեն բա­վա­րա­րում միա­ժա­մա­նակ բո­լոր տա­րա­ծաշր­ջան­նե­րում «հար­ձակ­ման» հա­մար: Նա­խա­պատ­վե­լի ուղ­ղութ­յու­նը, կրկնենք, «Հնդ­կա-խա­ղա­ղօվ­կիա­նոս­յան տա­րա­ծաշր­ջանն» է, ո­րը «դառ­նում է ԱՄՆ-ի հիմ­նա­կան շա­հե­րի գո­տին»: Այն է` պետք է բո­լոր ռե­սուրս­ներն այն­տեղ տե­ղա­փո­խի: Սա եւս հիմ­նա­վոր պատ­ճառ է ուկ­րաի­նա­կան եւ մեր­ձա­վո­րա­րե­ւել­յան ուղ­ղութ­յուն­նե­րում Մոսկ­վա­յի հետ կա­յուն չե­զո­քութ­յուն հաս­տա­տե­լու հա­մար:

­Թե ին­չու է ԱՄՆ-ի հա­մար հիմ­նա­կան դար­ձել Հնդ­կա-խա­ղա­ղօվ­կիա­նոս­յան տա­րա­ծաշր­ջա­նը, իր հեր­թին է հաս­կա­նա­լի: Նախ, ընդգ­ծենք, խոսքն այս­տեղ միայն Չի­նաս­տա­նի մա­սին չէ, այլ` ողջ տա­րա­ծաշր­ջա­նի: Այս տա­րա­ծաշր­ջանն աչ­քի ա­ռաջ դառ­նում է հա­մաշ­խար­հա­յին տնտե­սութ­յան ա­ռա­ջա­տար՝ եր­բեմ­նի ա­ռա­ջա­տար Եվ­րո­պա­յին մղե­լով երկ­րորդ-եր­րոր­դա­կան պլան (Եվ­րո­պան հա­մաշ­խար­հա­յին ՀՆԱ-ում՝ 1990 թվա­կա­նի 25% մաս­նա­բաժ­նի փո­խա­րեն այ­սօր ու­նի մոտ 14%, այն էլ՝ վե­րազ­գա­յին կար­գա­վո­րում­նե­րի շնոր­հիվ): Թե ին­չու եւ ինչ­պես, պատ­ճառ­նե­րը շատ եր­կար եւ խոր­քա­յին են, թող­նենք մի կող­մը՝ ըն­դա­մե­նը փաստն ար­ձա­նագ­րե­լով: Արդ­յուն­քում, Եվ­րո­պան ոչ միայն աս­տի­ճա­նա­բար կորց­րեց ԱՄՆ-ի հա­մար շա­հա­վե­տութ­յու­նը, այն դար­ձել է վնա­սա­բեր. այն հսկա­յա­կան ծախ­սե­րը, ո­րոնք ԱՄՆ-ն­ ի­րա­կա­նաց­նում է Եվ­րո­պա­յի անվ­տան­գութ­յան հա­մար, կա­րող է շատ ա­վե­լի շա­հա­վետ ուղ­ղութ­յուն­նե­րում ներդ­նել, այդ թվում, ռե­սուր­սա­յին բա­զան մին­չեւ վերջ հյու­ծած Եվ­րո­պա­յի փո­խա­րեն հսկա­յա­կան ռե­սուրս­նե­րի տի­րա­պե­տող Ռու­սաս­տա­նի հետ հա­մա­գոր­ծակ­ցութ­յան: Այ­լա­պես ար­դեն շատ մոտ է պա­հը, որ տնտե­սա­պես Չի­նաս­տա­նից, էլ չա­սած՝ Հնդ­կա-խա­ղա­ղօվ­կիա­նոս­յան ողջ տա­րա­ծաշր­ջա­նից ա­րա­գո­րեն հետ մնա­ցող ԱՄՆ-ն կ­կորց­նի իր բո­լոր լի­դե­րա­յին ֆունկ­ցիա­նե­րը՝ հաս­կա­նա­լի հե­տե­ւանք­նե­րով հան­դերձ: Եվ հենց դա էլ ստի­պում է ա­րա­գաց­նել դե­պի այդ ուղ­ղութ­յուն տե­ղա­շար­ժը:

ԻՆՉ Է ՍՊԱՍՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻՆ

Ա­ռանց ԱՄՆ-ի լիա­կա­տար ա­ջակ­ցութ­յան, հաս­կա­նա­լի է, Եվ­րո­պան չի կա­րող շա­րու­նա­կել գա­ղու­թա­յին քա­ղա­քա­կա­նութ­յան սկզբունքը եւ տեխ­նո­լո­գիա­կան ա­ռա­վե­լութ­յու­նը, ո­րը հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս, չու­նե­նա­լով ռե­սուրս­ներ, ճոխ ապ­րել աշ­խար­հի հաշ­վին:

Ու տնտե­սութ­յունն ա­մե­նե­ւին էլ միակ խնդի­րը չէ: Ներ­կա­յումս բա­զում հե­ղի­նա­կա­վոր աղբ­յուր­ներ են խո­սում Եվ­րո­պա­յի՝ քա­ղա­քակր­թա­կան ոչն­չաց­ման սպառ­նա­լի­քի մա­սին: Դա բա­ցատր­վում է Եվ­րա­միութ­յան եւ­ այլ վե­րազ­գա­յին մար­մին­նե­րի գնա­լով միայն կո­ռում­պաց­վող գոր­ծու­նեութ­յա­մբ, պե­տութ­յու­նեն­րի ինք­նիշ­խա­նութ­յան խա­թար­մամբ, միգ­րա­ցիոն քա­ղա­քա­կա­նութ­յամբ, ո­րն ար­մա­տա­պես փո­խում է մայր­ցա­մա­քի դեմ­քը եւ­ ա­ռա­ջաց­նում հա­կա­մար­տութ­յուն­ներ: Իսկ այն ար­ժեք­նե­րից, ո­րը դա­սա­կան ի­մաս­տով կոչ­վում էր եվ­րո­պա­կան, ներ­կա­յումս քիչ բան է մնա­ցել: Եվ այն, որ ԱՄՆ-ից ար­դեն ա­մե­նաու­ղիղ հայ­տա­րա­րութ­յուն­ներ են լսվում Եվ­րա­միութ­յան հրա­տապ լու­ծար­ման մա­սին (օ­րի­նակ, Ի­լոն Մաս­կի վեր­ջին հայ­տա­րա­րութ­յու­նը), ան­գամ պետ­քար­տու­ղա­րի մա­կար­դա­կով հայ­տա­րա­րութ­յուն ե­ղավ, թե՝ Եվ­րո­պան «հար­ձակ­վում է ա­մե­րիկ­յան ժո­ղովր­դի վրա», ար­դեն շատ լուրջ տեսք ու­նի:

Ե­թե ներ­կա­յիս մի­տում­նե­րը շա­րու­նակ­վեն, մայր­ցա­մա­քը կդառ­նա ան­ճա­նա­չե­լի 20 տա­րի հետո կամ նույ­նիսկ ա­վե­լի շուտ: Կ­կա­րո­ղա­նա՞ Եվ­րո­պան ինք­նա­կազ­մա­կերպ­վել եւ ի­րա­վի­ճա­կը փո­խել, դա ար­դեն ա­պա­գա­յի հարց է: Այս պա­հին փաս­տը սա է՝ ԱՄՆ-ի հա­մար Եվ­րո­պան կորց­նում է իր ա­ռաջ­նա­յին նշա­նա­կութ­յու­նը: Եվ այդ մա­սին ա­մե­րիկ­յան ռազ­մա­վա­րութ­յունն ա­սում է ա­մե­նաու­ղիղ ձե­ւով. «Եվ­րո­պա­կան մայր­ցա­մա­քը կա­րող է չա­փա­զանց թույլ դառ­նալ ԱՄՆ-ի «հու­սա­լի դաշ­նա­կի­ցը» մնա­լու հա­մար»:

­Կարճ ա­սած, եվ­րո­պա­ցի­նե­րը ա­տիպ­ված են լի­նե­լու «գո­տի­նե­րը ձգել», եւ այն, որ օ­րերս Մակ­րո­նը եւ Մեր­ցը վա­զել էին Չի­նաս­տան՝ Պե­կի­նին ի­րենց կող­մը գրա­վե­լու հա­մար, հաս­կա­նա­լի ռեակ­ցիա է: Միայն թե, Պե­կի­նից վե­րա­դառ­նա­լով, Մակ­րո­նը Չի­նաս­տա­նին սկսեց սպառ­նալ պատ­ժա­մի­ջոց­նե­րով: Ծի­ծա­ղե­լի է հնչում, բայց դա նշա­նա­կում է, որ արդ­յուն­քի հաս­նել չի կա­րո­ղա­ցել:

­Դա ազ­դակ է, որ Պե­կի­նը ձեռն­պահ է մնում ԱՄՆ-ի հետ ու­ղիղ բախ­ման գնալ, եւ դա, թե­րեւս, փո­խա­դարձ է: Սուր մրցակ­ցութ­յուն, ի­հար­կե, սպա­սե­լի է, բայց նաեւ ստիպ­ված են լի­նե­լու ռազ­մա­վա­րա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ ձեռք բե­րել «Եր­րորդ աշ­խար­հա­մար­տի» չհաս­նե­լու հա­մար: Ա­սինքն, Վա­շինգ­տո­նի հա­մար Մոսկ­վան եւս մեկ էա­կան կա­րե­ւո­րութ­յուն է ձեռք բե­րում` միջ­նորդ Պե­կի­նի հետ ան­խու­սա­փե­լի դար­ձող բա­նակ­ցութ­յուն­նե­րում:

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Այս­պի­սով, ԱՄՆ-ի նո­րաց­ված ազ­գա­յին անվ­տան­գութ­յան ռազ­մա­վա­րութ­յու­նը կա­րե­լի է հա­մա­րել Զե­լենս­կուն ուղղ­ված վեր­ջին «սեւ նշա­նը»: Չ­նա­յած, կրկնենք, ե­թե այդ ռազ­մա­վա­րութ­յան մեջ նե­րառ­վում է նաեւ դրույթ, որ « Մեր­ձա­վոր Ար­եւելքն ԱՄՆ-ի հա­մար այ­լեւս գե­րիշ­խող ուղ­ղութ­յուն չէ», այդ մե­սի­ջը, կրկնենք, վե­րա­բե­րում է նաեւ Փա­շին­յա­նին, Ա­լիե­ւին եւ այդ­պես շա­րու­նակ: Խա­ղի նախ­կին պայ­ման­նե­րը նրանց հա­մար հրա­պու­րիչ էին դարձ­նում եվ­րո­պա­կան ուղ­ղութ­յու­նը, որն ԱՄՆ-ի պաշտ­պա­նութ­յան տակ էր: Ու հի­մա, երբ ԱՄՆ-ն­ ան­գամ Մեր­ձա­վոր Ա­րե­ւելքն ա­ռաջ­նա­յին չի հա­մա­րում, նաեւ վերց­նում է Եվ­րո­պա­յի վրա­յից պաշտ­պա­նութ­յու­նը՝ գնա­լով «Ռու­սաս­տա­նի հետ ռազ­մա­վա­րա­կան զի­նա­դա­դա­րի», ա­պա դժվար չէ տես­նել, թե ինչ հնա­րա­վոր աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ֆոն է ա­ռաջ­նա­յին պլան գա­լիս մեր տա­րա­ծաշր­ջա­նում՝ ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի ա­վար­տից հե­տո: Զե­լենս­կու ճա­կա­տա­գի­րը դար­ձել է հաս­կա­նա­լի՝ նա, շատ մեծ հա­վա­նա­կա­նութ­յամբ, կզբա­ղեց­նի Սա­հա­կաշ­վի­լու «կող­քի խու­ցը»: Իսկ Նի­կո­լը` դեռ կտես­նենք:

 

 

https://iravunk.com/sim/?p=329891&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ