AntiCor-ի տեղեկությունները հաստատվեցին․ Քննչականը բիրտ ճնշման է ենթարկում Արշակ սրբազանի հարազատներին

AntiCor-ը քննչական կոմիտեից կրկին ստացել է տվյալներ, որոնք լիովին հաստատում են մեր՝ դեկտեմբերի 5-ի հրապարակման մեջ ներկայացված գնահատականներն այն մասին, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ սկսվել է քաղաքական ճնշումների նոր, առավել կոշտ փուլ։

Այսօր՝ դեկտեմբերի 9-ի վաղ առավոտյան, քննչական կոմիտեի քննիչներն ու ուժային հատուկ ստորաբաժանման աշխատակիցները հայտնի տեսագրության գործով, որտեղ Արշակ սրբազանը փաստացի տուժող է, զուգահեռաբար խուզարկություններ են իրականացրել.

  • Արշակ սրբազանի քեռակնոջ տանը, որտեղ ապրում են նաև նրա որդիները,
  • և նրա դստեր տանը, որտեղ նա բնակվում է սեփական ընտանիքի հետ։

Խուզարկությունների ընթացքում առգրավվել են ողջ տեխնիկան՝ բոլոր հեռախոսները, համակարգիչները և էլեկտրոնային տվյալների պարունակման ցանկացած միջոց։
Այս գործողությունները կատարվել են միաժամանակ, ուժային հատուկ ստորաբաժանումների ներխուժմամբ՝ ամբողջությամբ համընկնելով այն սցենարի հետ, որի մասին AntiCor-ը նախապես տեղեկացրել էր։ Ուժայիններն արգելել են անգամ փաստաբանի զանգահարել։

❗ Ուշագրավ և մտահոգիչ հանգամանք

Քննչականում AntiCor-ի աղբյուրների փոխանցմամբ՝ բնակարաններից մեկը խուզարկվել է առանց դատարանի որևէ որոշման։
Ավելին՝ բնակիչներին մերժվել է խուզարկության արձանագրության տրամադրումը, ինչը ինքնին դարձյալ օրենքի կոպտագույն խախտում է։

Սա ամբողջությամբ հաստատում է մեր ավելի վաղ բացահայտած սխեման՝
Քննչական կոմիտեն և ԱԱԾ-ն կիրառում են «հետին թվով օրինականացման» մեխանիզմը, երբ գործողությունը նախ կատարվում է, իսկ թույլտվությունը՝ դատավորից, վերցվում է հետագայում՝ նախապես նշված հետին ամսաթվով։

Այս գործելակերպը չի կարող լինել սխալ կամ պատահականություն․ դա համակարգային, հաստատված տեխնոլոգիա է՝ ընդդեմ իշխանությանը ոչ հարմար անձանց։

Ինչպես արդեն հայտնել էինք․

Քննիչները փորձում են առաջ մղել «ընտանեկան դավադրության» վարկածը, որով իշխանությունը փորձում է.

  1. Ներխուժել Արշակ սրբազանի ընտանեկան միջավայր,
  2. ճնշում գործադրել նրա մերձավորների վրա,
  3. հոգեբանական ճնշման միջոցով պարտադրել սրբազանին հրաժարվել իր դիրքորոշումից և չպաշտպանել եկեղեցին։

Դեկտեմբերի 9-ի խուզարկությունները հենց այս նպատակների ուղղակի իրականացումն են։

AntiCor-ի եզրակացությունը

Այսօր իրականացված գործողությունները ցույց են տալիս, որ.

  • Գործը չի քննվում հանցագործությունը բացահայտելու նպատակով։
  • Քննությունը օգտագործվում է որպես քաղաքական պատժիչ գործիք։
  • Արշակ սրբազանի ընտանիքի մեջ ներխուժումը նպատակ ունի նրա վրա ճնշումը հասցնել առավելագույնի։

AntiCor-ը արձանագրում է․
Իշխանությունը կառուցում է արհեստական, քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված սցենար, որի ամեն քայլը միտված է Արշակ արքեպիսկոպոսին ու նրա ընտանիքին ճնշելուն և վարկաբեկելուն։

Մենք շարունակելու ենք հավաքագրել փաստերը, բացահայտել ամբողջ սխեման և դրանք հրապարկել՝ ներառյալ միջազգային կառույցներին ներկայացնելու նպատակով։

https://iravunk.com/sim/?p=329869&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ