«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները
Մամուլի տեսություն«Իրավունք» թերթը գրում է. «Օրերս ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը հայտարարել էր, որ ինքն ու Հովիկ Աղազարյանն ամեն ինչ անելու են, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չդառնա վարչապետ։ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը համաձայն է Ասլանյանի հետ, սակայն կկարողանան այդ ամենն իրականացնել, թե՝ ոչ, ըստ նրա, ժամանակը ցույց կտա։
Շուտով կսկսվի նախընտրական տարին և մենք մեր տեսակետներն ու անելիքները կհայտնենք։ Ժողովուրդը պետք է կողմնորոշվի՝ արդյո՞ք մենք ճիշտ ենք, թե՝ ոչ։ Պարոն Ասլանյանն ու ես չունենք շատ ֆինանսական ու մեդիա հնարավորություններ։ Թե որքանով մեր տեսակետը կհասնի շարքային քաղաքացուն, դրանից է ամեն ինչ կախված։
- Պարոն Աղազարյան, մամուլում հրապարակվել էին տեղեկություններ, որ այցելել եք ԱԱԾ մեկուսարանում գտնվող Միքայել և Բագրատ Սրբազաններին, ճի՞շտ է։
- Այո, շատ ջերմ զրույց եմ ունեցել Բագրատ Սրբազանի հետ։
-Բայց նախկինում Բագրատ Սրբազանին շատ խիստ քննադատում էիք, էլ տերտեր Գաբո, էլ ինչ ասես, ինչպե՞ս է ստացվել, որ որոշել եք այցելել։
- Հիմա էլ եմ քննադատում, գնացել եմ, իմ տեսակետներն եմ հայտնել, իրենք իրենց տեսակետներ են արտահայտել: Շատ ջերմ հանդիպում է եղել, շատ հաճելի էր ինձ համար նման մարդկանց հետ շփվելը: Ես ինչ առաջ ասել եմ՝ շարժման մասին իմ պատկերացումները, Կանադայի քաղաքացի լինելու մասին, Սահմանադրության մասին, որն այսօր վարչապետն է ոտնահարում..., իմ տեսակետները հայտնեցի, և խորին հարգանք եմ տածում իր նկատմամբ: Իմ անունից էլ ասել եմ, որ այն, ինչ կատարվում է Միքայել և Բագրատ Սրբազանների շուրջ, կապիկություն է։
- Միքայել և Բագրատ Սրբազաններին քաղբանտարկյալ համարո՞ւմ եք։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Tes naeu https://x.com/Iravunk_com
https://iravunk.com/sim/?p=329833&l=am/

