Սումին 30 րոպեում ցնցվել է 15 պայթյունից
ՄիջազգայինՄարզկենտրոն Սումին հայտնվել է դժոխքային վիճակում: 30 րոպեում քաղաքը ցնցվել է 15 պայթյունից, հայտնել են տեղի աղբյուրները` նշելով, որ նման բան պատերազմի սկզբից ի վեր չի եղել:
Քաղաքի մի մասը մթության մեջ է, և հաղորդվում է ջրի պակասի մասին։
Սումիում իրավիճակի վերաբերյալ քաղաքապետի պաշտոնակատարի զեկույցի ժամանակ ֆոնին երևում են լուսարձակներ։ «Հարձակումը շարունակվում է, խնդրում ենք ապաստան գտնել»,- հայտնել է նա։

