Մաքրագործման արարողակարգ մոնղոլ-թաթարներից հետո չէր իրականացվել, գյումրիում նիկոլի այցից հետո իրականացվեց. Պողոսյան
ՆերքաղաքականԳյումրեցի ընդդիմադիր գործիչ, իրավապաշտպան ԿԱՐԱՊԵՏ ՊՈՂՈՍՅԱՆԻ խոսքերով, Գյումրու Յոթ վերք եկեղեցու եւ նրա սպասավորների կատարած քայլը հավասար է մաքրության եւ հաղթանակի: Հիշեցնենք, որ Շիրակի թեմում չգտնվեց գեթ մեկ հոգեւորական, որը պատարագ կմատուցեր Նիկոլ Փաշինյանի առաջ՝ զեղչելով Վեհափառ Հայրապետի ու թեմի առաջնորդի անունները:
«Սա գյումրեցու եւ հոգեւորականի համար եկեղեցին պաշտպանելու կարեւոր քայլ էր: Նաեւ ասեմ, որ դեկտեմբերի 8-ին, Յոթ վերք եկեղեցում, Շիրակի թեմի բոլոր քահանաները միասին կատարեցին մաքրագործման արարողակարգ, որը Հայաստանում, հավանաբար, մոնղոլ-թաթարներից հետո չէր իրականացվել: Այսինքն՝ եկեղեցին մաքրեցին բոլոր այն պղծություններից, ինչը դեկտեմբերի 7-ին Նիկոլ Փաշինյանն իր աղանդավորներով բերել էր: Շատ կարեւոր քայլ էր եւս մեկ անգամ ցույց տալու, որ Առաքելական Եկեղեցին չի ծառայելու որեւէ մեկի շահերին, այլ ծառայելու է միայն Աստծուն, ժողովրդին եւ համայն հայությանը»,- ասաց Կարապետ Պողոսյանը:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացե՛ք «Իրավուք»-ի չորեքշաբթի օրվա տպագիր համարում:
https://iravunk.com/sim/?p=329823&l=am/

