Ничего личного, только бизнес. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Երեկ` օրը ցերեկով, «Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիում հարձակվել են ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական, քաղաքական գործիչ, քաղաքագետ ՄԻՀՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ վրա։  Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ հարձակվողները եղել են դիմակներով եւ անսպասելի վրա են պրծել թիկունքից։ Հակոբյանը ստացել է քթի կոտրվածք, գլխին՝ հարվածներ: Ասել, որ սա «բեսպրիդել է», նշանակում է ոչինչ չասել, հատկապես՝ այն բանից հետո, երբ մինչ այժմ մեղավորները բացահայտված չեն: ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով վերոնշյալին՝ գրել է. «Ժողովրդավարական երկրներում իշխանությունը պետք է բոլոր ռեսուրսները դներ բացահայտելու ընդդիմադիր գործչի վրա հարձակվողների ինքնությունն ու խիստ իրավական պատժի ենթարկեր նրանց։ Միհրան Հակոբյանի պարագայում իշխանություններից նման բան սպասելն անշնորհակալ գործ է։ Միջազգային կառույցների ու դեսպանատների ներկայացուցիչներ, ո՞ւր եք, ինչո՞ւ չեք դատապարտում այս բարբարոսական հարձակումը Միհրան Հակոբյանի նկատմամբ։ Սա հերթական հարձակումն է ընդդիմադիրների վրա «ժողովրդավարական բաստիոն» նիկոլական Հայաստանում։ Սա դատապարտելի ու զզվելի ակտ է»։

Նույն ժամանակ, թե ինչով է զբաղված իշխանությունը, ոչ պակաս զարմանալի է: Գյումրիի կիրակնօրյա «գաստրոլներից» հետո՝ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ծանրամարտի Աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆԻՆ։ Այս տեղեկությունը կառավարության էջում կարդալիս՝ թվում էր, թե հաջորդիվ տեղեկանալու ենք, որ գյումրեցի չեմպիոնը գնացել էր Փաշինյանից պատիվ պահանջելու. առաջին հերթին Գյումրիի Յոթ վերք եկեղեցին կապարակնքելու եւ կողպելու համար, երկրորդ՝ երկրաշարժի 37-րդ տարելիցին մարդկանց ողբերգության վրա «պատարագ շոու» կազմակերպելու համար, Շիրակի թեմի առաջնորդին եւ Գյումրիի քաղաքապետին կալանավորելու համար, բայց՝ ավաղ ոչ: Ծանրամարտի Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնը Փաշինյանին է ներկայացրել իր կողմից հիմնված «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի ծրագրերը՝ նշելով, որ դրանց նպատակն է մարզերում հիմնել մարզադպրոցներ եւ այդպիսով նպաստել նաեւ պրոֆեսիոնալ սպորտի զարգացմանը։ Այս համատեքստում, պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ։ Այո, ինչպես կասեն ռուսները. «Ничего личного, только бизнес»: Բայց, համաձայնեք, որ ախր հեչ Նազիկին չի սազում, մինչդեռ կառավարությունը բոլոր ոլորտների լավագույններին իր դուռը բերելու եւ դրանով հեղինակազրկելու հարցում, ուղղակի, փայլում է:

Իսկ ահա ամերիկացի տեխնո-միլիարդատեր ԻԼՈՆ ՄԱՍԿԸ ցնցել է համացանցը հերթական աղմկահարույց հայտարարությամբ։ Նա X սոցիալական հարթակում հրապարակած կարճ, բայց չափազանց սուր գրառմամբ կոչ է արել լուծարել Եվրոպական միությունը եւ իշխանությունը վերադարձնել ժողովրդին։ Իհարկե, մի ակնթարթում նա բորբոքել է քննարկումների եւ հակասական արձագանքների նոր ալիք։ Օգտատերերն ու քաղաքական եւ քաղաքագիտական շրջանակները փորձում են հասկանալ՝ սա հերթական սուր գնահատակա՞նն էր նրա կողմից, կոնկրետ քաղաքական ազդա՞կ էր, թե՞ պարզապես Մասկին բնորոշ բացահայտ հեգնանք։ Սակայն մի բան ակնհայտ է՝ նրա ուղերձը արդեն իսկ դարձել է թոփ թեմա եվրոպական եւ միջազգային լրատվադաշտում։

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

https://iravunk.com/sim/?p=329817&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ