Միքայել Սրբազանի առողջության հետ կապված հարցով դանդաղկոտություն է դրսևորվում, անհրաժեշտ միջոցներ կձեռնարկենք. Պաշտպանական թիմ

Ներքաղաքական

Միքայել Սրբազանի պաշտպանական թիմի հայտարարությունը.

«ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշմամբ հաստատված կարգով ղեկավարվելով և նկատի ունենալով այն հանգամանքը, որ Միքայել Սրբազանը ցանկություն է հայտնել իր միջոցների հաշվին վիրահատվել «Իզմիրլյան» բժշկական կենտրոն ՓԲԸ-ում՝ 07.10.2025թ. Միքայել Սրբազանի պաշտպան Արա Զոհրաբյանի կողմից դիմում է հասցեագրվել ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությանը՝ ակնկալելով միջոցներ ձեռնարկել Միքայել (Գևորգ) Աջապահյանի վիրահատությունը կազմակերպելու, այդ թվում՝ Միքայել արք. Աջապահյանի համաձայնությունը «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը փոխանցելու կապակցությամբ:

Այնուհետև, Միքայել Սրբազանի պաշտպանի կողմից 29.10.2025թ., 06.11.2025թ. և 10.11.2025թ. «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին հասցեագրվել են դիմումներ:

Դիմումներով ներկայացվել են համապատասխան բժշկական փաստաթղթեր, Միքայել Սրբազանի գրավոր համաձայնությունը և ՊՈԱԿ-ից ակնկալվել է միջոցներ ձեռնարկել Միքայել Սրբազանի վիրահատությունը, ինչպես նաև մեկ այլ հիվանդության բուժումը «Իզմիրլյան» բժշկական կենտրոն ՓԲԸ-ի միջոցով կազմակերպելու կապակցությամբ:

Մեր տեղեկություններով, Միքայել Սրբազանին ՊՈԱԿ-ից առաջարկել են, բացի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն ՓԲԸ-ից այլ հիվանդանոց ընտրել, սակայն Միքայել Սրբազանը պատճառաբանել է, որ իր հիվանդությունների բուժումն անցել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում, ունի բժիշկ և վստահում է այդ հիվանդանոցին ու բժշկին:

28.11.2025թ. գրությամբ «Քրեակատարողական բժշկության Կենտրոն» ՊՈԱԿ տնօրենը ընդունելով, որ անհրաժեշտ է պլանային վիրահատություն, միայն նշել է, որ անվճար բժշկական օգնությունից Միքայել Սրբազանը հրաժարվել է:

Ինչպես տեսնում ենք, նշված գրությամբ չի հայտնվել դիրքորոշում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում Միքայել Սրբազանի հաշվին վիրահատվելու և բուժում անցնելու խնդրանքի վերաբերյալ:

Պաշտպանական թիմն իր մտահոգությունն է հայտնում ՊՈԱԿ-ի կեցվածքի և Սրբազանի առողջության հետ կապված հարցով նման դանդաղկոտություն դրսևորելու վերաբերյալ և պատրաստվում է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Միքայել Սրբազանի Առողջության իրավունքը պաշտպանելու համար»:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում