Թրամփը շնորհակալական նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին
ՀասարակությունԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Հարգելի պարոն վարչապետ,
Շնորհակալություն եմ հայտնում նախագահ Ալիևի հետ համատեղ նամակի համար, որով ինձ առաջադրում են Նոբելյան խաղաղության մրցանակի։ Ես խորապես շնորհակալ եմ դրա համար, և դա մեզ ոգեշնչում է շարունակել մեր կարևոր առաքելությունը։
Որպես Միացյալ Նահանգների նախագահ՝ ես շարունակում եմ հանձնառու լինել աշխարհում հակամարտությունների դադարեցմանը և բոլոր մարդկանց համար խաղաղության ու բարգավաճման ապահովմանը։ Ձեր շարունակական գործընկերության շնորհիվ մենք կհասնենք անհնարինին։ Կրկին շնորհակալություն եմ հայտնում ձեր շարունակական աջակցության համար», - ասվում է նամակում։
https://iravunk.com/sim/?p=329787&l=am/

