Ամենաբարդ «հոգևոր փակուղու» մեջ հայտնված գերագույն գլխավոր «ստատուսագիրը» իր ամեն հերթական քայլով ու գրառումով ապացուցում է, որ իր նպատակը եկեղեցին կազմաքանդելն է.Տաթևիկ Հայրապետյան

Հասարակություն

Ամենաբարդ «հոգևոր փակուղու» մեջ հայտնված գերագույն գլխավոր «ստատուսագիրը» իր ամեն հերթական քայլով ու գրառումով ապացուցում է, որ իր նպատակը եկեղեցին կազմաքանդելն է, փաստացի անգլուխ թողելը։ Դաշտ են նետվում ամենաանհեթեթ, անիմաստ մտքերը, հանրային դաշտը նորովի է փոթորվում այս հակապետական ու հակաեկեղեցական օրակարգերով, պետությունը թե՛ ներսից, թե՛ դրսից միայն վնաս է կրում այս ամենի հետևանքով։ Զուտ հիշեցնեմ, որ «ստատուսագիրը» դեռևս հուլիսի 23-ի իր գրառումով Ամենայն հայոց Կաթողիկոսին առաջարկում էր փոխարինել «որևէ ամունացյալ բարեվարք քահանա»-ով, այնուհետև նախատեսում էր եկեղեցին և հոգևորականությանը գցել «Կանոնագիրք Հայոց»-ի տեքստի շուրջ երկարատև, անսպառ և անօգուտ սխոլաստիկական վեճերի մեջ, և ապա միայն նախատեսում էր կաթողիկոսական ընտրություններ։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

«Հիմա այլ ծրագիր է մոգոնել։ Դրանք քննարկելու իմաստ չկա, դրանց գնահատականը մեկն է՝ թողնել Հայ առաքելական եկեղեցին առանց Կաթողիկոսի։ Վերջ, սա է նպատակը։ Բոլոր այն ուրացողները, որոնց թվում է՝ թե իրենք «ստատուսագրի» սրտի Կաթողիկոսի թեկնածուն են, չարաչար սխալվում են ու բացարձակ չեն ճանաչում, թե ում հետ գործ ունեն։ Սովորեք մի քիչ հեռուն նայել, հասկանալ՝ դուք միայն գործիք եք Հայ առաքելական եկեղեցու կազմաքանդման ճանապարհին։ Դադարեք լինել այդպիսին, այս եկեղեցին շատ կարևոր դեր ունի մեր ինքնության մեջ. եկեղեցին կայուն է իր գաղափարով, պատմությամբ, կանոնական կարգով, հայրապետական կարգով, իր արմատով ու իր հավատարիմ, նվիրյալ հոգևորականներով․․․

Հ․Գ․ Արդեն 8 ամիս մեր հանրային դաշտը զբաղված է այս վտանգավոր քննարկումներով, իսկ զուգահեռ իրականության մեջ մեր պետության դեմ մշակվում են ամենավտանգավոր զավթողական ծրագրերը՝ մնալով լիովին անարձագանք և չկանխված»,- գրել է նա:

https://iravunk.com/sim/?p=329768&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ