Սիրիսկին Զելենսկուն համոզում է կռվել առանց ԱՄՆ-ի օգնության` զորակոչելով 18-25 տարեկաններին
ՄիջազգայինՈւկրաինական աղբյուրը գրում է.
«Մեր աղբյուրները հայտնել են, որ Սիրսկին համոզում է Զելենսկիին, որ հնարավորութուն ունի առանց ամերիկյան օգնության 7-9 ամիս պահելու առաջնագիծը, բայց խնդրում է զորահավաքի ավելացում` զորակոչային տարիքը նվազեցնելու միջոցով: Գերագույն հրամանատարը կարծում է, որ անհրաժեշտ է պահել յուրաքանչյուր քաղաք ու գյուղ, նույնիսկ հսկայական կորուստների գնով, ինչը կդանդաղեցնի ռուսների հարձակումը եւ ժամանակ կտա։
Բայց միաժամանակ Սիրսկին զգուշացրել է նախագահին ռուսական բանակի պատրաստության մասին՝ բացելու ևս մեկ ճակատ: Գլխավոր հետախուզական վարչության տվյալներով՝ դա կլինի Չեռնիգովի մարզը, որտեղ թշնամին Բրյանսկի մարզում հավաքել է 4-5 բրիգադ՝ Չեռնիգով ճեղքելու համար: Ուկրաինայի զինված ուժերը չունեն պահեստազոր՝ նոր ճակատը պաշտպանելու համար: Դա եւս պարտադրում է շտապ զորահավաքի ենթարկել բոլոր առկա ռեսուրսները:
Իրականում Սիրսկին միշտ էլ փորձել է ամեն գնով հանոզել Զելենսկուն, որ նա, ինչպես Եվրոպան է պահանջում, նվազեցնի զորակոչային տարիքն Ուկրաինայում: Մեր աղբյուրները հայնում են, որ Սիրիսկին սերտ կապերի մեջ է եվրագլոբալիստների հետ` փորձելով դրա հաշվի իրեն ապահովագրել, երբ Ուկրաինայի պարտությունն այլեւս փաստ կդառնա: Նա լավ հասկանում է, որ առաջիններից մեկը հենց ինքն է դառնալու «քավության նոխազ», եւ պետք է մինչ այդ հասցնի եվրոպական մի անկյունում հարմար տեղ գտնել»:
Տես նաեւ https://t.me/iravunk/61814

