Ռուսները հարվածել են Պեչենեգի ջրամբարի ամբարտակին. լիկվիդացվում են ջրամբարի մյուս անցումները (Քարտեզ)

Միջազգային

Ռուսները հարվածել են Պեչենեգի ջրամբարի ամբարտակին: Լուրը հաստատել է Պեչենեգի ղեկավար Ալեքսանդր Գուսարովը` հայտնելով նաեւ, որ Պեչենեգի ջրամբարի ճանապարհին երթևեկությունը դադարեցվել է։ Սակայն սա իրականության մի մասն է:

Նախ, Պեչենեգի ջրամբարը սկսվում է Վոլչանսկի (Խարկովի մարզ) մատույցներից, իսկ հարավային թեւը, Պեչենեգի հատվածում, Խարկով եւ Կուպյանսկ քաղաքների մոտավորապես միջնամասին: Այսինքն, հենց այս ջրամբարի ամբարտակի վրայով էլ իրականացվում է Վելիկին Բուրլուկի ողջ մեծ տարածաշրջանի մատակարարումը:

Անցումներ կան նաեւ ջրամբարից ավելի ներքեւ, բայց շատ փոքր թողունակությամբ, նաեւ գտնվում են ռուսական մոտակա անօդաչուների խոցման գոտում:

Մինչ այս էլ ջրամբարի պատվարներին հարվածներ եղել են, սակայն ռուսական ուժերը դեռ խուսափում են դրա լիակատար ոչնչացումից: Իսկ ներկայիս խոցումները տեսանելի իմաստը հիմնականում պատվարով անցնող ճանապարհը անանցանելի դարձնելն է: Ու ոչ միայն դա:

Ամբարտակ եւ անցում կա նաեւ պատվարից ավելի վերեւ` Ստարի Սալտիվի մոտ: Հիմնական պատվարի հետ մեկտեղ այս մեկը եւս խոցվել է, եւ հենց դա է, որ ուկրաինական կողմը դեռ չի հաստատում:

Ստարի Սալտիվի պատվարի խոցումը կտրուկ մեծացնում է ջրի հոսքը ջրամբարի վերին հատվածից: Սա նշանակում է, որ արդեն հաջորդ հարվածի ժամանակ, որը, թերեւս, ծրագրված է X պահին, ջրի հոսքը կհասնի այն քանակությանը, որ Պեչենեգի հիմնական ամբարտակի գործարկումը կիովին կբացառվի: Նաեւ ուկրաինական կողմի ժամանակավոր պոնտոնային կամուրջները հազիվ թե գոյատեւեն:

Իմաստը, թերեւս, աչքի առաջ է: Ուկրաինական մասշտաբային հակահարձակումը Կուպյանսկում լիովին ձախողված է: Ռուսական ուժերը, լուրջ կորուստներ պատճառելով «մսային հարձակումներ» իրականացնող հակառակորդին, վերջին երկու օրերին անցել են հակահարձակման (Քարտեզ 2): Եվ, ինչպես ՌԴ նախագահն օրերս հայտարարեց, Կուպյանսկի հարցը կլուծվի առաջիկա օրերին, ինչը, թերեւս, բաց ակնարկ էր ներկա ռուսական հարձակումների մասին:

Հաջորդ հարվածը ռուսները կհասցնեն Կուպյանսկից դեպի հյուսիս արեւելք` հենց Պեչենեգի ուղղությամբ: Եվ եթե այդ պահին չլինեն ջրամբարի անցումները, ապա ուկրաինական բանակը կբախվի աղջ պատերազմական ժամանակաշրջանում ամենամեծ շրջապատման հետ` ողջ Վելիկին Բուրլուկի տարածաշրջանի:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում