«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Աստծո փրկությունը պետք է կատարվի, մեզ մնում է, թե մենք այդ փրկությանը մասնակից կլինենք, թե՝ ոչ. Տեր Հովհան քահանա Գևորգյան

Լուսանկարներ
Արագածոտնի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոսպոս Պռոշյանի օրհնությամբ, Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցում այսօր իր անդրանիկ Պատարագը մատուցեց՝ Արժանապատիվ Տեր Հովհան քահանա Գևորգյանը:
 
Սուրբ Պատարագին ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան՝ Հոգեշնորհ Տեր Դավիթ աբեղա Օհանյանը, Ապարանի հովվության հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Մուշե քահանա Վահանյանը, Արժանապատիվ Տեր Սարգիս քահանա Սարգսյանը և Արժանապատիվ Տեր Հայկ քահանա Քոչարյանը: Տեր Հայրը Սուրբ Պատարագի ընթաքում խոսված քարոզում, իր որդիական սերն ու երախտագիտությունն հայտնեց բոլոր այն մարդկանց, ովքեր նեցուկ են եղել իրեն հոգևորական դառնալու ճանապարհին:
 
 
Ի մասնավորի նշելով.  «Այս նվիրական օրվան հասնելու համար, որդիական խոնարհումս, շնորհակալությունս և հավատարմությունս եմ հայտնում՝ Աստվածընտրեալ Վեհափառ Հայրապետին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ում անմիջական հայրական հոգածության և նախանձախնդիր ուշադրության ներքո եմ անցկացրել իմ կյանքը սկսած դեռևս 15 տարեկանից։ Աստվածհաստատուն և անսասան պահի Լուսավորչի գահը իր նվիրյալ Գահակալով։ Շնորհակալություն եմ հայտնում հոգևոր ծնողիս՝Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանին՝ ում ձեռամբ ստացա քահանայական օծումս և ձեռնադրությունս։
 
 
Շնորհակալություն եմ հայտնում Մայր Աթոռ ՍուրբԷջմիածնի Լուսարարապետին՝ Հոգեշնորհ Տեր Անանիա վարդապետ Ծատուրյանին և լուսարարապետությանը, որտեղ երկար տարիներ իմ խոնարհ ծառայությունն եմ բերել իբրև Մայր Տաճարի լուսարար։ Շնորհակալություն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր-կրթականհաստատություններին՝ իբրև հոգևորական ինձ թրծելու և պատրաստելու համար։ Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ ՏերՄկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին, ով արտոնեց և օրհնեց ինձ համար այս նվիրական սրբատեղիում Սուրբ Պատարագ մատուցելու համար։
 
 
Առ Աստվածաղոթքս է, որ սիրելի Սրբազան Հայրը, ով այս պահին գտնվում է ապորինի անազատության մեջ, հաղթանակած դուրս գա և շարունակի առաջնորդել մեզ՝ իր զավակներին։ Շնորհակալություն եմ հայտնում Ապարանի հովվության քահանաներին՝ Արժանապատիվ Տեր Մուշե քհն. Վահանյանին, Տեր Սարգիս քհն. Սարգսյանին, Տեր Հայկ քհն. Քոչարյանին, Տեր Նարեկ քհն. Սարգսյանին և Տեր Մաղաքիա քհն. Գևորգյանին։ Սիրելի՛ քահանա հայրեր, պարզապես բառերով աննկարագրելի է արտահայտել այն երախտագիտությունը, որը ես ունեմ, պարզապես շնորհակալ եմ, որ միշտ եղել եք և կաք իմ կողքին։
 
 
Շնորհակալություն նաև այսօր ինձ հետ խորանում սպասավորող սարկավագներին և դպիրներին: Շնորհակալություն եմ հայտնում ծնողներիս ևընտանիքիս ողջ անդամներին, որ սնել և դաստիրակել են ինձ և առաջնորդել Աստծու Սուրբ խորանը, նաև երեցկնոջս, որ ամբողջ սարկավագական ծառայությնս ընթացքում կիսել է իմ բոլոր դժվարությունները։
 
Ի Վերջո, շնորհակալություն ձեզ, սիրելի հարազատներ, ընկերներ և բարեկամներ, սիրելի հավատացյալներ, իմ կյանքում մշտապես զգացել եմ ձեր աղոթքների զորությունը, որ առ Աստված եք բարձրացրել այս զորավոր տաճարի խնկաբույր պատերից ներս։ Աստված ավելիով հատուցի ձեզ և ձեր ընտանյաց անդամներին։ ԱՄԵՆ»։
 
 
Ապա անդրադարձավ օրվա խորհրդին և հավելեց. «Սիրելի՛ հավատացյալներ, մենք ամեն օր ունենք Աստծուց հրավեր, ոչ միայն կիրակի օրերին, այլ ամեն օր Աստված կանչում է, որպեսզի լսենք իր խոսքը, ամեն օր հրավիրված ենք կարդալու իր խոսքը Սուրբ Գրքի մեջ, որպեսզի մի օր մենք էլ չդասվենք այն հրավիրյալների շարքին, որոնց համար տան տերն ասում է, թե նրանք ովքեր իմ հրավերին ականջալուր չեղան և չեկան՝ իմ ընթիրքից չպետք է ճաշակեն։ Սիրելինե՛ր, այսօրվա առակը մեզ սովորեցնում է հետևյալը. պետք է մեր սրտի և հոգու ակաջները բացենք՝ լսելու համար Աստծո հրավերը և կանչն այնպես, ինչպես Քրիստոս ասաց. «Ինձ մոտ եկեք և ես ձեզ կյանք պետք է տամ»։
 
 
Այսօրվա առակից պետք է սովորենք, թե ինչ էլ որ լինի Աստծո փրկությունը պետք է կատարվի, մեզ մնում է, թե մենք այդ փրկությանը մասնակից լինենք, թե՝ ոչ, հրաժարվենք, անիմաստ և անարժան պաճառաբանություններով։
 
Սիրելիներ, այսօր նաև 1988թ.-ի Գյումրու և Սպիտակի ավերիչ երկրաշարժի օրն է։ Եկեք այս Սրբազան արարողության ընթացքին, առ Աստված աղոթք բարձրացնենք երկրաշարժի անմեղ զոհերի համար և խնդրենք, որպեսզի նրանք Աստծո լուսեղեն օթևաններում բնակվեն»։
 
 
Հավարտ Սուրբ Պատարագի կատարվեց Հոգեհանգստի արարողություն ի հիշատակ Գյումրու և Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի:
Սուրբ Պատարագին իրենց աղոթական ներկայությունն էին բերել նաև հարյուրավոր քրիստոնյաներ:
ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան